ԱՄՆ Վիրջինիա նահանգի հանրախանութներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել. կան զոհեր
ФотографииԱՄՆ Վիրջինիա նահանգում հրաձգություն է տեղի ունեցել Walmart խանութում։ Զոհվել է մոտ 10 մարդ, հաղորդում է ABC հեռուստաալիքը՝ ոստիկանությանը հղումով։
Նախնական տվյալներով՝ հարձակում գործողը մահացել է։ Սակայն իրավապահները քաղաքացիներին հորդորել են հեռու մնալ դեպքի վայրից։ Լրագրողների տեղեկություններով՝ հանրախանութի մոտ 40-ից ավելի շտապօգնության մեքենա կա։
Հիշեցնենք, որ վերջերս անհայտ անձը ներխուժել էր Վիրջինիա նահանգի համալսարաններից մեկի շենք և կրակ բացել: Երեք մարդ զոհվել էր, ևս երկուսը վիրավորվել, կրակողն ինքը դիմել էր փախուստի, սակայն մի քանի ժամ անց ոստիկանները նրան բերման էին ենթարկել։ Հանցագործը 22-ամյա երիտասարդ էր։