ՄԱԿ-ի դատարանում ՀՀ ներկայացուցիչն Ադրբեջանին մեղադրել է «ջուրը պղտորելու» մարտավարություն կիրառելու մեջ Ամենաշատը կարող եք հաչալ, ձեր ականջները կտեսնեք՝ իշխանություն չեք տեսնի. Ավինյանը ափերից դուրս եկավ Բերման է ենթարկվել ԱՆ երեխաների առողջության պահպանման բաժնի պետ Լիլիթ Ավետիսյանը. «Հրապարակ» Սամվել Վարդանյանին ծեծի ենթարկելը հնարավոր է բացառապես ոստիկանության ղեկավարության ցուցումով. փաստաբան Ապամոնտաժվել է Ջերմուկում խորհրդային տարիներին տեղադրված հուշարձանը Սուրեն Պապիկյանը հետևել է զինծառայողների ֆիզիկական պատրաստություն առարկայի քննությանը «Աննա Հակոբյանի կազմակերպած ընթրիքին մասնակցողներից մեկը «չայխանայի» վայր է ժամանել 300QQ03 համարանիշով մեքենայով» (լուսանկար) Սպասվում են պաշտոնյաների ձերբակալություններ. իրավապահները «Ուիգմոր» ԲԿ-ում են Դիմակավորված անհայտ անձինք երեկ դաժանաբար ծեծի են ենթարկել Սամվել Վարդանյանին` մինչեւ խուց տանելը. փաստաբան Էս ազգն իր գլխին աղետ է բերել, երևի մի հրաշք պետք է լինի, որ էդ աղետից պրծնենք. Աշոտյանի փաստաբան 

Նախագիծ. պետության համար առաջնահերթ մասնագիտություններով պարտադիր զինծառայության զորակոչից տարկետում կտրվի

Գիտություն և Մշակույթ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական և մաթեմատիկական (ԲՏՃՄ) ուղղություններով պետության համար առաջնահերթ և կարևորություն ներկայացնող մասնագիտություններով՝ համապատասխան բուհերում սովորող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տրամադրելու կարգի և պայմանների նախագիծը:

ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ նախագիծը մշակվել է՝ հիմք ընդունելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում կատարված համապատասխան լրացումները:

Համաձայն նախագծի՝ ԿԳՄՍ նախարարությունը մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը, իսկ այնուհետ, որպես կանոն, յուրաքանչյուր տարին մեկ անգամ՝ մինչև սեպտեմբերի 1-ը, պետական համապատասխան մարմիններին առաջարկում է նախարարություն ներկայացնել ԲՏՃՄ մասնագիտությունների ցանկը, որոնցում սահմանված կարգով ընդունվելը և սովորելը համարվելու է պետության համար առաջնահերթ և կարևոր:

Պետական մարմինները նախարարություն են ներկայացնում առաջարկ, որն իր մեջ ներառում է՝

մասնագիտությունների (կրթական ծրագրերի) ցանկ,

ըստ կրթական աստիճանների տարկետման համար անհրաժեշտ տեղերի քանակ,

հիմնավորում՝ ընտրված մասնագիտությունների և տարկետման համար հատկացվող տեղերի անհրաժեշտության վերաբերյալ,

համապատասխան մասնագիտություններով սովորելու դեպքում ակնկալվող արդյունքը, պետության համար առաջնահերթությունը և կարևորությունը փաստող հանգամանքները, ինչպես նաև ազդեցությունը ոլորտի զարգացմանը,

առաջարկվող մասնագիտություններով սովորող կամ ավարտած ուսանողների մասնագիտական գիտելիքները հետագայում օգտագործելու կանխատեսվող շրջանակը և այն պայմանները, որոնք ուսումնառության ընթացքում կամ ուսումը ավարտելուց և տարկետումը վերջանալուց հետո պարտադիր է քաղաքացու համար,

ասպիրանտական կրթական ծրագրի համար համապատասխան մասնագիտությունների առաջարկ ներկայացնելու դեպքում նաև ասպիրանտուրան ավարտելուց հետո քաղաքացիներին աշխատանքով ապահովելու երաշխավորագիր:

Պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու համար ՀՀ կառավարության որոշման նախագծում սահմանված բուհերի համապատասխան մասնագիտությամբ ընդունվելու համար դիմորդները պետք է հավաքեն ընդունելության քնությունների առավելագույն միավորի առնվազն 75 տոկոսը: Կառավարության որոշումը իր մեջ ներառում է՝ բուհերը և ըստ կրթական աստիճանի համապատասխան ԲՏՃՄ մասնագիտությունների ցանկը: Սահմանված են նաև ընդունելության տեղերի և տարկետման համար հատկացվող տեղերի տարբերության դեպքում տարկետման համար ընդունվողների մուտքային պահանջների, դրանց հավասարության դեպքում այլ պահանջների և առկա ուսուցմամբ ընդունվելու և հաջորդ կուրս փոխադրվելու հանգամանքը, ինչպես նաև տարկետում ստանալու համար սահմանված պայմանները ու քաղաքացու և համապատասխան մասնագիտության համար հայտը և երաշխավորագիրը:

Պետական մարմնի և կազմակերպության միջև կնքվող պայմանագրով ամրագրվում է, որ քաղաքացին ասպիրանտուրան ավարտելուց և թեկնածուական ատենախոսությունը պաշտպանելուց հետո պարտավորվում է 3 տարի ժամկետով աշխատել պայմանագրով նշված կազմակերպությունում՝ կատարելով գիտական, մանկավարժական կամ մասնագիտական աշխատանք:

Պայմանագրային պարտավորությունն ամբողջությամբ չկատարելու դեպքում քաղաքացին կամ երաշխավորագիր ներկայացրած կազմակերպությունն այն դեպքում, երբ հրաժարվում է քաղաքացուն ապահովել համապատասխան աշխատանքով, պարտավորվում է միանվագ վճարել ուսումնառության տարիների համար սահմանված ուսման վարձի հանրագումարի կրկնապատիկը: Պայմանագրում նախատեսված ժամկետում քաղաքացու կողմից նշված գումարը չվճարվելու դեպքում դրա բռնագանձումն իրականացվում է դատական կարգով՝ տարկետման հայտ և երաշխավորագիր ներկայացված կազմակերպության կողմից, իսկ կազմակերպության դեպքում՝ նախարարության կողմից:

Հաջորդ կուրս փոխադրվելու հանգամանքը չբավարարելու դեպքում քաղաքացին կորցնում է տարկետման իրավունքը և ենթակա է պարտադիր զինվորական ծառայության՝ հայտարարված զորակոչի ընթացքում՝ բացառությամբ սահմանված կարգով ակադեմիական արձակուրդ ստանալը:

Տարկետման ժամկետի ընթացքում ուսումնառությունը դադարեցվելու, ինչպես նաև փաստաթղթերը սահմանված ժամկետում չներկայացվելու դեպքերում ՀՀ պաշտպանության նախարարությունը ԿԳՄՍՆ է ներկայացնում քաղաքացու տվյալները, որոնց հիման վրա մեկամսյա ժամկետում Կառավարություն է ներկայացվում քաղաքացուն տրված տարկետումը դադարեցնելու մասին որոշման նախագիծ:

Քաղաքացուն յուրաքանչյուր կրթական ծրագրով ուսումնառության համար տարկետում կարող է տրվել մեկ անգամ: Տարկետում տրվում է համապատասխան կրթական ծրագրով ուսումնառության ժամկետով՝ սակայն ոչ ավելի, քան մինչև քաղաքացու 27 տարին լրանալու օրը:

Քաղաքացիները և շահառու խմբերը նախագծի վերաբերյալ իրենց առաջարկություններն ու դիտողությունները կարող են ներկայացնել մինչև դեկտեմբերի 4-ը:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
ՄԱԿ-ի դատարանում ՀՀ ներկայացուցիչն Ադրբեջանին մեղադրել է «ջուրը պղտորելու» մարտավարություն կիրառելու մեջ Որքան եկամուտ են ունեցել Բայդեն ամուսինները անցած՝ 2023 թվականինԵս հիմա իմ աշխատավայրում եմ․ ՊԱԳ-ի տնօրենը՝ ԱԱԾ-ի խուզարկության մասին ՍԴ դատավորի կենսաթոշակի հաշվարկման նոր կարգ. ԱԺ-ն ընդունել է օրենքի նախագիծը Ամենաշատը կարող եք հաչալ, ձեր ականջները կտեսնեք՝ իշխանություն չեք տեսնի. Ավինյանը ափերից դուրս եկավ Հայաստանի ժողովրդավարությանն անհրաժեշտ է, որ Եվրոպան, ԵՄ-ն ուս ուսի կանգնած լինեն մեր կողքին. պատգամավոր Մասկը մտադիր է գումար գանձել X-ի նոր օգտատերերիցԲերման է ենթարկվել ԱՆ երեխաների առողջության պահպանման բաժնի պետ Լիլիթ Ավետիսյանը. «Հրապարակ»Իրանի դեմ ցանկացած գործողություն ցավոտ պատասխան կստանա․ Ռաիսի Սամվել Վարդանյանին ծեծի ենթարկելը հնարավոր է բացառապես ոստիկանության ղեկավարության ցուցումով. փաստաբանԲարբաջում եք, իշխանափոխություն ուզում, բայց հանրահավաքին 10 մարդու չեք կարողանում հավաքել․ Խաչատրյան Շուրջ 2600 եզդի կանայք դեռ գերության մեջ են, ցեղասպանությունը շարունակվում է. Ռուստամ Բաքոյան Ապամոնտաժվել է Ջերմուկում խորհրդային տարիներին տեղադրված հուշարձանըՀայաստանի և Ադրբեջանի միջև հավասարության նշաններ դնելու ադրբեջանական փորձերն անլուրջ են և ցինիկ․ Եղիշե Կիրակոսյան Սուրեն Պապիկյանը հետևել է զինծառայողների ֆիզիկական պատրաստություն առարկայի քննությանը «Աննա Հակոբյանի կազմակերպած ընթրիքին մասնակցողներից մեկը «չայխանայի» վայր է ժամանել 300QQ03 համարանիշով մեքենայով» (լուսանկար)Հունաստանում վառվեց Օլիմպիական խաղերի կրակը (լուսանկարներ, տեսանյութ) Աղմկահարույց լինեին, թե չլինեին քանդման աշխատանքները, որևէ մեկի ամառանոցը այգու մեջ չի կարող լինել Սպասվում են պաշտոնյաների ձերբակալություններ. իրավապահները «Ուիգմոր» ԲԿ-ում ենՃապոնիան հայտարարել է աշխարհին սպառնացող նոր վտանգների մասին Դիմակավորված անհայտ անձինք երեկ դաժանաբար ծեծի են ենթարկել Սամվել Վարդանյանին` մինչեւ խուց տանելը. փաստաբանԻրանը խոստացել է վայրկյանների ընթացքում պատասխանել իսրայելական հարձակմանը Էս ազգն իր գլխին աղետ է բերել, երևի մի հրաշք պետք է լինի, որ էդ աղետից պրծնենք. Աշոտյանի փաստաբանՍերբիայում օձը սողացել է խաղադաշտ և երկու անգամ կծել մրցավարին (տեսանյութ)Խուզարկություններ՝ Առողջապահության նախարարությունում և ԲԿ-ներից մեկումԻսրայելի արտգործնախարարը 32 երկրների կոչ է արել պատժամիջոցներ կիրառել Իրանի դեմԱլեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով մեկնել է Լիտվա ՊՆ նախկին շենքը վաղը կպայթեցվիՓրկարարները հայտնաբերել են վիրավոր լորաճուռակ ՈւՂԻՂ. Շարունակվում է Աշոտյանի գործով դատական նիստըԴա էմոցիոնալ պոռթկում չէր, կանխամտածված էր․ Ասլանյանը` երթուղայինում տեղի ունեցած միջադեպի մասինԱԺ-ն մեկ րոպե լռությամբ հարգեց ցեղասպանության ենթարկված բոլոր ժողովուրդների զոհերի հիշատակը Սի Ծինփինն ու Շոլցը հանդիպել են Նախաքննությամբ վերականգնվել է տնտեսվարողի կողմից պետությունից թաքցված 848մլն. դրամի հարկային պարտավորություն Ամիսը 24 մլն դրամի ցախավել եք առնում, քաղաքապետարանի աշխատողներին է՞լ եք բաժանում. Զառուկյան ՈւՂԻՂ. ՄԱԿ-ի դատարանում ընթանում են Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի լսումներԴուք կապիտուլիացիոն կոալիցիա եք, սա պետք է շրջանառել․ Ալեքսանյանը՝ ՀՅԴ-ին, ՀՀԿ-ին և «Հայաստանին»Ապրիլի 16-ի աստղագուշակՀինգշաբթի օրը` ժամը 12։00-ին, միացեք կառավարության դիմաց մեր բողոքի ակցիային. Վահագն ՉախալյանՋրագծի վթար Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին40+10 հազար դրամ աջակցության ծրագրի շահառուների շրջանակն ընդլայնվել է Նովոսիբիրսկի մարզում միգրանտներին արգելվել է տաքսի վարելՍամվել Ալեքսանյանի կինը, դուստրը, այլ կին գործարարներ «տժժում» են Աննա Հակոբյանի կազմակերպած փարթիինՈստիկանությանը մաղթում եմ ազնիվ ծառայություն պետությանը, ոչ թե ինչ-ինչ խմբերի ու խմբային շահերի. Աշոտ ԱհարոնյանԲայդենը, Չեխիան ու Չեխոսլովակիան (տեսանյութ)Եկել մեյմունություն եք անում․ վեճ Երևանի քաղաքապետարանում (տեսանյութ)Բրյուսելյան ուխտագնացության վտանգավոր հետևանքն այն էր, որ ՀՀ-ն հայտնվեց ռեգիոնալ նոր մեկուսացման մեջ. Վահե ՀովհաննիսյանՑեղասպանության զոհերի անվանացանկի թեման պատմականորեն եղել է թուրքական քաղաքականության ուղեգիծը. Էդգար ԷլբակյանՊարոն Երիցյան, մի օր որ դուք էս աթոռին կնստեք, գրածները կմեկնաբանեք, ինչպես դուք եք ուզում Տարադրամի փոխարժեքները ապրիլի 16-ին
Ամենադիտված