Մեր գործընկերները տեղեկանալով,որ Աշոտյանի համար խոչընդոտներ է ստեղծվել՝ հետաքրքրություն ցուցաբերեցին. Հայկ Մամիջանյան
ԲլոգոսֆերաԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը գրում է.
«Ինչպես գիտեք, ես և Արմեն Աշոտյանը պիտի մասնակցեինք Լիսաբոնում ընթացող ԵԺԿ քաղաքական ասամբլեային:
Երբ մեր եվրոպացի գործընկերները տեղեկացան, որ Փաշինյանի հրամանով Արմեն Աշոտյանի մասնակցության համար խոչընդոտներ են ստեղծվել՝ առավել մեծ հետաքրքրություն ցուցաբերեցին մեր ասելիքներին ՀՀ և Արցախի անվտանգության, մեր երկրում քաղաքական դրդապատճառներով հետապնդումների և այլ թեմաների մասին:
Փորձելով լռեցնել մեզ՝ ավելի ուժեղ դարձրեց մեր ձայնը»: