Ռեժիսոր Սարիկ Անդրեասյանն ու դերասանուհի Լիզա Մորյակն ամուսնացել են (լուսանկար)
ԼուսանկարներԴերասանուհի Լիզա Մորյակը «Ինստագրամ» սոցիալական հարթակի իր էջում հայտնել է, որ ամուսնացել է ռեժիսոր Սարիկ Անդրեասյանի հետ։ Դերասանուհին Stories բաժնում տեսանյութ է հրապարակել ԶԱԳՍ տանող ճանապարհից։ Լիզա Մորյակը կրում է փարթամ եզրով սպիտակ զգեստ՝ զարդարված մարգարիտներով եւ փափուկ ձմեռային կոշիկներ։
«Մենք մտածեցինք, թե՞ ինչու են հղի կնոջը պետք բարձրակրունկներ», - նշել է Լիզա Մորյակը:
Ռեժիսոր Սարիկ Անդրեասյանը նույնպես տեսանյութ է տարածել իր միկրոբլոգում։ Նա խոստովանել է, որ ինքն ու Լիզա Մորյակը որոշել են ոչ ոքի չհրավիրել. «Գնում ենք ամուսնանալու։ Ոչ ոքի չենք կանչել։ Հարազատներին նույնպես։ Բոլորը վրդովված էին։ Ես ուղղակի չէի ուզում տեսնել, թե ինչպես են հարազատներս լացում ու փչացնում իրավիճակը։ Կատակում եմ, իհարկե: Պարզապես որոշեցի ոչ մեկին չզանգել, Լիզան նույնպես»,- գրել է ռեժիսորը:
Հիշեցնենք, որ Լիզա Մորյակը եւ Սարիկ Անդրեասյանը մի քանի տարի միասին են։ 2022 թվականի հոկտեմբերին նրանք հայտնել են, որ ծնողներ են դառնալու։ Մինչ Լիզա Մորյակի հետ հարաբերությունները Սարիկ Անդրեասյանն ամուսնացած է եղել Ալենա Տիմչենկոյի հետ: