Այսօր ընթանում ենք խաչելության խորհրդով՝ մատնված, դավաճանված՝ խաղաղության համբույրի պատրվակի ներքո․ Բագրատ Սրբազան (տեսանյութ) Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում․ կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր Թուրք-ադրբեջանական տանդեմը զինում է Ուկրաինային՝ ընդդեմ ՌԴ-ի ԱԺ պատգամավորները գործուղվում են Բեռլին Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն Խոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Nissan»-ն ու «Ford Transit»-ը. վարորդները հիվանդանոցում են Հայաստանի ուղարկած մարդասիրական օգնությունը Եգիպտոսում է. 1-2 օրում այն կփոխանցվի Գազայի բնակիչներին Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում․ Լավրով Փաշինյանը շտապում է ՔՊ գրասենյակ (տեսանյութ) Առաջիկայում շատ լուրջ քաղաքական գործընթացներ են սպասվում․ Նաիրա Զոհրաբյան 

Ժամանակն է՝ համազգային միջամտությամբ կանխել Արցախյան հենասյունի փլուզումը. Վարդան Օսկանյան

Բլոգոսֆերա

Հայաստանի նախկին արտգործնախարար (1998-2008) Վարդան Օսկանյանը լրատվամիջոցներին է տրամադրել իր հոդվածը Արցախի խնդրի շուրջ գործընթացների վերաբերյալ։

Ներկայացնում ենք Վարդան Օսկանյանի հոդվածը.

«Ֆրանսիայի Սենատի որոշումը մասնակի պատասխան էր բոլոր նրանց, ովքեր պնդում են, թե 44-օրյա պատերազմի արդյունքում մենք կորցրել ենք Լեռնային Ղարաբաղն ու չունենք դիվանագիտական որեւէ ճանապարհ կամ այլընտրանք, քան ընդունել Բաքվի պարտադրանքը, որ ԼՂ-ն Ադրբեջանի մաս է։

Ցավալին, իհարկե, այն է, որ հանձնվողականության գլխավոր ջատագովը Հայաստանի իշխանություններն են։ Կարծեք թե համատեղել են իշխանական ողջ հնարավորությունները աշխարհին համոզելու, թե ԼՂ-ն ադրբեջանական տարածք է։ Այս քաղաքականությունից զարմացած են անգամ միջնորդ եւ շահագրգիռ երկրները՝ անկախ նրանից, թե ինչպիսին են նրանց շահերը խնդրի լուծման այս կամ այն տարբերակի շուրջ։

Ամենայն անկեղծությամբ եւ առանց քաղաքական շահարկման նպատակ ունենալու՝ ես ուզում եմ պարզապես պահանջել, որ եթե չեք կարող կամ չեք ցանկանում պաշտպան լինել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքին, ապա հակառակը մի՛ արեք, պարզապես լռե՛ք եւ մի՛ խանգարեք այլոց աշխատանքին։

44-օրյա պատերազմի առաջացրած ամեն տեսակի բացասական եւ անընդունելի հետեւանքներն արդարացնելու եւ սեփական բոլոր սխալները նախկինների վրա բարդելու մարմաջի մեջ չի կարելի մեկընդմիշտ փակել Արցախի ինքնորոշման հնարավորությունը։

Անկախ նրանից, թե Ադրբեջանն ու Թուրքիան ինչ են ասում, Լեռնային Ղարաբաղի խնդիրը չի լուծվել։ Չէր լուծվել 1918-20 թվականներին, չէր լուծվել խորհրդային ամբողջ շրջանում, չէր լուծվել նախորդ երեսուն տարիներին ու չի լուծվել նաեւ այսօր։ Լեռնային Ղարաբաղի հարցում հայկական քաղաքական եւ դիվանագիտական ձեռքբերումները չի կարելի նսեմացնել։

Հայաստանի Հանրապետության որեւէ իշխանություն երբեւէ Լեռնային Ղարաբաղը չի ճանաչել Ադրբեջանի կազմում, իսկ Մադրիդյան սկզբունքները դիվանագիտական լրջագույն ձեռքբերում էին եւ չեն կորցրել այժմեականությունը։

2007-ի նոյեմբերի վերջին Մինսկի խմբի համանախագահ երեք երկրները ԵԱՀԿ նախարարների խորհրդին այդ փաստաթուղթը ներկայացրել են ոչ թե որպես հարցի կարգավորման հերթական առաջարկություն, այլ որպես հարցի լուծման համար նրանց համատեղ վերջնական «լավագույն տարբերակ» (co-chairs best guest), որը եւ ի պահ է տրվել ԵԱՀԿ դեպոզիտարիային։

Մադրիդյան սկզբունքների փաստաթուղթն իր էությամբ նման է Կոսովոյի հարցում ՄԱԿ-ի բանագնաց, Ֆինլանդիայի նախկին նախագահ Մարտի Ահտիսաարիի՝ Սերբիայի եւ Կոսովոյի միջեւ նրա տարիների միջնորդական արաքելության արդյունքում ներկայացված վերջնական լավագույն տարբերակին (best guest), որտեղ առաջարկվում էր, որ հարցի միակ լուծումը Կոսվոյի անկախությունն է։

Մադրիդյան փաստաթղթով Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման հարցում համանախագահ երկրների ներկայացրած տեսակետները կարճ ժամանակ անց վերահաստատվեցին, երբ 2008-ի մարտի սկզբներին ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում տարածքային ամբողջականության հիման վրա ԼՂ հարցի լուծման Ադրբեջանի ներկայացրած բանաձեւին համանախագահ երկրները դեմ քվեարկեցին։

Այս մոտեցումները մնացին նույնը եւ հետագայում իրենց արտահայտությունը գտան Մեծ ութնյակի շրջանակում Մինսկի խմբի համանախագահող երկրների նախագահների իրարահաջորդ հայտարարություններում։

Այս բոլորը մոռացության տալ այն ջանասիրությամբ, ինչ անում են Հայաստանի իշխանությունները, չի կարելի։ Ափսոս է։

Հայոց պետականությունը անկախության օրվանից եւ հաջորդող տարիներին խարսխվել է հինգ հենասյուների վրա՝ Արցախ, բանակ, սահմանադրություն, առաքելական եկեղեցի եւ սփյուռք։ Այսօր այդ հենասյուները էապես խարխլվել են, իսկ դրանցից մեկը՝ Արցախը, ամբողջական փլուզման վտանգի դեմ է կանգնած։ Հրաժարվել ենք Արցախից, փոշիացրել ենք բանակը, ոտնահարում ենք սահմանադրությունը, հալածում ենք եկեղեցին եւ արհամարհում ու նվաստացնում սփյուռքը։

Ժամանակն է զբաղվել այս հենասյուների ամրացմամբ եւ առաջին հերթին համազգային միջամտությամբ կանխել Արցախյան հենասյունի փլուզումը։

Այսօր ամբողջ հայությունն իր առաջ երկու խնդիր պետք է դնի՝ ներսում դիմադրի իշխանություններին եւ թույլ չտա՝ ստորագրվի որեւէ փաստաթուղթ, որը կփակի կամ նույնիսկ կդժվարացնի ԼՂ-ի ինքնորոշման իրավունքի իրացման հնարավորությունը, իսկ դրսում համախմբի բոլոր տեսակի քաղաքական եւ իրավական հնարավորությունները՝ կենդանի եւ այժմեական պահելու Արցախի ինքնորոշման հարցը միջազգային թատերաբեմում։

Այստեղ առաջնորդողը պետք է լինի Արցախն իր իշխանությունների հստակ, աներկբա վճռականությամբ եւ իր ժողովրդի հաճախակի եւ զանգվածային հավաքներով։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Այսօր ընթանում ենք խաչելության խորհրդով՝ մատնված, դավաճանված՝ խաղաղության համբույրի պատրվակի ներքո․ Բագրատ Սրբազան (տեսանյութ) Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում․ կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր Տղամարդը քաղցած լինելու շնորհիվ մեկ միլիոն դոլար է շահելԹուրք-ադրբեջանական տանդեմը զինում է Ուկրաինային՝ ընդդեմ ՌԴ-իԱԺ պատգամավորները գործուղվում են Բեռլին Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն Խոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Nissan»-ն ու «Ford Transit»-ը. վարորդները հիվանդանոցում են Հայաստանի ուղարկած մարդասիրական օգնությունը Եգիպտոսում է. 1-2 օրում այն կփոխանցվի Գազայի բնակիչներին Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում․ ԼավրովՓաշինյանը շտապում է ՔՊ գրասենյակ (տեսանյութ) «Մարդու սեռական դաշտը համարում եմ իր անձնական տարածք, որտեղ ոչ ոք չպետք է իր հետաքրքրասեր քիթը խոթի». Իլոնա ՆուրբեկյանԱռաջիկայում շատ լուրջ քաղաքական գործընթացներ են սպասվում․ Նաիրա ԶոհրաբյանԲաքուն օկուպացված Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը ներկայացնում է որպես «ռազմական համալիր» Բրիթնի Սփիրսը լուսանկարվել է ամբողջովին մերկ (լուսանկարներ)5,7 մագնիտուդով երկրաշարժ՝ Աֆղանստանում «Կրոկուսի» ահաբեկիչների և ուկրաինական կողմի միջև կապը հաստատվել է․ ՌԴ ՔԿՆարեկ Սամսոնյանի բաց նամակ-հարցումը Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան Ադրբեջանը Ֆրանսիային մեղադրել է «իր տարածքում լրտեսական ցանց ստեղծելու» մեջՀայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. Խաչատուրյան (տեսանյութ) Մակրոնը հանդիպել է Բրազիլիայի նախագահի հետ (տեսանյութ)Մենք Հայաստանին օգնելու պարտականություն ունենք ագրեսորի դեմ պայքարում․ Անն-Լորանս Պետելի հարցազրույցը Կապալառու կազմակերպությունը Նոր Հաճնի կամրջի վրա իրականացնում է փոսային նորոգման աշխատանքներ«Կրոկուսի» վրա հարձակված ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տակ են եղելՀանձնաժողովում քննարկվել է ՀՀ կառավարության ծրագրի նախորդ տարվա կատարողականըՀՀ Աժ պատգամավորը շուկաների դիվերսիֆիկացումն անհրաժեշտություն է համարումՀՀ ԱԺ պատգամավորի համոզմամբ՝ ԵՄ և այլ շուկաների ինտեգրվելը չի հակադրվում ԵԱՏՄ-ի հետ համագործակցությանը Նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն Վթարային ջրանջատում Երևանի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանում Պատժի կրումից խուսափելու համար հետախուզվողը տեղափոխվեց քրեակատարողական հիմնարկ «Ջերմուկի» ապակյա շիշը կոտրվել է և դրա ապակյա բեկորը դիպել է քաղաքացու աչքին ՆԳՆ փրկարար ծառայության տարածքային ստորաբաժանումները շարունակում են ուսուցողական միջոցառումներն Արագածոտնի, Գեղարքունիքի և Լոռու մարզերում Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում․ ԱՆՀայաստանի Հանրապետությունում բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. վարչապետ Լարսը բաց է Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծըԱրարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվիTelegram-ը գործիք է դառնում ահաբեկիչների ձեռքում. Պեսկով Երևանում և Գողթանիկ գյուղում կատարված խուզարկություններով մեծ քանակությամբ զենք և զինամթերք են հայտնաբերվել ԼՂ-ից բռնի տեղահանված 500 ուսուցիչ աշխատում է ՀՀ դպրոցներումՏԿԵ նախարարությունում տեղի է ունեցել ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի կառավարման խորհրդի հերթական նիստըՀատկացումներ՝ Սերգեյ Փարաջանովի և Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակների հոբելյանական միջոցառումների պատշաճ կազմակերպմանըՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներԿարեւորում եմ քաղհասարկության կազմակերպությունների եւ որոշումներ կայացնողների մշտական կապը. Զարուհի ԲաթոյանԳազամատակարարման վթարային դադարեցում Գյումրի քաղաքումՄեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումըՊարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել բժշկական կենտրոնի երեք բժշկիՄարդկանց վախեցնում են, թե իշխանությունը Մեղրին հանձնում է, քանի որ դատարաններ են փակվումՀայաստանը 300 հազար դոլարի օգնություն կտրամադրի Ճապոնիային երկրաշարժից տուժածների կարիքների համարՌուբեն Ռուբինյանը մարտի 28-ին ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը
Ամենադիտված