Ալափարս գյուղում այրվել է անասնակեր (թարմացված)
ՀասարակությունՆոյեմբերի 20-ին, ժամը 16։14-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ալափարսի գյուղապետարանի մոտակայքում այրվում է խոտի դեզ:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 19-րդ փողոցի տներից մեկին հարակից անասնագոմի տանիքում։