ԱՄՆ-ն ակտիվանում է տարածաշրջանում. ինչո՞ւ է շտապում Բայդենը Ալեն Սիմոնյանի երեկվա հայտարարությունը հիմք է ենթադրելու, որ Սամվելի խոշտանգումը կազմակերպվել է ՔՊ-ի կողմից․ փաստաբան Արևմուտքի «սիրելիները»՝ պատուհաս սեփական ժողովուրդների համար Դուբայի միջազգային օդանավակայանը չեղարկել է ժամանող և մեկնող չվերթները (տեսանյութ) Թբիլիսիում կրկին բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և ոստիկանների միջև (տեսանյութ) «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները համատեղ հայտարարություն են տարածել «Իջեցրել են տաբատը, հետո մահակով դեմոնստրատիվ պահել են ոտքերի արանքում»․ Սամվել Վարդանյանի պաշտպան Վիլյորբան քաղաքի պատվիրակությունն Աբովյանում էր կարևոր հանդիպումների ու հագեցած շրջայցի օրակարգով․ Էդուարդ Բաբայան Նարեկ Ադամյանը նշանակվել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ տնօրեն Երեկ կեսգիշերին մոտ տեղի է ունեցել մի սահմռկեցուցիչ բան. Ռուբեն Մելիքյան (ուղիղ հեռարձակում) 

«Այս իրավիճակում ռուսական տարբերակն Արցախի շուրջ խնդիրների բանակցությունների հեռանկար է թողնում»

Հայկական Մամուլ

«Առավոտ» թերթը գրում է․ ««Այս նոր իրավիճակում, միանշանակ, իրենց արտահայտություններում, այսպես ասած, ռուսական տարբերակը, Արցախի շուրջ խնդիրների բանակցությունների հեռանկար է թողնում, որովհետեւ այլ տարբերակները համապատասխանում են այս իշխանությունների՝ մինչ այժմ ասած տարբերակին, որ Արցախը պետք է մնա Ադրբեջանի կազմում»,- «Առավոտի» զրուցակիցն է «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:

«Կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանն անկեղծ չէ իր գործողություններում. ինքն այդ եզրահանգման եկել է այս երկու տարվա ընթացքում, պարզապես, նորից մանիպուլացնում է եւ ասում է՝ դեռ մեկ տարի առաջ  այդ տարբերակի մասին մենք տեղեկություն ունեինք»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյո՞ք ընդդիմության խորհրդարան վերադառնալու պատճառն այն էր, որ իշխանությունն ընդունեց Արցախի հարցի կարգավորման, այսպես ասած, ռուսական տարբերակը, ինչի մասին օրերս խորհրդարանում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Հիշեցնենք, ԱԺ վերջին նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Եվ ես հիմա կարող եմ ասել, որ կառավարությունը շատ վաղուց՝ դեռեւս 2021 թվականի հունվարից այդ պայմանավորվածությունն ընդունել է, դրա մասին չի խոսել զուտ կոռեկտությունից ելնելով: Եվ ես շնորհակալ եմ Ռուսաստանի Դաշնության նախագահին, որ թեման, այնուամենայնիվ, պարզաբանելու հնարավորությունը մեզ համար ընձեռեց: Եվ եթե մեր կառավարության դիրքորոշումը «խուսափողական» է, ըստ էության, այսօրվա մեր դիրքորոշումն այն է, ինչ մեզնից պահանջում էր ընդդիմությունը՝ չիմանալով, որ մենք այդ դիրքորոշումը վաղուց ենք որդեգրել: Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովը, իրենք էլ գուցե վստահ չլինելով, որ մենք այդ դիրքորոշումը վաղուց ենք որդեգրել: Ինչո՞ւ եմ ասում վստահ չլինելով, որովհետեւ Լեռնային Ղարաբաղի նախագահի հետ ես շատ վաղուցվանից այդ դիրքորոշումը կիսել էի, եւ պիտի որ այնտեղ այդ տեղեկատվությունն արձանագրված լիներ: Եթե ընդդիմությունը հիմա այլ կարծիքի է եւ համարում է, որ Հայաստանը պետք է մերժի Ռուսաստանի առաջարկները, ճիշտ կլինի, որ նրանք դրա մասին բարձրաձայն հայտարարեն»:

Հարցին՝ ընդդիմության համար ընդունելի՞ է ռուսական տարբերակը, Սեյրան Օհանյանը պատասխանեց. «Ոչ մի տարբերակ արդեն չի լինելու այն արդյունքին, ինչ փաստաթղթերով Արցախի շուրջ բանակցային գործընթաց էր ընթանում (նկատի ունի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո ընթացող բանակցությունները-Ն. Գ.): Նախկին գործընթացը միանշանակ տանում էր Արցախի անկախությանը, ինքնիշխանությանը, իր պատմական տարածքում ապրելու իրավունքին եւ դրա շուրջն էր ձեւավորվում ամբողջ բանակցային գործընթացը, Հայաստան-Արցախ՝ միասնական գործունեությունը՝ անվտանգային միջավայրի պաշտպանության ձեւավորումը, ինտեգրացիոն գործընթացները, ենթակառուցվածքների զարգացումը, տնտեսության զարգացումը եւ այլն: Հիմա՝ ինչ փաստաթուղթ էլ դնեն, այդ փաստաթուղթը չի լինելու այն բովանդակությամբ, ինչի շուրջ նախկին իշխանությունները բանակցել են: Բայց այս նոր իրավիճակում, միանշանակ, իրենց արտահայտություններում, այսպես ասած, ռուսական տարբերակը, Արցախի շուրջ խնդիրների բանակցությունների հեռանկար է թողնում, որովհետեւ այլ տարբերակները համապատասխանում են այս իշխանությունների՝ մինչ այժմ ասած տարբերակին, որ Արցախը պետք է մնա Ադրբեջանի կազմում: Սա՝ ինքը՝ Նիկոլ Փաշինյանը, պետք է ընդունի: Գիտեք, եթե նույնիսկ ինքը եկել է այդ  եզրակացության, միեւնույն է, ինքը չի ասում՝ Արցախի ինքնիշխանություն, Արցախի Հանրապետություն, չի ասում, որ Արցախը՝ ԽՍՀՄ փլուզման ժամանակ, ԽՍՀՄ օրենքների շրջանակներում ինքնորոշվել է, ինքն անկախ է. սա փաստ է: Եվ հաջորդը՝ եթե երկրի ղեկավարությունն այդ եզրակացության է գալիս 2018 թվականից հետո, կամ 2020 թվականի պատերազմից հետո, երկու տարվա ընթացքում, ապա այդ երկրի ղեկավարությունը բացարձակ չի տիրապետում պետության ռազմավարական կառավարման տեսությանը եւ իրավունք չունի այս երկրի ճակատագրի հետ խաղալու»: 

Ի դեպ, ընդդիմության հասցեին վերջերս քննադատություն էր հնչեցրել խորհրդարանի ղեկավար Ալեն Սիմոնյանը՝ կանխատեսելով, որ «Հայաստան» խմբակցությունը կփլուզվի: «Վատ է, որ Հայաստանում ընդդիմություն չկա եւ նախկին իշխանությունն իր նախկին ֆինանսների, նախկին պաշտոնյաների եւ նախկին օլիգարխների շնորհիվ փակում է այդ դաշտն առողջ ուժերի համար։ Բայց ես կարծում եմ, որ դա ժամանակի հարց է, հաջորդ փուլում արդեն այսօրվա խորհրդարանական խմբակցություններն ընդդիմություն չեն լինելու։ Վստահ եմ, որ «Հայաստան» դաշնակցությունը մասնատվելու է, որովհետեւ միատարր չի»,- ասել էր նա։ Այս առիթով մեր հարցին ի պատասխան՝ Սեյրան Օհանյանն ասաց, որ քաղաքական գործընթացները մշտական են, բայց չկա որեւէ քաղաքական ուժ, որը մշտական է. «Հիմա խորհրդարանական ընդդիմություն է եւ «Պատիվ ունեմ» դաշինքը եւ «Հայաստան» խմբակցությունը: Որքան կարողացել ենք, այնքան էլ աշխատել ենք եւ աշխատելու ենք՝ մեր օրակարգով»: Նա նաեւ հավելեց. «Չեմ ուզում որեւիցե մեկի ասածը մեկնաբանել, բայց այնպես է ստացվում, կարծես իշխանությունն իր առջեւ դրված բոլոր խնդիրները կատարել է, հիմա ընդդիմությունը ռացիոնալ չի: Ամբողջ աշխարհն է տեսել, հայ ժողովուրդն առավելապես, Արցախի եւ Հայաստանի սահմանամերձ շրջանների բնակիչները իրենց մաշկի վրա են զգացել, թե այս իշխանությունները՝ իրենց ռացիոնալ աշխատանքի արդյունքում, ի՞նչ աղետալի իրավիճակ են բերել մեր երկրի գլխին՝ Արցախի  եւ ՀՀ-ի, հատկապես սահմանային բնակավայրերի: Այսօր էլ իրենք գործում են ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակից կտրված, իրավիճակային լուրջ գնահատումից կտրված՝ չհաշվելով այն առաջնահերթությունները, որոնք որ անհրաժեշտ են: Այս իշխանությունները ոնց որ ջայլամային քաղաքականություն վարեն՝ գլուխը մտցրել են ավազի տակ, հետեւները՝ բաց: Մի՞թե չեն նկատում, որ իրենք են երկիրը բերելհասցրել այս աղետալի վիճակի: Տպավորություն է, որ իրենք ամեն ինչ արել են, երկիրը փայլուն ձեւով գնում է առաջ՝ արդարությունը, ժողովրդավարությունը, տնտեսական աճը, իրենց խանգարողն էլ միայն ընդդիմությունն է»:

Ըստ Սեյրան Օհանյանի, եթե ընդդիմությունը չլինի, ժողովրդի այն մասին, որոնք մանիպուլացվում են, իշխանությունները՝ «գլուխները կմաքրեն եւ կտանեն առաջ»:

Հարցին՝ ի՞նչ անի քաղաքացին, երբ իշխանությունը բերում է աղետի, ընդդիմությունն էլ դեռ չի կարողանում այդ ամենի «դեմն առնել», Սեյրան Օհանյանը պատասխանեց, որ մարդկանց հետ աշխատելու ամենաբարդ մեթոդը դա համոզելու մեթոդն է. «Մեր համակիրները միանշանակ համոզմունքն ունեն, որ այս իշխանությունները չեն արտահայտում մեր երկրի շահերը, նրանք պետք է հեռանան եւ մենք պետք է ձերբազատվենք պարտվողի հոգեբանությունից, փոխենք մեր բանակցողին, որպեսզի այս իրավիճակից դուրս գանք: Ընդդիմությունը, բոլոր առաջատար եւ գիտակից ուժերը պետք է լուրջ աշխատանք տանեն, որպեսզի այդ գաղափարները գեներացնեն մեր քաղաքացիների մոտ: Իսկ քաղաքացիները, որոնք դեռեւս չեն կողմնորոշվել, որոնք դեռ մանիպուլացվում են, մարդիկ, որոնց ուղեղներն այս իշխանությունը լվացել է՝ կենցաղային խնդիրներով՝ ամեն ինչ տանք, միայն իբր խաղաղություն լինի, պետք է ճիշտ կողմնորոշվեն եւ հասկանան, որ երկրի պատիվը, քաղաքացու արժանապատվությունը, Հայաստանի եւ Արցախի ինքնիշխանությունը, անկախությունը հիմնարար արժեքներ են, դրանց համար պետք է պայքարել եւ ելքն այս իշխանությունների հեռացումն է»»:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
ԱՄՆ-ն ակտիվանում է տարածաշրջանում. ինչո՞ւ է շտապում ԲայդենըԱլեն Սիմոնյանի երեկվա հայտարարությունը հիմք է ենթադրելու, որ Սամվելի խոշտանգումը կազմակերպվել է ՔՊ-ի կողմից․ փաստաբան Արևմուտքի «սիրելիները»՝ պատուհաս սեփական ժողովուրդների համարՖոտոսեսիայի ժամանակ ալիքն օվկիանոս է քշել-տարել զբոսաշրջիկին Դուբայի միջազգային օդանավակայանը չեղարկել է ժամանող և մեկնող չվերթները (տեսանյութ)Թբիլիսիում կրկին բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և ոստիկանների միջև (տեսանյութ)Երգչուհի Քեթի Փերիի տոպն ընկել է եթերի ժամանակ (տեսանյութ)«Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները համատեղ հայտարարություն են տարածել«Իջեցրել են տաբատը, հետո մահակով դեմոնստրատիվ պահել են ոտքերի արանքում»․ Սամվել Վարդանյանի պաշտպանՎիլյորբան քաղաքի պատվիրակությունն Աբովյանում էր կարևոր հանդիպումների ու հագեցած շրջայցի օրակարգով․ Էդուարդ ԲաբայանՆարեկ Ադամյանը նշանակվել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ տնօրենԵրեկ կեսգիշերին մոտ տեղի է ունեցել մի սահմռկեցուցիչ բան. Ռուբեն Մելիքյան (ուղիղ հեռարձակում)Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա և ծակել տան տանիքըՌուս խաղաղապահները հեռացել են Դադիվանքից Ադրբեջանը, Վրաստանը և Թուրքիան քննարկել են եռակողմ ռազմական համագործակցությունըՊՆ նախկին շենքի պայթեցմամբ պայմանավորված՝ մայրուղին փակ է լինելու Կակաոյի հատիկների գները հասել են պատմական առավելագույնիԴուբայում հորդառատ անձրևների հետևանքով հեղեղվել են ճանապարհներն ու մետրոն (տեսանյութեր)«Կասկադը» վերջնական տեսք կստանա․ հողամասերը կդառնան հանրային ու կանաչ տարածքներ Հայաստանը զգալիորեն կրճատել է իր գործունեության ծավալը որպես ՀԱՊԿ անդամ․ ՏասմագամբետովՊուտինն ու Ռաիսին քննարկել են Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակըՏեղի ունեցածը բեսպրեդել է, նույնիսկ եթե ՔՊ պատգամավորը ամենադաժան ձևով վիրավորված լինի. պատգամավոր ՃՏՊ Հայկավան-Բամբակաշատ ավտոճանապարհին. կա արգելափակված քաղաքացիՄիրզոյանն այցելել է Սաուդյան Արաբիա ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարը Կաթողիկոսին տեղեկություններ է փոխանցել սահմանային վիճակի մասինՍինջարում եզդիների նահատակությունը Հայոց ցեղասպանության կրկնությունն է՝ մեկ դար տարբերությամբ․ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանՀայաստանի բասկետբոլի տարբեր տարիքային թիմերը նոր գլխավոր մարզիչներ ունենԱդրբեջանը խախտում է հայ գերիների կեցության միջազգայնորեն սահմանված նորմերը. համահայկական միության հայտարարութունըԲավականին մեծ աշխատանք է կատարվել ռազմավարական հաղորդակցության նոր ճարտարապետության ձևավորման ուղղությամբ. ՀարությունյանՊետությունից շուրջ 50 մլն դրամի հարկ էր թաքցվել․ վնասն ամբողջությամբ վերականգնվել էԲՏԱ նախարարն այցելել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց», ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրենինԻնչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերինԼրատվությունից իմացա, շատ բան չգիտեմ, չեմ հարցաքննվել․ Ավանեսյանը՝ ԱՆ ձերբակալված պաշտոնյանի մասինԵրևանի բյուջեի աուդիտը կիրականացնեն ավելի փորձառու ընկերություններ ու մասնագետներՀՀ-ի ճանաչված սահմանները Իրանի համար կարմիր գիծ են. դեսպանՈրոնվում է տեսագրության մեջ պատկերված անձըԻրանի մտահոգությունն է՝ ՀՀ-ն ու Կովկասը չվերածվեն աշխարհաքաղաքական մրցակցության դաշտիՀայաստանում օգոստոսի 3-ը կնշվի որպես եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օրՀայ զինվորները սպանվել են իսրայելական զենքով, չփորձեք Երևանը ներքաշել ձեր խաղերի մեջ. Իրանի դեսպան Ուզում ենք, որ ոստիկանի երեխան հայրիկին կամ մայրիկին մղի, ասի՝ ինչո՞ւ քո աշխատավարձը կրկնակի բարձր չէ․ ՓաշինյանԱԱԾ-ի կողմից բերման է ենթարկվել 4 պաշտոնատար անձ Զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու և մեկ անձի առողջությանը վնաս պատճառելու դեպքի նախաքննությունը ավարտվել էՈվքե՞ր և ի՞նչ պայմաններում են ծեծի ենթարկել Սամվել Վարդանյանին․ հրատապ գրություններ եմ ուղարկել Երևանում 9-ամյա երեխան խաղալու ժամանակ քարերով վնասել է 2 մեքենա` պատճառելով մոտ 1 մլն դրամի վնաս Պաշտպանի ներկայացուցիչներն այս պահին գտնվում են Ոստիկանության ձերբակալվածներին պահելու վայրում՝ Սամվել Վարդանյանին տեսակցելու նպատակովՎերահաստատում եմ ՀՀ անկեղծ ցանկությունը՝ զարգացնելու Իսլանդիայի հետ փոխշահավետ համագործակցությունը ՈՒՂԻՂ․ ՀՀ-ում Իրանի դեսպանի ասուլիսը ՄԱԿ-ի դատարանում ՀՀ ներկայացուցիչն Ադրբեջանին մեղադրել է «ջուրը պղտորելու» մարտավարություն կիրառելու մեջ Որքան եկամուտ են ունեցել Բայդեն ամուսինները անցած՝ 2023 թվականինԵս հիմա իմ աշխատավայրում եմ․ ՊԱԳ-ի տնօրենը՝ ԱԱԾ-ի խուզարկության մասին
Ամենադիտված