Արևմտյան Երուսաղեմում պայթյուններ են որոտացել, կա զոհ (լուսանկարներ)
PhotosԱրևմտյան Երուսաղեմում պայթյունների հետևանքով, ըստ նախնական տվյալների, մեկ մարդ զոհվել է, առնվազն 13 մարդ վիրավորվել, գրում են միջազգային ԶԼՄ-ները։
Իսրայելի ոստիկանության տվյալներով՝ չորեքշաբթի առավոտյան պայթյուններ են տեղի ունեցել քաղաքի երկու թաղամասերում՝ կանգառների մոտ։
Տուժածները հոսպիտալացվել են, վիրավորներից մեկը հիվանդանոցում մահացել է։ 4 վիրավորի վիճակը գնահատվում է ծանր։
Իսրայելի իրավապահ մարմինները դիտարկում են ահաբեկչության վարկածը։
Իսրայելի ոստիկանապետ Կոբի Շաբթայը Գիվատ Շաուլ շրջանում պայթյունի վայրն ուսումնասիրելուց հետո ասել է, որ պայթյունը «վերջին տարիներին Երուսաղեմում աննախադեպ է»։