Մեղավորը էն թրաշով տղեն է, որ ԱԺ-ում թզբեհ էր քաշում. ռուս-վրացական սահմանին հերթի մեջ սպասող վարորդ. Yerevan.Today
Հասարակություն«Էս ամենի մեղավորը էն թրաշով տղեն է, որ Ազգային ժողովում թզբեհ էր քաշում»։ Այս մասին Yerevan.Today-ի հետ տեսազանգի ժամանակ ասել է ռուս-վրացական սահմանին արդեն 20 օր հերթում կանգնած բեռնատարի վարորդներից մեկը։
«Եթե մի մարդ երկրի ղեկավար ա, իրեն ԱԺ դեպուտատն ա դաժե ասել, որ Լարսում սենց պրոբլեմ կա, տղերքը մեղք են, 20 օր ա՝ փտում են, ի՞նչ ա արել։ ԱԺ նախագահը գալիս ա Վրաստան, գոնե մի հատ ձեւական գար, տեսներ, դուխ տար, ասեր հարցը կբարձրացնեմ։ Էսքան արհամարհվա՞ծ, էլ ի՞նչ երկրի ղեկավար։ Ամենամեծ ագրեսորը դու ես, մեզ կոտորում ես ստեղ, արա։ Չես կարում՝ գնա։ 4 տարի է՝ ասում ես՝ սրան բռնեմ, նրան բռնեմ, դու ի՞նչ ես արել, վերկաց ասա, որ էսինչ լավ բանը արել ես, ես էլ ասեմ՝ ցավդ տանեմ։ Խիղճներդ կտրվի, արա, սաղ օրը տնտեսական աճից եք խոսում»,- բարկացած նշել է վարորդը ու հավելել, որ վարորդները էլ չեն դիմանում։
«Սկորին էլ չի կարենալու փրկի ստեղ։ Գոնե ցիստեռով ջուր բերեք։ Փողս պրծել ա, էլի՞ զանգեմ փող ուզեմ», - ասել է վարորդը։