Հղի Բլեյք Լայվլին հեգնանքով մեկնաբանել է Ռայան Ռեյնոլդսի` պարելու մասին տեսանյութը
VideoԱմերիկացի դերասանուհի Բլեյք Լայվլին իր ամուսնու՝ Ռայան Ռեյնոլդսի նոր տեսանյութի տակ հեգնական մեկնաբանություն է թողել։ Տեսանյութը դերասանը հրապարակել էր յութուբի իր ալիքում։
Տեսանյութում Ռայան Ռեյնոլդսն ու իր գործընկերները պարում են նկարահանման հրապարակում։ «Դուք պետք է պատրաստ լինեք վատ անել ինչ-որ բան, եթե ցանկանում եք մի փոքր ավելի քիչ վատ լինել դրանում: Ահա Ուիլ Ֆերելն ու ես ապացուցում ենք դա»,- գրել էր դերասանը մեկնաբանության մեջ։
Ռայան Ռեյնոլդսի հղի կինը որոշել է աշխույժ մեկնաբանություն թողնել տեսանյութի տակ և գրել է. «Հնարավո՞ր է հղիանալ հղիության ընթացքում»՝ ակնարկելով, թե որքան գայթակղիչ է իր ամուսինը։ Դերասանը դեռ չի արձագանքել կնոջ մեկնաբանությանը, սակայն զույգի բազմաթիվ երկրպագուներ գնահատել են հեգնանքը։
Ի դեպ, զույգն առաջին անգամը չէ, որ կատակում է միմյանց հետ սոցցանցերում։ Դերասանները պարբերաբար ծաղրում են մինյանց մեկնաբանություններում և նույնիսկ պաշտոնական միջոցառումների ժամանակ։