ԱԱԾ պրոֆեսիոնալ կադրերի արտահոսքը պետք է կանխել․ կառավարությունը նախագիծ է մշակել
ՔաղաքականԱզգային անվտանգության ծառայությունը առաջարկում է ԱԱԾ ծառայողներին արտահերթ ատեստավորելու հնարավորություն տալ՝ ԱԱԾ ղեկավար կազմի հիմնավորված զեկուցագրերի հիման վրա և ԱԱԾ տնօրենի որոշմամբ: Ազգային ժողովի արտահերթ նիստում «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի նախագծի փաթեթը ներկայացրեց ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Անդրանիկ Սիմոնյանը:
«Արդյունքում թափուր պաշտոնները առավել փորձառու և գրագետ ծառայողներով համալրելու, ինչպես նաև ծառայողի մասնագիտական ունակությունները գնահատելու և զբաղեցրած պաշտոնին համապատասխանությունը որոշելու համար հնարավոր կլինի ծառայողի ատեստավորումն իրականացնել արտահերթ՝ մինչև հերթական ատեստավորման համար օրենքով նախատեսված 5-ամյա ժամկետի ավարտը, իսկ առանձին դեպքերում ծառայողի առաջխաղացման հեռանկարը որոշելու նպատակով՝ նաև տվյալ պաշտոնը մեկ տարի զբաղեցնելուց ավելի շուտ»,- ասաց Սիմոնյանը: