Գեղարքունիքի ու Շիրակի մարզերի դատախազներն ազատվել են պաշտոններից՝ սեփական դիմումների համաձայն
RightՇիրակի մարզի դատախազ Գուրգեն Գրիգորյանն ու Գեղարքունիքի մարզի դատախազ Էդուարդ Հարությունյանը սեփական դիմումների համաձայն ազատվել են զբաղեցրած պաշտոններից։ Այս մասին տեղեկանում ենք գլխավոր դատախազության կայքից:
Շիրակի մարզի դատախազը պաշտոնից կազատվի այսօր, Հարությունյանը պաշտոնից ազատվել է նոյեմբերի 17–ից։