Անգլիայում ափ է նետվել թունավոր ձուկ, որն ընդունակ է սպանել 30 մեծահասակների
Այլ
Անգլիայում ափ է նետվել թունավոր ֆուգու ձուկ, գրում է LADBible-ը։ Ենթադրվում է, որ դրա թույնը մոտ 1200 անգամ ավելի վտանգավոր է, քան ցիանիդը։
Մասնագետների կարծիքով՝ մեկ Ֆուգուն կարող է սպանել 30 մեծահասակների, և դրա համար հակաթույն չկա։ Առաջիններից մեկը, ով նկատել է ծովի վտանգավոր բնակչին, Կոնստանս Մորիսն էր, ով ընտանիքի հետ հանգստանում էր տեղի լողափում։
«Ես նկատեցի, թե ինչպես են ճայերը կտցահարում ձկանը։ Երբ մոտեցա, անմիջապես հասկացա, որ սա անսովոր գտածո է»,- ասել է կինը:
Մորիսն ասել է, որ այդ պահին ինքը ձեռնոցներ էր կրում, բայց ամեն դեպքում չի դիպել ձկանը, ինչի համար այժմ շատ ուրախ է։ Կինը լուսանկարել է գտածոն, իսկ հետո նկարը հրապարակել համացանցում։
Թեև ձուկը մահացու թույն է պարունակում, այն Ճապոնիայում համարվում է դելիկատես: Իսկ խոհարարները, ովքեր գիտեն, թե ինչպես ճիշտ պատրաստել այն մարդկանց համար, ունեն հատուկ վկայական։