Ֆրանսիացի պատգամավորը մատնանշել է Զելենսկու «խելագար արարքը»
BlogosphereՓարիզը պետք է դադարի աջակցել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիին, ով փորձում է երրորդ համաշխարհային պատերազմ հրահրել, հայտարարել է Ֆրանսիայի Ազգային ժողովի (Ստորին պալատ) պատգամավոր և «Արի Ֆրանսիա» կուսակցության առաջնորդ Նիկոլա Դյուպոն-Անյանը։
«Զելենսկին, հրթիռներ ուղարկելով Լեհաստան և դրա համար մեղադրելով Ռուսաստանին, փորձել է երրորդ համաշխարհային պատերազմ հրահրել: Սա խելագար արարք է»,- գրել է նա Twitter-ում։
Բացի այդ, պատգամավորը կոչ է արել «խաղաղության ծրագիր» մշակել ճգնաժամի կարգավորման համար։
«Դադարեցնենք այս վտանգավոր մարդուն աջակցելը, հրատապ է խաղաղության ծրագիր մշակել»,- գրել է քաղաքական գործիչը։