Իլոն Մասկը հայտարարել է Twitter-ի տարբեր գույների ստուգիչ նշանների վաճառքի մասին
ԲլոգոսֆերաTwitter սոցիալական ցանցի սեփականատեր Իլոն Մասկը հայտարարել է ստուգիչ նշաններով բաժանորդագրությունների վաճառքի մեկնարկի մասին. այն կսկսվի հաջորդ ուրբաթ օրը՝ դեկտեմբերի 2-ին: Այս մասին գործարարը գրել է իր պաշտոնական հաշվում։
Եթե նախկինում բոլոր ստուգիչ նշանները ստանդարտ կապույտ գույնի էին՝ նկատի ունենալով Twitter-ի լոգոն, այժմ Մասկը մտադիր է լրացուցիչ գույներ ներմուծել՝ հաշիվները միմյանցից տարբերելու համար:
«Ոսկին ընկերությունների համար, մոխրագույնը՝ պետական հաշիվների համար, կապույտը՝ անհատների համար՝ անկախ նրանից՝ հայտնի են, թե ոչ», - ասել է Մասկը:
Մասկի խոսքով՝ մինչ աքաունթի ստուգումը, այն ձեռքով կստուգվի Twitter-ի մասնագետների կողմից։ «Դժվար է, բայց անհրաժեշտ»,- հավելել է ընկերության նոր սեփականատերը։
Իլոն Մասկը Twitter-ը գնել է 2022 թվականի հոկտեմբերին։ Մինչև այս պահը սոցցանցը օգտատերերի խնդրանքով ստուգման նշաններ էր տրամադրում անվճար։