Հրդեհ՝ Հրազդանում․ պարեկները կրակի միջից դուրս են բերել երեխաների «Եռաբլուրից» բռնի ուժով բերման ենթարկված ծնողները կառերեսվեն կարմիրբերետավորների հրամանատարի հետ «Հայաստան» խմբակցությունը Լաչինի միջանցքի արգելափակման թեմայով լսումներ է հրավիրել Ալիևը հայերին շներ է անվանում, ուզում է «քշել» երկրից. ցուցարարները գորշ գայլի նշան են ցույց տալիս (տեսանյութ) Շիրակի մարզը բարդ մարզ է. նոր մարզպետը շատ արագ կանցնի խնդիրների լուծմանը. Սանոսյանը ներկայացրեց Շիրակի նոր մարզպետին Արցախում շրջափակման մեջ ծնվել է 183 երեխա Արցախում գազամատակարարման խափանման դեպքում կվերսկսվեն միայն 9-12-րդ դասարանների դասերը՝ գրաֆիկով Արաբ երկրպագուները տրորել են Ռոնալդուի մարզաշապիկը Մոսկվայում արգելել են Նժդեհ պարախմբի համերգը. համերգից առաջ հայտարարել են՝ համերգասրահում ական կա տեղադրված. Գինոսյան «Ինձնից սկսած՝ պետք է համապատասխանենք վարքագծի չափորոշչին»․ էթիկայի հանձնաժողովը նոր անդամ ունի 

ԱԻՆ-ը կդադարեցնի իր գործունեությունը

Հասարակություն

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Գործադիրի հավանությանն է արժանացել «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը և հարակից օրենքների նախագծերը: Հիմնավորման համաձայն՝ ՀՀ պետական կառավարման համակարգի մարմինների գործառույթների առավել արդյունավետ իրականացումն ապահովելու, ինչպես նաև  Ռազմավարությամբ սահմանված խնդիրների լուծումներ ապահովելու համար առաջարկվում է ՀՀ գործադիր իշխանության մարմինների համակարգում կազմավորել ներքին գործերի բնագավառում պետական քաղաքականությունը մշակող և իրականացնող պետական կառավարման մարմին՝ Ներքին գործերի նախարարություն։ Արտակարգ իրավիճակների նախարարությունը կդադարեցնի իր գործունեությունը՝ ըստ անցումային ժամանակացույցի: Ներկայացվող օրենքների նախագծերի համաձայն՝ նախարարության ենթակա մարմիններ են լինելու ՀՀ ոստիկանությունը, Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը, Փրկարար ծառայությունը։ Նախարարության ենթակայությանն են հանձնվելու ներկայումս Ոստիկանության ենթակայությամբ գործող ուսումնական հաստատությունը՝ ՀՀ ոստիկանության կրթահամալիրը և Արտակարգ իրավիճակների նախարարության ենթակայությամբ գործող Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան։ Ենթակա մարմինների ղեկավարներին պաշտոնի նշանակելու և այդ պաշտոնից ազատելու է ՀՀ վարչապետը՝ Ներքին գործերի նախարարի առաջարկությամբ։ Ընդհանուր տրամաբանությամբ, ոստիկանության պետը շարունակելու է իրականացնել ոստիկանության ամենօրյա անմիջական ղեկավարումը, իսկ ներքին գործերի նախարարը պատասխանատու է լինելու ոլորտի քաղաքականության մշակման և իրականացման, կադրային նշանակումներ է կատարելու ոստիկանության գլխավոր խմբի պաշտոններում։ Նախարարության ենթակայությամբ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության տեղակայումը պայմանավորված է միգրացիոն իրավիճակի շարունակական փոփոխությամբ և միգրացիոն քաղաքականության գերակայությունների վերագնահատմամբ, որոնք այսօր արդիական են դարձնում միգրացիայի կառավարման պետական համակարգի բարեփոխումների և արդյունավետության բարձրացման խնդիրը։ Նշված բացերի հաղթահարման և միգրացիայի կառավարման արդյունավետության և համապարփակության մեծացման նպատակով միգրացիայի կառավարումը նպատակահարմար է ՀՀ տարածքային կառավարման և  ենթակառուցվածքների նախարարության միգրացիոն ծառայությունը ոստիկանության անձնագրերի և վիզաների վարչության հետ միավորմամբ կենտրոնացնել  ոլորտի քաղաքականություն մշակող մեկ կառույցի ներքո քաղաքացիական բնույթի ծառայության ձևով՝ ինտեգրված մոտեցում ցուցաբերելով միգրացիոն շղթայի բոլոր բաղադրիչների կառավարմանը։ Արդյունքում օտարերկրյա քաղաքացիների  մուտքի  և կացության  հետ կապված բոլոր  գործառույթները  կկենտրոնան մեկ պետական մարմնում, կմեծանա միգրացիոն  քաղաքականության ձևավորման  և իրագործման փաստահենությունը, միգրացիոն քաղաքականության արդյունքների և ազդեցության գնահատման արդյունավետությունը, կբարելավվի քաղաքացիներին և միգրանտների  տարբեր խմբերին տրամադրվող հանրային ծառայությունների որակը, կմեծանա  դրանց  հասանելիությունը, կզարգանան  ոլորտի աշխատակիցների կարողությունները, առավել դյուրությամբ կիրականացվի ոլորտի ենթակառուցվածքների զարգացումը։

Նիկոլ Փաշինյանը կարևորել է օրինագծերի ընդունումը և նշել. «Այստեղ խոսքը միայն և ուղղակի նախարարությունների թվի փոփոխության և օպտիմալացման մասին չէ, չնայած դա նույնպես մեր խնդիրների մեջ է մտնում: Ուզում եմ՝ մենք հստակ արձանագրենք, որ այս փոփոխության ամենախորքային և ամենահեռանկարային իմաստը նոր ստանդարտի Ոստիկանություն և նոր ստանդարտի Փրկարար ծառայություն ունենալն է: Սա է մեր ամենակարևոր խնդիրը, որը մենք հետապնդում ենք, և ընդհանուր առմամբ, Ոստիկանության աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու մասին է: Այս հարցի վերաբերյալ մենք բազմաթիվ քննարկումներ ենք ունեցել, և Ոստիկանության կառուցվածքի էական և լրջագույն փոփոխություններ են տեղի ունենալու: Նույնը վերաբերում է նաև Փրկարար ծառայությանը, նույնը վերաբերում է նաև նախարարությանը: Շատ կարևոր է նաև արձանագրել, որ ոստիկանական, փրկարար ծառայության գործառույթները վերապահում ենք Ոստիկանությանը և Փրկարար ծառայությանը, իսկ այն գործառույթները, որոնք ունեն քաղաքացիական նշանակություն՝ արդեն Նախարարությանը և նրա կառույցներին: Օրինակ, ավանդաբար անձնագրային ծառայությունը միշտ համարվել է ոստիկանական գործառույթների մաս, բայց իրականում քաղաքացիական գործառույթ է, և մենք հիմա Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից դուրս կբերենք Միգրացիայի ծառայությունը, և կստեղծենք Միգրացիայի և քաղաքացիության հարցերի ծառայություն, եթե անունը ճիշտ ասեցի՝ անունն էական չէ, բովանդակությունն է էական: Եվ անձնագրային գործառույթներով կզբաղվի այդ ծառայությունը, որը կլինի Ներքին գործերի նախարարության կազմում»:

Կառավարության ղեկավարն ընդգծել է Ոստիկանության և Փրկարար ծառայության նոր ստանդարտի, նոր որակի  կարևորությունը: «Մենք խնդիր պետք է դնենք, որ ամեն տարի մեր Պարեկային ոստիկանության աշխատանքի որակը պետք է փոխվի, և մարդիկ դա պետք է տեսնեն, որովհետև եթե առաջընթաց չկա, ուրեմն դեգրադացիա է տեղի ունենալու միանշանակ՝ հենց թեկուզ այս մոտիվացիայով: Եվ մենք նաև Ոստիկանության, Փրկարար ծառայության նոր ստանդարտներ պիտի ունենանք, և կարծում եմ, որ այդ ուղղությամբ արդեն իսկ բավական աշխատանք արվել է: Մենք հիմա և՛ Ոստիկանությունում, և՛ Փրկարար ծառայությունում աշխատանքի լավագույն փորձը պիտի վերցնենք, մեր աշխատանքի լավագույն փորձը և աշխարհի լավագույն փորձը պետք է վերցնենք, և պետք է այս առումով շատ բարձր նշաձողեր սահմանենք մեզ համար»,-ասել է վարչապետը:

Անդրադառնալով օրինագծերի փաթեթին՝ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է  դրա առանձնահատկությունները. «Առաջինը՝ մեր կարգավորումներով Ոստիկանության պետը կլինի Ներքին գործերի նախարարի տեղակալ: Հաջորդը՝ Ոստիկանության պետը կլինի նաև Անվտանգության խորհրդի անդամ: Հաջորդը՝ մենք Ոստիկանության զորքերը կվերակազմակերպենք որպես Ոստիկանության գվարդիա, և այն ավելի ընդլայնված գործառույթներ կունենա անվտանգության ապահովման առումով, քան այսօր ունեն Ոստիկանության զորքերը: Իհարկե, շատ մեծ փոփոխություններ չեն լինի, բայց որակական էական փոփոխություններ կլինեն: Ուզում եմ նաև ուշադրություն հրավիրել այն փաստի վրա, որ հենց նախարարության ձևավորման մեկնարկից մենք պետք է արդեն սկսենք կամավոր ատեստավորման գործընթացը, որի հիմնական նպատակը կլինի Ոստիկանության և Փրկարար ծառայության ծառայողների աշխատավարձերի առնվազն կրկնապատկումը: Եվ սա նոր որակի Ոստիկանություն և Փրկարար ծառայություն ունենալու մեր ստանդարտի ու ցանկության մեջ է, զուգահեռաբար, իհարկե, նաև Ազգային անվտանգության ծառայության, Պետական պահպանության ծառայության, ինչի մասին խոսել ենք»:

Վարչապետը նշել է, որ այս փուլում ստեղծվում և ներդրվում է  զինվորական բնույթի ծառայությունների համար մեխանիզմը. «Ուսադիրներ կրող մարդկանց համար մենք այս համակարգը ներդնում ենք: Ընդ որում, մենք նախորդ օրը խոսել ենք՝ նաև Քրեակատարողական ծառայության պարագայում այս համակարգը պետք է ներդնենք, և արդեն 2023 թվականից գործընթացը պետք է գնա: Այսինքն՝ միանգամից չի լինի, բայց 2023 թվականին արդեն բոլոր համակարգերում պետք է լինեն մարդիկ - իրենցից է կախված՝ որքան շատ - որ այդ առնվազն կրկնապատկված աշխատավարձերով արդեն կաշխատեն: Իհարկե, շատ կարևոր բարեփոխում է, փոփոխություն է, և շատ կարևոր է, որ մենք դա անցնցում ենք անում: Այսինքն՝ 4 ամիս կունենանք զուգահեռ նաև Արտակարգ իրավիճակների նախարարություն, և սա շատ կարևոր է, որպեսզի համակարգերն ինտեգրվեն»:

Այդ համատեքսում կառավարության բովանդակային ենթակառուցվածքների բարեփոխումներին  զուգահեռ կարևորել է նաև ֆիզիկական ենթակառուցվածքների փոփոխության անհրաժեշտությունը. «Ես խնդիր եմ առաջադրել, որպեսզի մենք հենց մյուս տարվանից Ոստիկանության՝ նոր ստանդարտի տարածքային կառույցների շենքեր ունենանք, և արդեն իսկ նախագծման աշխատանքները մեկնարկել ենք: Մենք կսկսենք Մեղրիից՝ Մեղրիի ոստիկանությունից: Ուրախությամբ պետք է նշեմ, որ այս ընթացքում նաև Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայությունում, Միացյալ Նահանգների կառավարության աջակցությամբ, մի քանի տեղ նոր ստանդարտի ֆիզիկական ենթակառուցվածքներ ենք ստեղծել: Ես նկատի ունեմ կոնկրետ և՛ Փրկարար ծառայության, և՛ Ոստիկանության շենքերը բոլորովին նոր ստանդարտի պետք է լինեն: Այն բովանդակային փոփոխությունը, որ մենք մտցնում ենք, պետք է երևա նաև ֆիզիկական ենթակառուցվածքներում: Հիմա Քաղաքաշինության կոմիտեն, Ոստիկանությունը, այսպես ասած, տիպային նախագիծ են փորձում ստանալ, որ կախված բնակավայրի չափերից՝ ինտեգրված ոստիկանության բաժին ունենանք: Ինչո՞ւ եմ ասում ինտեգրված՝ որովհետև նոր կառուցվածքով, ըստ էության, Ոստիկանության տեղային կառույցները մի փոքր այլ տրամաբանությամբ են կառավարվելու»:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Հրդեհ՝ Հրազդանում․ պարեկները կրակի միջից դուրս են բերել երեխաների Անհայտ անձը փողոցից «Գորիս» ՔԿՀ է նետել ինչ-որ իր «Եռաբլուրից» բռնի ուժով բերման ենթարկված ծնողները կառերեսվեն կարմիրբերետավորների հրամանատարի հետ«Հայաստան» խմբակցությունը Լաչինի միջանցքի արգելափակման թեմայով լսումներ է հրավիրելԵրևանում ավտոբուսների համար նախատեսվում են առանձնացված գծեր. դիտարկվում են Մյասնիկյան և Գայի պողոտաները Ալիևը հայերին շներ է անվանում, ուզում է «քշել» երկրից. ցուցարարները գորշ գայլի նշան են ցույց տալիս (տեսանյութ)Այրվածքներ ստացած 3 զինծառայողները տեղափոխվել են հիվանդասենյակ, նրանց վիճակը գնահատվում է միջին ծանրության Կեղծ թղթադրամ իրացնելու հիմնավոր կասկածով ձերբակալվել և բաժին է տեղափոխել 53-ամյա տղամարդ Շիրակի մարզը բարդ մարզ է. նոր մարզպետը շատ արագ կանցնի խնդիրների լուծմանը. Սանոսյանը ներկայացրեց Շիրակի նոր մարզպետինՀայկական պետականության կործանման գործընթացները մոտենում են իրենց կուլմինացիային․ սա կանգնեցնել է պետք․ Հակոբ Հակոբյան Արցախում շրջափակման մեջ ծնվել է 183 երեխաՎահագն Խաչատուրյանը շնորհավորել է Պետր Պավելին Չեխիայի նախագահ ընտրվելու առթիվ Հունվարի 27-29-ը Երևանում ծնվել է 141 երեխա Արցախում գազամատակարարման խափանման դեպքում կվերսկսվեն միայն 9-12-րդ դասարանների դասերը՝ գրաֆիկովԱրաբ երկրպագուները տրորել են Ռոնալդուի մարզաշապիկըՀաագայում քննվում է Հայաստանի հայցն ընդդեմ ԱդրբեջանիՄոսկվայում արգելել են Նժդեհ պարախմբի համերգը. համերգից առաջ հայտարարել են՝ համերգասրահում ական կա տեղադրված. Գինոսյան Բնապահպանական ՀԿ-ները առաջարկում են հանրային քննարկում կազմակերպել․ թեման ՇՄԱԳ-ի օրենքն է «Ինձնից սկսած՝ պետք է համապատասխանենք վարքագծի չափորոշչին»․ էթիկայի հանձնաժողովը նոր անդամ ունի Դատավոր Ալեքսեյ Սուքոյանի լիազորությունները դադարեցվեցին Մեղրիի սահմանային անցակետը կարդիականացվի Կանխել է շուրջ 480 միլիոն դրամի ոսկյա զարդերի անօրինական տեղափոխումը Թուրքիա և ԱՄԷ. ՊԵԿ (տեսանյութ) Ավելի քան 45 երկրների ներկայացուցիչների Արման Թաթոյանը ներկայացրել է Արցախի շրջափակման հետևանքով ստեղծված իրավիճակը Մեքենան բախվել է սյանն ու բռնկվել․ վարորդը և 3 ու 4 տարեկան երկու ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց ՃՏՊ-ների թվի նվազում ունենք. գուցե վարորդներն են ավելի զգուշավոր դարձել. ՏԿԵ աշխատակից Ճանապարհային նշանները փոփոխվող կլինեն՝ կախված օրվա ժամից. ՏԿԵ աշխատակիցը մանրամասներ է ներկայացնում 3 օրում բացահայտվել է հանցագործության 109 դեպք, որից 18-ը՝ անձնական ունեցվածքի գողությանԿարեն Խաչանովը ATP վարկանիշային աղյուսակում 13-րդն է ՀՀ ԱԳՆ-ն մտահոգված է Երուսաղեմի քրիստոնեական հաստատություններին վրա վերջին բռնությունների մասովՔՊ-ական պատգամավոր Մարիամ Պողոսյանը 4 օրով գործուղվում է ԱՄԷ. Նա կմասնակցի Շարժայի Ներդրումային ֆորումին Արտարժույթների փոխարժեքներն այսօր Այս տարի ե՞րբ է նշվելու Սուրբ Սարգիս զորավորի տոնըԶինծառայողի հրազենային վիրավորում ստանալու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, մեկ անձ ձերբակալվել է. ՔԿՀՀ ԱԺ պատվիրակությունը երկօրյա այցով կմեկնի ՌԴ Ճանապարհային անվտանգ երթևեկության փոփոխությունները. ասուլիսԱմենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Մեծ ԲրիտանիաԱնշարժ ու շարժական գույքերը միայն դրամով կվաճառվեն. ռիսկի դիմել չենք ուզում. Պապոյան (տեսանյութ)Նախորդ շաբաթ թունավորման 14 դեպք է գրանցվել․ ՓԾ Թեհրանի հետ պայմանավորվածություն ունենք. դեսպանատնից հասկացեք` աշխատանքը որտեղից ենք սկսում Աստղագուշակ՝ հունվարի 30-ի համար«Մեծ փոփոխություններ ունենք անելու». Սարգիս Բեջանյանը նշանակվել է «Երեւանի էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ-ի տնօրեն Եղվարդի, Աբովյանի ճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է. Ալավերդիում մառախուղ է Սուրմալուի պայթյունի ու կացարանի հրդեհի միջեւ նմանություն կա. հատուկ զենք է կիրառվել (տեսանյութ) «Բարեկամները` Լեռնային Ղարաբաղին» հումանիտար ձեռնարկըԱրդարադատության միջազգային դատարանում մեկնարկում են ՀՀ-ի և Ադրբեջանի միջև դատավարական լսումները Երևանում «Renault Clio»-ն դուրս է եկել ճանապարհից և սահել դեպի ձորը «Ձնամաքրման որևէ խնդիր չունենք, միակ խնդիրը սառցակալումն էր. համակարգն աշխատանքին պատրաստ էր» (տեսանյութ)Ժողովրդի հետ արդյունավետ հետադարձ կապի պահպանումը և անմիջական երկխոսությունը չափազանց կարևոր են. Ռուբեն ՎարդանյանԱյսօրվանից մեկնարկում է Առաջավորաց պահքը Երևանի և 3 մարզերի որոշ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի․ ՀԷՑ
Ամենադիտված