Բերման ենթարկվածներից շատերը վնասվածքներով են, ոմանք` լուրջ խնդիրներով Արցախը ես եմ. ակադեմիկոս Աննա Հեքեքյան Բանակցություններ են ընթանում ադրբեջանական կողմի հետ. քննարկվում է Արցախ մուտքի և ելքի ընթացակարգը ՄԻԵԴ-ն ամբողջությամբ բավարարել է ՀՀ կառավարության պահանջը և միջանկյալ միջոց կիրառել ընդդեմ Ադրբեջանի Ադրբեջանը շարունակում է խաբել միջազգային հանրությանը. Էդմոն Մարուքյան Շտաբը՝ Արցախում Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով զոհվածների հուղարկավորության կազմակերպման մասին Ադրբեջանը պատրաստ է բժշկական օգնություն ցուցաբերել հայ զինվորականներին. Հաջիև «Արցախին Ադրբեջանի կողմից որևէ հումանիտար օգնություն չի տրամադրվել». Դավիթ Բաբայան Լևոն Քոչարյանի մոտ ախտորոշվել է փակգանգուղեղային վնասվածք՝ ուղեղի ցնցում․ ԲԿ ԿԽՄԿ 6 մեքենաներ դուրս եկան Ստեփանակերտից 

Սյունիքում ՔՊ-ականների «մենամարտերը» շարունակվում են. ով ում դեմ է աշխատում

Վերլուծական

Շաբաթներ առաջ մամուլը գրել էր, որ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի եւ մարզից ընտրված ՔՊ-ական 5 պատգամավորների միջեւ կապը չի ստացվում։ Պատգամավորները չեն հաշտվում Փաշինյանի որոշման հետ, որ մարզպետի պաշտոնին կարգել է իր խորհրդականին, որը ՔՊ-ական չէ։

Ինչպես երևում է` Սյունիքից ընտրված ՔՊ-ական պատգամավորները որոշել էին կոալիցիա կազմել ընդդեմ Ղուկասյանի, իսկ դա իր հերթին նշանակում էր ընդդիմանալ ոչ թե Ղուկասյանին, այլ նրան նշանակող Նիկոլ Փաշինյանի կամքին և քաղաքական որոշմանը: Փաստացի քաղաքական պայքարը տարատեսակ լծակների համար ՔՊ-ի ներսում այնքան է սրվել, որ բանը հասել է անգամ Փաշինյանի նշանակած կադրերի ոտքի տակ փորելուն:  Վերը նշված խորհրդարանականների կոալիցիան, ըստ էության, ղեկավարում է Սյունիքի նախկին մարզպետ Արմեն Խաչատրյանը, ով չի հաշտվել մարզպետի պաշտոնը կորցնելու մտքի հետ:

Նրա հարաբերությունները այնքան էլ հարթ չէին Սյունիքի նախորդ ՔՊ-ական մարզպետների հետ և արդյունքում՝ Փաշինյանը փոխարինեց նրանցից վերջինին՝ Մելիքսեթ Պողոսյանին ոչ ՔՊ-ական Կալավանցի Ռոբերտ Ղուկասյանով, սակայն այստեղ էլ ՔՊ-ականները համաձայն չեն, քանի որ Ղուկասյանը որոշել է վարել ինքնուրույն քաղաքականություն և չի համաձայնեցնում իր որոշումները սյունեցի պատգամավորների հետ: Արդյունքում՝ էականորեն տուժում է մարզը:   Սյունիքի հարցերով միջգերատեսչական աշխատանքային խմբի ֆինանսավորման հարցն օդում կախված է:

Սա միակ թեժ պայքարը չէ Սյունիքում՝ ՔՊ տարբեր թևերի միջև: Մամուլը վերջերս գրել էր, որ «Քաղպայմանագրի» Սիսիանի կառույցում երկու թեւի են բաժանվել եւ, կարելի է ասել, պատերազմում են իրար դեմ: Մի թեւը համակարգում է Ներսես Խաչատրյանը, ակտիվ կուսակցական Արսեն Ավագյանը եւ ուղնուծուծով այլ ՔՊ-ականներ: Մյուս թեւը՝ նախկինների ճամբարից հեռացած Կարեն Համբարձումյանը՝ իր թիմով: Կարեն Համբարձումյանը, օրինակ, վերջերս հորդորել է իր բարեկամ, քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Հակոբջանյանին ազատել Արսեն Ավագյանի ազգականներին, որոնք աշխատում են համայնքային ենթակայության հիմնարկներում:

ՔՊ-ականների շրջանում խորհրդի նախագահի պաշտոնի համար ևս շաբաթներ առաջ թեժ մրցակցություն կար։ ԱԺ պատգամավոր Դավիթ Դանիելյանը, որ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի մտերիմն ու սանիկն է, հավակնում էր ոչ միայն այդ պաշտոնին, այլեւ՝ առաջնորդել մարզի կուսակտիվին։ Ըստ մամուլի՝ նա մարզպետական հավակնություններ էլ ունի։ Ի դեպ, նրա մրցակիցը հարազատ զարմիկն էր՝ Նարեկ Բաբայանը, որը նախկինում Սյունիքի փոխմարզպետ էր նշանակվել, իսկ ամիսներ առաջ գործուղվեց ԶՊՄԿ։  Բանն այն է, որ կուսակցության բարձրագույն մարմնից՝ վարչությունից հետո խորհուրդն է լինելու այն կառույցը, որի անդամները հնարավորություն կունենան, թեկուզ ձեւականորեն, մասնակցել որոշումների կայացմանը կամ գոնե մոտիկ գտնվել վերեւներին, կարճ ասած՝ համարում են կարեւոր լծակ։ Բացի այդ, խորհրդի նախագահի կարգավիճակը կշիռ ու ազդեցություն է տալիս տվյալ տարածքում։ Արդյունքում, սակայն, անակնկալ գրանցվեց և խորհրդի նախագահ ընտրվեց Նարեկ Հարությունյանը:

Ի դեպ, կալավանցի Ռոբերտ Ղուկասյանը իր հերթին կոնտր քայլեր է անում, դիցուք նա փոխմարզպետի պաշտոնը տվել է ոչ թե ՔՊ-ականներից մեկին, այլ լրագրող Նարե Ղազարյանին, ով հայտնի է Նիկոլ Փաշինյանին քննադատելով: Ղուկասյանը նաև ամեն կերպ փորձում է ընդգծել, որ եթե Փաշինյանի ընտրությունը կանգ է առել իր վրա, ապա ՔՊ-ականները պետք է այդ փաստի հետ հաշտվեն:

Ինչպես տեսնում ենք՝ հերթական անգամ համայնքապետի աթոռը զբաղեցնելու ցանկությունը պառակտում է մտցնում հեղափոխականների շարքերում և ստիպում նրանց դուրս գալ միմյանց դեմ` մոռանալով հեղափոխական սոլիդարության մասին: Իշխանությունը, թերևս, քաղցր բան է...

 

 

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Բերման ենթարկվածներից շատերը վնասվածքներով են, ոմանք` լուրջ խնդիրներով Արցախը ես եմ. ակադեմիկոս Աննա Հեքեքյան Բաքուն երաշխավորում է Լաչինի միջանցքով խաղաղ բնակիչների անվտանգ տեղաշարժը իրենց ավտոմեքենաներով. ՀաջիևԲաքվում հայտարարել են, թե «ազատություն են տալիս» զենքերը ինքնակամ վայր դրած հայ զինվորներինԱռաջնորդողի գործառույթ ստանձնած գործիչները պետք է կարողանան համախմբել ժողովրդին․ Դավիթ Անանյան ՀՀ կառավարությունը 1 մլրդ 800 մլն դրամ կհատկացնի քսան համայնքների երեսուն սուբվենցիոն ծրագրերի ֆինանսավորման համար Բանակցություններ են ընթանում ադրբեջանական կողմի հետ. քննարկվում է Արցախ մուտքի և ելքի ընթացակարգըԻնչպիսի եղանակ է սպասվում հանրապետությունումՄԻԵԴ-ն ամբողջությամբ բավարարել է ՀՀ կառավարության պահանջը և միջանկյալ միջոց կիրառել ընդդեմ ԱդրբեջանիԱդրբեջանը շարունակում է խաբել միջազգային հանրությանը. Էդմոն ՄարուքյանՇտաբը՝ Արցախում Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով զոհվածների հուղարկավորության կազմակերպման մասինՍուրեն Պապիկյանն ընդունել է Տոյվո Կլաարին և Վասիլիս ՄարագոսինԱդրբեջանը պատրաստ է բժշկական օգնություն ցուցաբերել հայ զինվորականներին. Հաջիև«Արցախին Ադրբեջանի կողմից որևէ հումանիտար օգնություն չի տրամադրվել». Դավիթ Բաբայան Ադրբեջանը ռուս խաղաղապահների հետ փնտրում է Արցախում սպանվածների մարմինները. ՀաջիևHAYAT Project-ը միանում է գործադուլինՈստիկանները անչափահասին խեղդելով տանում են ԵՊՀ «Սև շենքի» լսարաններն ամբողջությամբ դատարկ են Լևոն Քոչարյանի մոտ ախտորոշվել է փակգանգուղեղային վնասվածք՝ ուղեղի ցնցում․ ԲԿ Սլավոնական համալսարանը միացել է դասադուլին՝ չնայած ռեկտոր հեռացման սպառնալիքներինԼիովին աջակցում եմ ուսանողներիս դասադուլին․ Արփինե ՀովհաննիսյանԿԽՄԿ 6 մեքենաներ դուրս եկան Ստեփանակերտից Լեռնային Ղարաբաղում կա ակնհայտ էթնիկ զտման ու ցեղասպանության վտանգ․ ահազանգում են թուրք մտավորականները Ֆրանսիական համալսարանը միացավ դասադուլին Անդրանիկ Թևանյանն ազատ է արձակվել. նա դուրս է եկել ՀՀ քննչական կոմիտեից Լևոն Քոչարյանը դաժան ծեծի է ենթարկվել, նրան հոսպիտալացնում են Կարևոր քայլեր, որոնք պետք է արվեն այսօր. Վահե Հովհաննիսյան ՄԱԿ-ի ԱԽ-ն կանաչ լույս վառեց Ադրբեջանի և Թուրքիայի առջև՝ ցեղասպանական գործողություններն անխափան շարունակելու համար․ Արմեն ԱյվազյանՈստիկանության ծառայողների կողմից ուժի կիրառումը պետք է լինի օրենքով սահմանված կարգով․ ՄԻՊ Հրդեհ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին. տուժածներ չկան Ոստիկանությունը անհամաչափ ուժ է կիրառել արցախցի Սլավիկ Աղաբալյանի նկատմամբ․ նրա ընտանիքը շրջափակված էԱկնհայտ սուտ ձեւակերպումները նետվում են տեղեկատվական դաշտ՝ մանիպուլացնելու, պառակտելու, բեւեռացնելու նպատակով․ վարչապետի խոսնակԱյո, նիկոլական եմ, իբր ի՞նչ եք հավաքվել ստեղ, վրես էլ չգոռաք. անցորդը՝ ցուցարարներին Սեպտեմբերի 20-ից 22-ը բացահայտվել է հանցագործության 86 դեպք․ ոստիկանություն Սեպտեմբերի 22. Օրվա խորհուրդՆիկոլը փաստացի խոստովանել է, որ տեղյակ է եղել Արցախի դեմ ագրեսիայի մասին․ ՊՆ նախկին փոխնախարարԲողոքի ակցիայի մասնակիցները աղբարկղներով փակել են ճանապարհները Հրմշտոց ոստիկանների ու ցուցարարների միջև. լարված իրավիճակ Արցախում իրավիճակը ծայրահեղ ծանր է․ համակարգը կոլափսի եզրին է` իր բոլոր ծանր հետևանքներովՀոգևարքի մեջ գտնվող ՔՊ-ական խունտան հերթական սխալն է գործում, երկիրն անկառավարելի վիճակի են տանումԹանկարժեք մետաղների գներՄիրզոյանը Լեհաստանի ԱԳ նախարարի հետ քննարկել է Արցախում ստեղծված իրավիճակը 2 օր՝ բաց երկնքի տակ․ Ստեփանակերտի օդանավակայանում մարդիկ սպասում են մարդասիրական միջանցքի բացմանըԱդրբեջանի ագրեսիան բացահայտ ցույց է տալիս ԼՂ բնակչության դեմ էթնիկ զտումների ենթարկելու Բաքվի մտադրությունը. Միրզոյանը՝ Գերմանիայի արտգործնախարարին Ալեքսանյանը, Ղարիբյանը և Խաչատրյանը սկսում են պայքարն ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Օգնեք, որ միասին փրկենք մեր պետությունը․ միացե՛ք պայքարին․ թուրքագետ ՄԱԿ-ում ապացուցվեց՝ թշնամին ներսից է, ԼՂ-ի ցեղասպանությունը կազմակերպել են Նիկոլը, Ալիևը և ԷրդողանըԼուրջ հաքերային հարձակում է իրականացվում «Արմենիա» միջազգային օդանավակայանների ու Հայաստանի պետական ​​հաստատությունների վրաՍեւբերետավորները մի քանի շարքով «միջանցք» են կազմել, որ Փաշինյանի շարասյունն անցնի Երևանի ԸԸՀ-ներն ամփոփել են վերահաշվարկի արդյունքները. հայտնի է՝ որ ուժերի ձայներն են ավելացել, կամ պակասել
Ամենադիտված