Gallup Poll Shows 63% of Working Bulgarians Satisfied with Their Jobs Armenian and Azerbaijani Foreign Ministers to Discuss Incorporating Almaty Declaration into Peace Treaty Armenia premier on 1988 border delimitation: That package has not been legally enforced Pashinyan, Putin to address all issues on bilateral and multilateral agenda US State Department does not comment on Armenia, Azerbaijan FMs’ upcoming meeting in Kazakhstan Armenia FM expresses ‘cautious optimism’ regarding upcoming talks with Azerbaijan counterpart Invitation to Putin's inauguration received, decision on participation not made yet: Stano Armenia and Hungary sign an agreement and a cooperation program Armenian and Hungarian foreign ministers’ enlarged meeting underway in Budapest Foreign Minister Mirzoyan’s official visit to Budapest kicks off 

Ովքե՞ր են հավակնում նոր ձևավորվող «սուպերնախարարի» պաշտոնին

Analytical

Կառավարության այսօրվա նիստում հաստատվեց Ներքին գործերի նախարարություն ստեղծելու մասին որոշման նախագիծը։ Նոր ձևավորվող սուպերնախարարությունն իր մեջ ներառելու է երեք խոշոր ծառայություն՝ Ոստիկանությունը, Փրկարար ծառայությունը և  Միգրացիայի ու քաղաքացիության ծառայությունը։ Նախարարությունում կկենտրոնացվի հինգ հիմնական ոլորտ՝  հասարակական կարգի պահպանություն, հանցագործությունների կանխում ու բացահայտում, աղետների ռիսկի կառավարում, միգրացիա ու քաղաքացիություն, պետական ռեզերվների կառավարում և  հումանիտար հարցեր։ 

Անշուշտ, այսօր թիվ մեկ ինտրիգը կայանում է նրանում, թե ում Փաշինյանը կվստահի սուպերնախարարի այս պաշտոնը: Ըստ շրջանառվող լուրերի՝ հավանական թեկնածուները երեքն են՝ ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանը, ԱԺ պաշտպանության հանձնաժողովի ղեկավար Անդրանիկ Քոչարյանը և ԱԻՆ նախարար Արմեն Փամբուխչյանը: Դիտարկենք նրանցից յուրաքանչյուրի շանսերն առանձին-առանձին:

Վահե Ղազարյանի թեկնածությանը այս պաշտոնում դեմ չեն լինի ուժայինները, քանի որ նա այսպես ասած՝ «համակարգի» մարդ է:  Ղազարյանը մինչև Թավշյա հեղափոխությունը մարզային նշանակության պաշտոններ է զբաղեցրել Տավուշում՝ Իջևանում և Դիլիջանում: Հեղափոխությունից անմիջապես հետո նա նշանակվեց ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետ, մեկ տարի անց՝ Հայաստանի ոստիկանության զորքերի հրամանատար և ոստիկանության պետի տեղակալ, այնուհետև՝ ոստիկանապետ: Նա համարվում է Նիկոլ Փաշինյանի մտերիմը և նույնիսկ՝ մանկության ընկերը և վերջինիս կարիերային թռիչքը հեղափոխությունից հետո շատերը պայմանավորում էին նաև այս հանգամանքով: Ամիսներ առաջ Դիմադրության շարժման կազմակերպած ակցիաների ընթացքում Ղազարյանը, չնայած առկա հանրային ճնշման, իրեն ցույց տվեց որպես Փաշինյանի հրամանները պատրաստակամորեն կատարող և «խաղեր չտվող» պաշտոնյա: Անգամ եթե Փաշինյանը ցանկանա սուպերնախարարի պաշտոնը հանձնել Ղազարյանին, այդ որոշմանը դժվար հոժարակամորեն համաձայնվեն սորոսական շրջանակները, որոնք բավական լրջորեն աշխատում են ոստիկանապետի դեմ՝ ցանկանալով վերջինիս փոխարինել իրենց արժեհամակարգին առավել մոտ թեկնածուով: Դժվար է պատկերացնել, որ սորոսականները, ովքեր այսօր որպես փորձագետներ ներգրավված են նոր ստեղծվող կառույցի ձևավորման գործընթացում, «հալած յուղի» տեղ կընդունեն Փաշինյանի՝ Ղազարյանին սուպերնախարարի պաշտոնը տալու նախաձեռնությանը:  Այդ քայլին գնալով՝ Փաշինյանը կարող  է վերջնականապես կորցնել սորոսականների՝ առանց այդ էլ օրեցօր նվազող աջակցությունը:

Մյուս թեկնածուն, ում անունը շրջանառվում է, Անդրանիկ Քոչարյանն է: Վերջինս հեղափոխությունից հետո չի էլ թաքցնում իր հավակնությունները հատկապես ՊՆ և ուժային բլոկի հանդեպ և բնական է, որ նորաստեղծ սուպերնախարարությունը Քոչարյանի համար «յուղոտ պատառ» է հանդիսանում: Սակայն, Քոչարյանի գործերը բարդանում են ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանի հետ ունեցած լարվածության պատճառով: Լարվածության հիմքում հենց Քոչարյանի անթաքույց ամբիցիաներն են և ՊՆ-ում իր լծակները ավելացնելու ցանկությունը: Ընդամենը վերջերս էլ Պապիկյանը հետ ուղարկեց Քոչարյանի կողմից մշակված ԶՈՒ բարեփոխումների ռազմավարությունը՝ հայտարարելով, որ «որոշ բաներ իրեն դուր չեն գալիս»:  Գաղտնիք չէ, որ Քոչարյանը ամեն ինչ անում է, որպեսզի իր մարդիկ պաշտոնի անցնեն ուժային համակարգում եւ արդեն բավականին լուրջ հաջողությունների հասել է այդ առումով, օրինակ պատերազմից հետո կարողացել է հասնել նրան, որ ՊՆ նախարար նշանակվի իր վաղեմի ընկերը՝ Վաղարշակ Հարությունյանը, ճիշտ է՝ Քոչարյանի «տրիումֆը» երկար չի տևել: Այս ամենի հետ մեկտեղ, Քոչարյանը ունի նաև լուրջ բացթողումներ, որոնք կարող են և չներվել Փաշինյանի կողմից, այն է ապրիլյան պատերազմի  և 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովների աշխատանքի փաստացի տապալումը․ Քոչարյանին այդպես էլ չհաջողվեց «մեղավորներ» գտնել նախկին իշխանության ներկայացուցիչների և բարձրաստիճան գեներալիտետի շարքերում, և Փաշինյանը չէր էլ թաքցնում իր դժգոհությունը Քոչարյանի կատարած աշխատանքից: Սակայն Քոչարյանի թերևս ամենամեծ թերությունը կայանում է նրանում, որ վերջինս ընդգծված հակառուսական գործիչ է և հարց է առաջանում՝ արդյո՞ք Փաշինյանը կցանկանա փչացնել Մոսկվայի հետ առանց այդ էլ լարված հարաբերությունները՝ սուպերնախարարությունը բացահայտ արևմտամետ Քոչարյանին հանձնելով: Հիշենք դրվագը, երբ ըստ տարածվող լուրերի՝ Փաշինյանը հետ կանգնեց Մհեր Գրիգորյանին ԱԳՆ պաշտոնում նշանակելու մտքից, այն պատճառով, որ վերջինս պրո-արևմտյան գործիչ է և նրա թեկնածությանը դեմ էր Մոսկվան:

Հաջորդ թեկնածուն ԱԻՆ նախարար Արմեն Փամբուխչյանն է, ում պաշտոնը ստանձնելուց ամիսներ անց տեղի ունեցավ Սուրմալուի ողբերգական դեպքը և պետք է նշել, որ Փամբուխչյանի նախարարական դեբյուտը բավական բարդ ստացվեց: Ծանր էին Փամբուխչյանի առաջին ամիսները նաև 2018-ին ՏԿԵՆ նախարարի տեղակալ նշանակվելուց հետո, երբ լրջագույն խնդիրներ էին առաջացել Վերին Լարսի անցակետում և խնդրի կարգավորմամբ, բանակցություններով հայկական կողմից զբաղվում էր հենց Փամբուխչյանը: Ընդհանուր առմամբ, պետք է փաստենք, որ երեք թեկնածուներից առավել մեծ շանսեր ունի հենց Փամբուխչյանը, ով վերջերս նաև ընտրվեց ՔՊ վարչության անդամ և դա էլ իր հերթին հավելյալ առավելություն է տալիս նրան՝ հաշվի առնելով այն փաստը, որ որոշում կայացնելուց Փաշինյանը, անշուշտ, հաշվի է առնելու նաև քաղաքական թիմի կարծիքը և տրամադրությունները: Բացի այդ, Փամբուխչյանը կարող է ընդունելի թեկնածու լինել թե՛ Արևմուտքի, թե՛ Մոսկվայի համար, քանի որ որպես կանոն՝ աչքի է ընկել բալանսավորված դիրքորոշումներով և հայտարարություններով: Որոշում կայացնելուց Փաշինյանն, անշուշտ, ստիպված է լինելու հաշվի առնել նաև այս հանգամանքը:

Թե ում վրա կանգ կառնի Փաշինյանի վերջնական ընտրությունը՝ ցույց կտա ժամանակը: Անշուշտ, ՔՊ-ի ներսում բացի վերը նշված անձանցից կան նաև այլ անձինք (ում անունները դեռևս չենք նշի), ովքեր ցանկանում են զբաղեցնել այդչափ բաղձալի պաշտոնը, հետևաբար պայքարը, այդ թվում ներթիմային և կլանային պայքարը ՔՊ-ում, վարչության ընտրություններով ոչ միայն չի ավարտվում, այլ նոր թափ է ստանում...

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
More civilians will be killed in Israel's Rafah offensive 'whatever they say', EU's BorrellCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metalsAgreement on status of EU monitoring mission in Armenia enters into forceGeorgia’s Parliament to discuss EU 9 points on May 10 and transparency bill on May 13Prime Minister claims all referendums on Armenian Constitution were falsifiedGallup Poll Shows 63% of Working Bulgarians Satisfied with Their JobsPencil Pro to be presented today? New stylus appears on Apple’s websiteApple plans to release first ever iPhone Slim: When will it appear and what is known about it?EU Mission in Armenia Status Agreement enters into forceArmenian and Azerbaijani Foreign Ministers to Discuss Incorporating Almaty Declaration into Peace TreatyArmenia premier on 1988 border delimitation: That package has not been legally enforcedPashinyan, Putin to address all issues on bilateral and multilateral agendaPutin inaugurated for fifth term as Russian presidentPashinyan: Border posts being installed in Tavush Province are pillars of Armenia's security guaranteesArmenia-Azerbaijan border delimitation being carried out according to latest USSR maps, Nikol Pashinyan saysThe Wall Street Journal: US delays sending precision weapons to IsraelChina specialists create UAV that flies to drowning person, transforms into lifebuoyIDF takes over Palestinian side of Rafah crossingIsrael army tanks enter Gaza’s Rafah city, media reportIndia's PM Modi casts his vote in world's largest electionsOil Prices DownNewspaper: March coming from Kirants village to Yerevan causes serious concerns among Armenia authoritiesUS State Department does not comment on Armenia, Azerbaijan FMs’ upcoming meeting in KazakhstanArmenia FM expresses ‘cautious optimism’ regarding upcoming talks with Azerbaijan counterpartArmenia President traveling to US7 people killed and 40 injured in Belgorod from drone attackRussia will conduct exercises with non-strategic nuclear weaponsInvitation to Putin's inauguration received, decision on participation not made yet: StanoMedicalXpress: Diabetes drug lowers COVID-19 viral load 4-fold, study findsArmenia and Hungary sign an agreement and a cooperation programJoint press conference of Ararat Mirzoyan and Péter Szijjártó took place in Budapest7 powerful flares were registered on Sun in one day: Will they cause a magnetic storm?UN Assistant Secretary-General visits Armenia’s Gegharkunik, Tavush ProvincesArmenia PM to hold press conference TuesdayArmenian and Hungarian foreign ministers’ enlarged meeting underway in BudapestPashinyan will not attend Putin's inauguration, Armenia parliament speaker saysRuins of Pharaoh Thutmosee III's royal residence unearthed in Sinai PeninsulaPashinyan will not attend Putin's inauguration, Armenia parliament speaker saysForeign Minister Mirzoyan’s official visit to Budapest kicks offArmenian and Azerbaijani foreign ministers to meet in Almaty on May 10French bakers bake 140.53m baguette, break Italians’ world recordDeath toll from Brazil rainfall rises to 78Photos of new Chevrolet Corvette ZR1 appear onlineWe see Armenia's sincere commitment to achieving peace - Lithuanian Ambassador's interviewAzerbaijan destroys Pantheon of heroes in StepanakertWe have yet to hear counterarguments against proposed legislation: Kobakhidze on conversation with MichelHamas delegation arrives in Cairo for latest Gaza truce talksUkraine facing 'new stage' in war as Russia preparing to expand offensive: ZelenskyI reiterated EU’s full support to all Georgians who put European future of their country first: MichelFuat Oktay discussed settlement of relations between Armenia and Azerbaijan with US congressmen
Most Popular