Ջարեդ Լետոն լողափից կիսամերկ լուսանկար է հրապարակել
ФотографииԴերասան և երգիչ Ջարեդ Լետոն առանց վերնաշապիկի կեցվածք է ընդունել լողափում։
50-ամյա օսկարակիր դերասանը Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել։ Նկարում նա սպիտակ տաբատով և արևային ակնոցով է։ Ջարեդ Լետոն բաժանորդներին ցույց է տվել իրանի և կրծքավանդակի մկանները՝ ոտաբոբիկ կանգնած ափի ավազի վրա:
12 ժամվա ընթացքում գրառումը հավաքել է ավելի քան 270 հազար հավանում և գրեթե 3 հազար մեկնաբանություն։ ««Ինչպե՞ս կարող է նա լինել 50 տարեկան», «Ծերունին և ծովը», «Դուք զարմանալի տեսք ունեք։ Նայելով Ձեզ՝ ես հասկանում եմ, որ յոգան և ճիշտ սնունդը ճիշտ ճանապարհն են։ Դուք ինձ համար մոտիվացիա և օրինակ եք»»,- գրել են Լետոյի բաժանորդները։
2016 թվականին Rolling Stone-ին տված հարցազրույցում դերասանն ասել է, որ ավելի քան 20 տարի բուսակեր է և հոգ է տանում իր մասին։ «Միգուցե դա օգնում է կազմվածքը պահպանելու գործընթացին», - ասել է Լետոն: