Սերոբ Գրիգորյանը միացավ «Ալաշկերտին» Բլինքենը հայտարարել է, որ Ռուսաստանն Իրանին ժամանակակից զենք է մատակարարում Հայաստանն ու Արցախը բախվում են Ադրբեջանի կողմից պատերազմի իրական սպառնալիքի հետ. Ադամ Շիֆ Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում. կան վիրավորներ Ֆրանկֆուրտում և Մյունխենում կկայանա հայկական առաջին զբոսաշրջային շնորհանդեսը Լիլիթ Մակունցը կոնգրեսական Դուարտեին է ներկայացրել Հայաստանի շուրջ անվտանգային իրավիճակը Իրանի դատարանը երկու բլոգերի դատապարտել է 10 տարվա ազատազրկման՝ պարային հոլովակ հրապարակելու համար Իսրայելում ծեծի են ենթարկել հայ երիտասարդների. Թագուհի Թովմասյանը շտապ գրություններ է ուղարկել Ինչ իրավիճակ է հայաստանյան ճանապարհներին Արման Ծառուկյանը 100 հազար դոլար է պահանջում Իսմագուլովի հետ երկրորդ մենամարտի համար 

Փաշինյանն ընդունել է Շախմատի աշխարհի և Եվրոպայի պատանեկան առաջնությունների հաղթող Մարիամ Մկրտչյանին

Հայաստան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականի անդամ, աշխարհի և Եվրոպայի պատանեկան առաջնությունների հաղթող Մարիամ Մկրտչյանին և նրա մարզիչ Զավեն Անդրիասյանին: Ինչպես հայտնում են Կառավարությունից, հանդիպմանը մասնակցել են ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը և փոխնախարար Կարեն Գիլոյանը:

Ողջույնի խոսքում վարչապետ Փաշինյանը, մասնավորապես, նշել է.

«Սիրելի Մարիամ,

Սիրելի Զավեն,

Շնորհավորում եմ ձեզ և մեզ բոլորիս, նաև ձեր ծնողներին և ընկերներին այս կարևոր հաղթանակի առումով: Շատ կարևորում ենք և շատ ոգևորված ենք ձեր հաջողությամբ: Եվ հիմնական հարցը, որ ես տալիս եմ, և մենք մեզ տալիս ենք, հետևյալն է. մենք ի՞նչ պիտի անենք, որ աջակցենք, որպեսզի ձեր տաղանդը զարգանա և Հայաստանին բերի նորանոր և ավելի մեծ հաղթանակներ:

Պիտի միանգամից ասեմ, որ սա մեզ համար պետական քաղաքականություն է, որովհետև ուզում եմ նաև ուշադրություն հրավիրել, որ Հայաստանի՝ մինչև 2050 թվականի վերափոխման ռազմավարությամբ մենք խնդիր ենք դրել, նպատակ ենք դրել, որ Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչը պետք է նվաճի շախմատի աշխարհի անհատական չեմպիոնի կոչումը: Եվ մենք հիմա փնտրում ենք թեկնածուներ, թե ովքեր են այդ մարդիկ, որովհետև, բարեբախտաբար, թե դժբախտաբար Կառավարությունը, նախարարները, փոխնախարարները դա դժվար կարողանան անել, և մեզ պետք են թեկնածուներ, որպեսզի աջակցենք այդ թեկնածուներին, որպեսզի այդ նպատակն իրագործելի լինի: Ես չեմ ուզում, որ այդ նպատակներն անիրատեսական դիտվեն, որովհետև Հայաստանի շախմատի պատմությունն արդեն օբյեկտիվ իր նպաստը բերել է, և մնում է, որ մենք նաև ճիշտ քաղաքականություն վարենք և այդ քաղաքականությունն իրականացնենք:

Իհարկե, թեմայի հետ ուղիղ առնչություն չունի, բայց ուզում եմ նաև իմանաք, որ մենք հիմա մտածում ենք Հայաստանում տաղանդների աջակցման հիմնադրամ ստեղծելու մասին: Ավելի ճիշտ, չենք մտածում, որոշումը կայացրել ենք, մտածում ենք՝ ինչպես այն առավել արդյունավետ դարձնել: Ինչի՞ մասին է լինելու այդ հիմնադրամը: Նախ, կառավարության քաղաքականությունը լինելու է ընդհանրապես և՛ հանրակրթության, և՛ կրթության այլ ոլորտների, ներառյալ ֆիզկուլտուրայի և սպորտի առումով ստեղծել մաքսիմալ հնարավորություն, որպեսզի մեր երեխաների տաղանդը հնարավորինս ինքնադրսևորվի: Ինքնադրսևորումը, այսպես ասած, բազային խնդիրն է, բայց ինքնադրսևորման մեջ, բնականաբար, կերևան առանձնահատուկ աշխատասեր մարդիկ, որովհետև ես հավատում եմ, որ տաղանդը իրականում միշտ չէ, որ ճիշտ բառն է: Ճիշտ բառն աշխատասիրությունն է, որովհետև առաջին հերթին մարդն է իր աշխատասիրությամբ իր ներսում եղած տաղանդը բացահայտում, որովհետև ես հավատում եմ, որ բոլոր մարդիկ նույն չափ, նույն ձևով տաղանդավոր են, այլ բան՝ օբյեկտիվ և սուբյեկտիվ պայմաններն որքանով են դրան նպաստում: Հիմա օբյեկտիվ պայմանը՝ կրթական համակարգը բերել պատշաճ վիճակի, սուբյեկտիվ հանգամանքն արդեն կապված է միջավայրի հետ՝ մարզիչ, միջավայր և այդպես շարունակ: Սուբյեկտիվ հանգամանքների դժվարություններ ունեցող տաղանդներին մենք պետք է գտնենք, և նրանց, նրանց ընտանիքների հետ խորհրդակցելով տեսնենք, թե ինչ անհատական ծրագրով կարող ենք օգնել, որ այդ աշխատասիրությունն առավել դրսևորվի: Իմիջիայլոց, ասեմ՝ սա միայն սպորտի բնագավառին չի վերաբերելու, այլև բացարձակապես բոլոր բնագավառներին, որովհետև մեկի տաղանդը կարող է արտահայտվել սպորտի, մյուսինը՝ արվեստի, երրորդինը՝ գիտության բնագավառում: Ես կարծում եմ, որ սա նույնպես շատ կարևոր ստրատեգիական ծրագիր է, և մենք այս ծրագիրը պիտի իրագործենք:

Իրականում, բավական երկար խոսեցի, բայց երկար խոսեցի նաև, որպեսզի ի ցույց դնեմ, թե ինչքանով ենք մենք և անձամբ ես ոգևորված ձեր բերած հաղթանակով: Ուզում եմ ձեզ և նաև ձեր ընտանիքին, ձեր ծնողներին շնորհակալություն հայտնել այս մեծ հաղթանակի համար, որ դուք բերեցիք Հայաստանի Հանրապետությանը»:

Հանդիպմանը քննարկվել են Հայաստանում շախմատի հետագա զարգացմանը վերաբերող հարցեր: Մտքեր են փոխանակվել մեր երկրում շախմատի միջազգային մրցաշարերի անցկացման հնարավորությունների, պետության կողմից ոլորտի խթանման ծրագրերի շուրջ: Վարչապետը նշել է, որ Կառավարությունը շարունակելու է ամեն կերպ աջակցել շախմատի և ընդհանրապես սպորտի զարգացմանը:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Սերոբ Գրիգորյանը միացավ «Ալաշկերտին» Վիրավորված կինը որոշել է վրեժ լուծել իր սիրեցյալից և սխալմամբ այրել է ուրիշի տունըԲլինքենը հայտարարել է, որ Ռուսաստանն Իրանին ժամանակակից զենք է մատակարարումՀայաստանն ու Արցախը բախվում են Ադրբեջանի կողմից պատերազմի իրական սպառնալիքի հետ. Ադամ Շիֆ Մերիլին Մենսոնին դատի են տվել՝ անչափահասի նկատմամբ սեռական ոտնձգությունների համար․ Rolling StoneԽոշոր ավտովթար Արագածոտնի մարզում. կան վիրավորներ Ֆրանկֆուրտում և Մյունխենում կկայանա հայկական առաջին զբոսաշրջային շնորհանդեսը «Քո և՛ ծնունդը տեսա, և՛ մահը». հոր նամակը՝ զոհված որդուն 32-ամյա Ռիտա Օրան բեմ է բարձրացել «մերկ» զգեստովԼիլիթ Մակունցը կոնգրեսական Դուարտեին է ներկայացրել Հայաստանի շուրջ անվտանգային իրավիճակը Իրանի դատարանը երկու բլոգերի դատապարտել է 10 տարվա ազատազրկման՝ պարային հոլովակ հրապարակելու համարԻսրայելում ծեծի են ենթարկել հայ երիտասարդների. Թագուհի Թովմասյանը շտապ գրություններ է ուղարկել Ինչ իրավիճակ է հայաստանյան ճանապարհներին 14-ամյա աղջիկն օգտագործել է իր սիրելի դեզոդորանտը և մահացելԱրման Ծառուկյանը 100 հազար դոլար է պահանջում Իսմագուլովի հետ երկրորդ մենամարտի համար Հրաչյա Սարգսյանի մեկամյա գործունեության ընթացքում արձանագրված սկանդալներն ու «մութ կետերը»«Ուկրաինայի դեմ ագրեսիային աջակցելու հետևանքները շատ ավելի մեծ կլինեն»․ Կիևը՝ ԹեհրանինԴերասանուհի Անյա Թեյլոր-Ջոյը ակնարկել է «Թագուհու քայլը» ֆիլմի շարունակության մասինԱդրբեջանի իրավախորհրդատուները ՄԱԿ-ի արդարադատության դատարանում պնդել են, թե պետությունը չի ղեկավարում «էկոակտիվիստների» ցույցը Անետա Բաբայանն ազատվել է պաշտոնից Նիդերլանդների խորհրդարանի պատգամավորները մերժել են Ադրբեջանի ԱԳ փոխնախարարի հետ հանդիպումը Տղամարդը կոկորդիլոսի ձվեր հավաքելիս հայտնվել է կոկորդիլոսի երախումՄհեր Բաղդասարյանն առաջին անգամ խոսել է իր և Անի Երանյանի հարաբերությունների մասին«Ադրբեջանը կարող է մեկ դար Եվրոպային էներգիայով ապահովել»․ Ալիև Ինչ ունեցվածք են հայտարարագրել էկոնոմիկայի նախարարն ու փոխնախարարներըՆախկին բանտարկյալը հեռացել է քրեական աշխարհից՝ մեծահասակների համար նախատեսված ֆիլմերում նկարահանվելու համարԻսրայելի վարչապետը Բլինքենի հետ քննարկել է Իրանի դեմ դաշինքի ամրապնդման հարցըՄոսկվայում ցուցարարները հարձակվել են ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի վրա (տեսանյութ)Ռուսաստանին 2014 թվականից հրահրել են Ուկրաինայում հակամարտություն սկսել․ Խորվաթիայի նախագահՔՊ-ում դռնփակ նիստ է. ինչ հարցեր են օրակարգում. ԶԼՄ-ներ Ինչ գործունեությամբ է աչքի ընկել Արգենտինայում ՀՀ դեսպան Հովհաննես Վիրաբյանը«Իրանում մոտ 40 միլիոն ադրբեջանցիներ ռեժիմի գերի են»․ ՓաշազադեՆախագահի հրամանագրով 10 նոր դատավորներ են նշանակվել Սոցիոլոգները հաշվարկել են, թե քանի մարդ զուգընկեր գտնելու հետ կապված խնդիր ունիՏղամարդն ընկերուհու աբորտից հետո հրդեհել է ընտանիքի պլանավորման կլինիկանԲրիտանական կազմակերպությունը 350 000 ֆունտ ստերլինգ է հատկացրել Արցախում բլոկադայից տուժածներին Վեճ ու ծեծկռտուք գիշերային ակումբում. ոստիկանները բերման են ենթարկել 4 բալահովիտցու և մեկ երեւանցի կնոջ Պակիստանում մզկիթի պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 32-իԱրգիշտի Ղազարյանը նշանակվել է Վարչական դատարանի նախագահ ՀՀ ԱԽ քարտուղարն ու Նիդերլանդների վարչապետի խորհրդականը հեռախոսազրույց են ունեցել Բռնաբարության մեջ մեղադրվող Դանի Ալվեսի կինը ջնջել է ամուսնու հետ բոլոր լուսանկարներըԲժիշկը նշել է երիտասարդ տղամարդկանց մոտ տեստոստերոնի մակարդակի նվազման պատճառները Մնացական Մարտիրոսյանը նշանակվել է Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի նախագահԱյս պահին որևէ խմբակցություն ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու չի առաջադրել․ Թովմասյան Իրանը Սպահանի վրա հարձակման պոտենցիալ մեղավոր է համարում Ուկրաինային․ AmwajՀայաստանը Լեռնային Ղարաբաղում չունի զորք և չի տեղափոխել զենք և ականներ. Ռուբեն Ռուբինյան․ «Ազատություն» «Ցանկացած որոշում, որը կարող է երկարաժամկետ հետևանքներ ունենալ, պետք է զգույշ ընդունել»․ Իրանի խորհրդարանի խոսնակը՝ ԲաքվինԱդրբեջանի և Հունգարիայի միջև ընդլայնված ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր է ստորագրվել Փաշինյանը հանդիպել է արտախորհրդարանական քաղաքական ուժերի ղեկավարներինՌուսաստանի և ԱՊՀ այլ երկրների միջև սեպ խրելու Արևմուտքի փորձերը դատապարտված են ձախողման․ ՌԴ ԱԳՆ
Ամենադիտված