Բրեդ Փիթն ու Ինես դե Ռամոնը միասին են. Page Six
ԼուսանկարներԱմերիկացի դերասան Բրեդ Փիթն արդեն մի քանի ամիս է, ինչ հանդիպում է սննդաբան Ինես դե Ռամոնի հետ, հաղորդում է Page Six-ը։
Չնայած 58-ամյա Բրեդ Փիթին և 29-ամյա Ինես դե Ռամոնին առաջին անգամ միասին նկատել են շաբաթվա վերջին Լոս Անջելեսում՝ Բոնոյի համերգի ժամանակ, ինսայդերները պնդում են, որ նրանք բավականին երկար ժամանակ են ճանաչում միմյանց: Հրատարակության լրագրողներին աղբյուրը հայտնել է, որ «զույգը հանդիպում է արդեն մի քանի ամիս»։ Նա հավելել է, որ Փիթն ու Ռեյմոնը ծանոթացել են ընդհանուր ընկերների միջոցով և անմիջապես հավանել են միմյանց։
«Ինեսը քաղցրիկ, զվարճալի և եռանդուն աղջիկ է: Բացի այդ, նա հիանալի բնավորություն ունի։ Բրեդը հաճույք է ստանում նրա հետ ժամանակ անցկացնելուց»,- ասել է ինսայդերը:
Ինես դե Ռամոնը գրանցված դիետոլոգ և առողջապահական մարզիչ է: Նրա հաճախորդների թվում են բազմաթիվ հոլիվուդյան հայտնիներ, այդ թվում՝ Հեյլի Բիբերն ու Քորթնի Քարդաշյանը։ Այնուամենայնիվ, նա աստղերի շրջապատ է մտել Փոլ Ուեսլիի հետ ամուսնության շնորհիվ, ով խաղացել է «Վամպիրի օրագրերը» հեռուստասերիալի գլխավոր դերերից մեկը։ Նախկին ամուսինները ամուսնացած են եղել մոտ երեք տարի, որից հետո ամուսնալուծվել են անհաղթահարելի հակասությունների պատճառով։