Ընտրությունների մասին բացարձակ չեմ մտածում, կենտրոնացել եմ այն աշխատանքի վրա, որը հիմա անում եմ
ՔաղաքականԵրևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը վերջին շրջանում իր ակտիվությունը պայմանավորում է նոր աշխատանքով:
կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում Ավինյանն ասաց, որ նախկինում Երևանի փոխքաղաքապետերը վարչական շրջանների աշխատանքը համակարգելու գործառույթ չեն ունեցել:
«Իմ ակտիվությունը պայմանավորված է իմ աշխատանքով: Դա է պատճառը, որ ես իրականացնում եմ շրջայցեր վարչական շրջաններում: Չեմ մտածում ընտրությունների մասին: Ես կենտրոնացված եմ այն աշխատանքի վրա, որի համար նշանակվել եմ»,-ասաց նա:
Ավինյանը վստահեցրեց, որ Աջափնյակում մետրոյի կայարան կառուցվելու է, և հաջորդ տարի պատրաստ կլինի նախագիծը:
Անդրադառնալով հանրային տրանսպորտի ոլորտի խնդիրներին` փոխքաղաքապետը փաստեց, որ տրանսպորտի վիճակը լավ չէ: «Խնդիրները լուծելու համար մինչև տարեվերջ 150 նոր չինական, իսկ հաջորդ տարի 80-ից ավել MAN մակնիշի ավտոբուսներ ենք սպասում»,-հավելեց Ավինյանը:
Տիգրան Ավինյանը իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածուն կլինի Երևանի ավագանու՝ 2023 թվականին սպասվող ընտրություններում: 2022 թվականի սեպտեմբեր
22-ից Ավինյանը զբաղեցնում է Երևանի փոխքաղաքապետի պաշտոնը: