Ամենակարևորը միայն հայրենիքի ազատությունն է. Գերասիմ Վարդանյանն ազատ արձակվեց ՔԿՀ-ից (տեսանյութ)
ՀասարակությունՀՅԴ անդամ Գերասիմ Վարդանյանը քիչ առաջ ազատ է արձակվել ՔԿՀ-ից, որտեղ պահվում էր ավելի քան վեց ամիս։ Նա լրագրողների հետ զրույցում շարունակեց պնդել՝ ինքը դաշնակցական է և թքած ունի՝ շնորհված ազատության և անազատության վրա, իր համար առաջնայինը, ամենակարևորը միայն հայրենիքի ազատությունն է, որտեղ էլ լինի՝ իր պայքարը շարունակվելու է։
«Որոշում ենք կայացրել ընկերներով, որոշումը պետք է կատարվի։ Մեր հայրենիքը պետք է ազատ լինի»,- ասաց Գերասիմ Վարդանյանը։
Նա իր նկատմամբ հետապնդումը քաղաքական շոու որակեց։