Արհեստական ԱՆբանականություն. Վահե Հովհաննիսյան Թունաքիմիկատներ ներկրողների բողոքի ակցիան ՍԱՏՄ–ի դիմաց. ՈՒՂԻՂ Խաչատուրովն էն մարդն ա, որ 24000$ արժեքով բնակարան գնելու համար վարկ ա դրել հենց էդ ձեռքբերվող տունը (տեսանյութ) Ողբերգական դեպք Երևանում․ Մալիբուի այգում հայտնաբերվել է տղամարդու դի Հայրավանք համայնքի ղեկավարը հողակտորը աճուրդում 15 հազար դրամով վաճառել էր որդուն Խաչատուրովը կապ չունի իբրև թե զորամաս ներկայացվող տարածքի վաճառքի հետ, դատախազն ուղղորդում է (տեսանյութ) «Գոյ» թատրոնն ահազանգում է կառույցի լուծարման մասին Սեյրան Օհանյանն ու նրա կինը ձեր հետ համաձայն չեն, որ ապօրինի ծագում ունեցող գույքը պետք է բռնագանձվի (տեսանյութ) Պետք է ձերբազատվենք միֆերից, թե ինչ-որ մեկը մեզ ինչ-որ բան է պարտք. Ոչ ոք մեզ ոչինչ պարտավոր չէ. Ռ.Վարդանյան «Այս նախագիծը դուրս է ՀՀ ներքաղաքական կյանքից». Վարդանյանը կողմ է Կիրակոսյանի նախագծին (տեսանյութ) 

Կանադան ցանկանում է աջակցել Հայաստանի ժողովրդավարությանը և բարգավաճմանը. դեսպան ԼըՔլեր

Արտաքին Քաղաքական
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Էլիսն Մարի ԼըՔլերին: Հանդիպմանը մասնակցել է նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:
 
Ողջունելով դեսպանին՝ նախարար Վահրամ Դումանյանը կարևորել է Կանադայի հետ բարեկամական հարաբերությունները և վստահություն հայտնել, որ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության ոլորտներում անհրաժեշտ է ընդլայնել ու զարգացնել երկկողմ համագործակցությունը: Վահրամ Դումանյանի խոսքով՝ նախարարությունը համակարգում է ոլորտների բավականին լայն շրջանակ՝ նախադպրոցական կրթությունից մինչև սպորտ, և հետևաբար յուրաքանչյուր ընտանիք առնչվում է ԿԳՄՍ նախարարության աշխատանքների հետ:
 
Նախարարն ընդգծել է բարձրագույն կրթության ոլորտում համագործակցության հաստատման հնարավորությունը, մասնավորապես՝ փոխանակման և համատեղ ծրագրերի իրականացման միջոցով: Վահրամ Դումանյանը կարևորել է նաև մշակույթի և սպորտի ոլորտներում, տեղեկատվական տեխնոլոգիաների և գյուղատնտեսական կրթության ուղղությամբ հայ-կանադական հնարավոր փոխգործակցության հարցերը:
 
Նախարարն անդրադարձել է Կանադայի միջազգային զարգացման գործակալության (CIDA) կողմից կրթության և երիտասարդության ոլորտում Հայաստանում ծրագրերի իրականացման հնարավորությունը:
 
Դեսպան Էլիսն Մարի ԼըՔլերը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, շնորհավորել է «ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագրի» հաստատման կապակցությամբ՝ ընդգծելով, որ դրա կարևոր բաղադրիչներից մեկը միջազգայնացումն է: Նրա խոսքով՝ այս տարի Հայաստանի և Կանադայի միջև տեղի են ունեցել դրական զարգացումներ, և Երևանում Կանադայի դեսպանատան բացումը կնպաստի այդ հարաբերությունների առավել սերտացմանը:
 
Դեսպանը նշել է, որ Կանադան ցանկանում է աջակցել Հայաստանի ժողովրդավարությանը և բարգավաճմանը, իսկ այդ նպատակներին հասնելու համար կրթությունը մեծ դեր ունի: Նրա խոսքով՝ Կանադայի կրթական համակարգն աշխարհում լավագույններից է. այն ունի ճանաչված և մրցունակ բուհեր, հետազոտական հաստատություններ ու  բավականին ճկուն ծրագրեր ՄԿՈՒ ոլորտում՝ աշխատաշուկայի պահանջներին համապատասխան: Դեսպանն առաջարկել է դիտարկել հնարավոր համագործակցությունը ՄԿՈՒ ոլորտում, ինչպես նաև վերապատրաստումների և հավաստագրման ուղղություններով՝ ինստիտուցիոնալ գործընկերության ու փորձի փոխանակման հնարավորությամբ:
 
Վահրամ Դումանյանը վերահաստատել է ՄԿՈՒ ոլորտում համագործակցության հնարավորությունը՝ ընդգծելով, որ այն մեր երկրի համար ունի ռազմավարական նշանակություն, և ներկայում այդ ուղղությամբ իրականացվում են օրենսդրական բարեփոխումներ: Որպես համագործակցության հաջողված օրինակ՝ Վահրամ Դումանյանը մատնանշել է Տավուշի Պատրիկ Տէվէճեան տարածաշրջանային քոլեջում ֆրանսիական մոդելի տեղայնացման փորձը՝ ակնկալելով նմանօրինակ գործակցության հնարավորություն նաև Կանադայի գործընկերների հետ, այդ թվում՝ մեր հայրենակիցների մասնակցությամբ:
 
Նախարարը բարձրաձայնել է նաև 44-օրյա պատերազմի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության ներքո անցած տարածքներում հայկական մշակութային ժառանգության պահպանության խնդիրը՝ նշելով, որ հայկական կողմն այս առումով ակնկալում է միջազգային հանրության, այդ թվում՝ Կանադայի աջակցությունը, որպեսզի Ադրբեջանը զերծ մնա հայկական մշակութային ժառանգությունը ոչնչացնելուց և աղավաղելուց:
 
Հանդիպմանը քննարկվել են նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Արհեստական ԱՆբանականություն. Վահե ՀովհաննիսյանԱդրբեջանը հսկայական տեխնիկա է կուտակում Հայաստանի և Արցախի սահմաններին Թունաքիմիկատներ ներկրողների բողոքի ակցիան ՍԱՏՄ–ի դիմաց. ՈՒՂԻՂ Վահագն Խաչատուրյանը և Կարեն Անդրեասյանը քննարկել են դատաիրավական համակարգում ընթացող բարեփոխումները Երևանում «BMW» է խուզարկվել, հայտնաբերվել է թմրանյութի 20 փաթեթ․ 24-ամյա երիտասարդը ձերբակալվել է Չենք ասում՝ Սեդա Սաֆարյանը շահույթ է հետապնդել, ասում ենք՝ ԱՁ է եղել, թող դատարանը մեկնաբանի «Եվրատեսիլ 2023»-ի Հայաստանի պատվիրակի երգը մրցույթի պաշտոնական ալիքում արդեն 2 մլն դիտում ունի Նունե Սարգսյանը մանկական գրականության Հանս Քրիստիան Անդերսենի մրցանակի Հայաստանի թեկնածուն է Խաչատուրովն էն մարդն ա, որ 24000$ արժեքով բնակարան գնելու համար վարկ ա դրել հենց էդ ձեռքբերվող տունը (տեսանյութ)Պղինձն էժանանում է Տղամարդու մոտ հայտնաբերվել են ատրճանակ և ծալովի դանակ Ողբերգական դեպք Երևանում․ Մալիբուի այգում հայտնաբերվել է տղամարդու դի Հայաստանը կարևորում է Թունիսի հետ գործակցությունը․ Փաշինյանը՝ նախագահ Սաիդինին և վարչապետ Ռոմդանին Հայրավանք համայնքի ղեկավարը հողակտորը աճուրդում 15 հազար դրամով վաճառել էր որդունՁեր նախագիծը Սեդա Սաֆարյանի դեմ է ու նրա մասին․ Արփի Դավոյանը՝ ընդդիմադիրներին Խաչատուրովը կապ չունի իբրև թե զորամաս ներկայացվող տարածքի վաճառքի հետ, դատախազն ուղղորդում է (տեսանյութ)Ինչքան վախեցան, որ Օնիկ Գասպարյանը եկավ հանձնաժողով ու ցանկություն հայտնեց աշխատել. Ա․ Քոչարյան Ոսկին թանկանում է «Գոյ» թատրոնն ահազանգում է կառույցի լուծարման մասին Ռոբերտ Քոչարյանը չի կարողանում ներել Սեդա Սաֆարյանին․ վրեժի ցասումով է ապրում. Անդրանիկ Քոչարյան Սեյրան Օհանյանն ու նրա կինը ձեր հետ համաձայն չեն, որ ապօրինի ծագում ունեցող գույքը պետք է բռնագանձվի (տեսանյութ)ՀՀ պահեստազորի զինծառայողները դիմել են Վարդապետյանին․ պատասխանից հետո իրավական գործընթաց են սկսելու Պետք է ձերբազատվենք միֆերից, թե ինչ-որ մեկը մեզ ինչ-որ բան է պարտք. Ոչ ոք մեզ ոչինչ պարտավոր չէ. Ռ.ՎարդանյանԵրիտասարդ ազատ ոճային ըմբիշները Եվրոպայի առաջնությունում 6 մեդալ են նվաճել «Այս նախագիծը դուրս է ՀՀ ներքաղաքական կյանքից». Վարդանյանը կողմ է Կիրակոսյանի նախագծին (տեսանյութ)Հիմնանորոգվել է Հայկավանի կամուրջը, լայնացվել երթևեկելի մասը Լիդիան Արմենիայի հայց կա ներկայացված ձեզ, ի՞նչ ակնկալենք․ Մինասյանը՝ Եղիշե Կիրակոսյանին Գրիգորի Խաչատուրովի փաստաբանների ասուլիսը. Ուղիղ Ուզում էինք, որ Բաքուն միանգամից բացեր միջանցքը, բայց գործ ունենք երկրի հետ, որը պահանջ չի կատարում Նավթն էժանանում է Մարիամ Մկրտչյանը երկրորդ հաղթանակն է տոնել ԵԱ-ում ՊՆ-ն հերքում է ադրբեջանական ապատեղեկատվությունը Ադրբեջանն անտեսում է ՄԱԿ-ի դատարանի` Լաչինը բացելու պահանջը. հարցը պետք է քննարկվի ԱԽ-ում Բյուրեղավան, Ջրաբեր, Նուռնուս բնակավայրերում էլեկտրաշչակներ կգործարկվեն․ ձայնից չանհանգստանա՛լԱշոցքի տարածաշրջանում ձյուն է տեղում, Լարսը բաց էՎարչապետը կորոշի` ում ուղարկի միջազգային դատարան, ով կկարողանա ՀՀ անունից պայմանանգիր ստորագրել Լույս չի լինիԻնչո՞ւ է մինչև այժմ լուռ Օնիկ Գասպարյանը․ նրան ենթակա հրամանատարներ են կալանավորվելԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ՈՒՂԻՂ Հրդեհ՝ Սեբաստիայի փողոցում. «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկԱստղագուշակ՝ մարտի 20-ի համարՊահք. օր 29. Օրվա խորհուրդ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներՃՏՊ Հյուսիս-Հարավ ավտոճանապարհին. կա տուժածՌԴ ՀՌՇ հատուկ նշանակության ջոկատը պայմանական հակառակորդի դիվերսիոն խմբին հակազդելու վարժանք է անցկացրել Հայաստանում «Մանչեսթեր Յունայթեդը» հաղթեց «Ֆուլհեմին» եւ կիսաեզրափակիչում է (տեսանյութ) էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները Գյումրիում ավելացել է արտերկրից ժամանած ուսանողների թիվը «Բավարիան» պարտվեց, «Բորուսիան»՝ նոր առաջատար (տեսանյութ) Սա վառ օրինակ է, թե ինչպես է պատմությունը ստորադասվում իշխանության հանցավոր անգործությանը․ Թանդիլյան
Ամենադիտված