Director General of Ucom took part in a recruiting conference Gevorg Papoyan presented Crossroads of Peace initiative to Deputy Foreign Minister of Korea We have a duty to help Armenia in the fight against the aggressor - Anne-Laurence Petel European Council's Political and Security Committee Members to visit Armenia Armenia government makes allocations to hold events for Parajanov, Aznavour 100th birth anniversaries Yerevan ex-mayor Hayk Marutyan is founding political party ‘Europeans for Artsakh’ discusses upcoming actions toward protecting Karabakh’s interests Consistent support to 16 Armenian Educational Institutions Operating in Lebanon Secretary Blinken and USAID Administrator Power will join a U.S.-EU trilateral meeting with Armenia Argentina’s Milei bans gender-inclusive language in official documents 

Մեր նպատակն էներգետիկայի ոլորտում վերականգնվող էներգիայի մասնաբաժինը մեծացնելն է. Ալեն Սիմոնյան

Economy

ՀՀ Ազգային ժողովը երկրի բարձրագույն ներկայացուցչական ինստիտուտ լինելով՝ առաջ նայելու կատալիզատոր է նաև: Բնապահպանական մարտահրավերները, որոնք հստակ կերպով ազդում են կլիմայի վրա, սահմաններ ու հակամարտության գծեր չեն ճանաչում, ուստի երկրների մեջ սերտ համագործակցությունն այս հարցում պարտադիր է: Այս մասին իր ելույթում նշել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նոյեմբերի 25-ին «Խորհրդարանի դերը կլիմայի փոփոխության դեմ պայքարում» ՀՀ խորհրդարանականների համար կազմակերպված երկօրյա համաժողովի բացման ժամանակ:

Ալեն Սիմոնյանը, բարձրացնելով անվտանգ ու մաքուր շրջակա միջավայրի, սննդի կամ առողջության իրավունքի հարցը, կարծիք է հայտնել, որ կարևոր է գործել վերջին զարգացումներին համահունչ, քանզի զանազան ճգնաժամերն ազդում են բոլորի, հատկապես՝ ամենախոցելի խմբերի վրա և ստեղծում դժվարություններ:

«Մեր երկրում տարվում է քաղաքականություն, որի նպատակն էներգետիկայի ոլորտում վերականգնվող էներգիայի մասնաբաժինը մեծացնելն է, պահանջարկի դեպքում արևային էներգիայի արտադրության ընդլայնումը, տնտեսության բոլոր ոլորտներում էներգախնայողության խթանումը, այդ թվում՝ արդյունաբերության և շինարարության մեջ բարձր արդյունավետության սարքավորումների մատակարարման ավելացումը, ինչպես նաև էկոլոգիապես մաքուր մեքենաների տարածման խթանումը եւ  տրանսպորտային ենթակառուցվածքների բարելավումը»,- նշել է խորհրդարանի նախագահը:


Ընդգծելով հատկապես ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի Զարգացման ծրագրի «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» նախագծի հետ վստահելի ու երկարաժամկետ գործընկերությունը՝ Ալեն Սիմոնյանը բարձր է գնահատել գործակցությունը Շվեդիայի խորհրդարանի հետ և Շվեդիայի կառավարության ներդրումը Հայաստանում խորհրդարանական մոդելի զարգացման գործում:

Համաժողովի անցկացման կարևորությանն ու նպատակայնությանը բացման խոսքում անդրադարձել են Հայաստանում Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնը և Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին:

Կլիմայի փոփոխությունը Հայաստանի համատեքստում, ՀՀ կլիմայի փոփոխության օրակարգը և պարտավորությունները ներկայացրել է շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը:

Նախարարի տեղեկացմամբ՝ իր ղեկավարած կառույցի տիրույթում է ՀՀ կլիմայի փոփոխության հիմնախնդիրների լուծմանն ուղղված քաղաքականության մշակումն ու իրականացումը: «ՀՀ Կառավարության տնտեսական քաղաքականության անկյունաքարը կանաչ և կլիմայապես դիմակայուն տնտեսական համակարգի ձևավորումն է»,- նշել է նախարարը, ապա ներկայացրել առաջիկա ծրագրերն ու մեր երկրի մի շարք համաձայնագրերով ստանձնած պարտավորությունները կանաչ տնտեսության համակարգ ունենալու վերաբերյալ:

Հարցուպատասխանի ձևաչափում ՀՀ ԱԺ պատգամավորներ Լուսինե Բադալյանը, Հակոբ Ասլանյանն ու Մաթևոս Ասատրյանն անդրադարձել են կանաչապատման դերին՝ օդի աղտոտվածությունը նվազեցնելու համատեքստում: Կարևորվել է նաև դպրոցական ծրագրերում բնապահպանական առարկաներն ավելի խորքային ուսումնասիրելու անհրաժեշտությունը:

Խորհրդարանական վերահսկողությունը բնապահպանական գործողության և կլիմայի փոփոխությունների համատեքստում ելույթներ են ունեցել ՀՀ ԱԺ պատգամավորները:

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը Հայաստանում կլիմայի փոփոխության կայուն զարգացման համատեքստում անդրադարձել է կլիմայի փոփոխության աճող ազդեցություններին՝ ընդգծելով, որ ներկայումս կլիմայական անվտանգության հետ կապված քաղաքական պահանջարկ կա աշխարհում:

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանը ներկայացրել է Հայաստանում կլիմայի հետ կապված պարտավորությունների կատարման նկատմամբ խորհրդարանական վերահսկողությանը:

Ըստ պատգամավորի՝ կլիմայի փոփոխության խնդիրը վերաբերում է ամբողջ աշխարհին: «Աշխարհաքաղաքական զարգացումները, բացի այն, որ ուղիղ վնաս են հասցնում շրջակա միջավայրին, նաև թելադրում են առաջնահերթությունների այլ տրամաբանություն»,- նշել է նա:

ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանն անդրադարձել է կլիմային ուղղված ֆինանսավորմանն ու բյուջեի վերահսկողությանը:

Համաժողովի ընթացքում Շվեդիայի խորհրդարանի պատգամավոր, շրջակա միջավայրի և գյուղատնտեսական հարցերով հանձնաժողովի անդամ Մարլեն Լունդ Կոպարկլինտը ներկայացրել է Շվեդիայի խորհրդարանի փորձը կլիմայի հետ կապված պարտավորությունների վերահսկողության ոլորտում:

Համաժողովը կազմակերպվել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան», ՄԱԶԾ-ի Կլիմայի փոփոխության ծրագրի և ՄԱԶԾ Բանգկոկի տարածաշրջանային գրասենյակի «Գենդերազգայուն և ռիսկերի վրա հիմնված կայուն զարգացման գլոբալ ծրագրի» և ՀՀ Ազգային ժողովի հետ սերտ համագործակցությամբ:

Համաժողովի նպատակն է մասնակիցներին ներկայացնել կլիմայի փոփոխության անվտանգային ռիսկերի վերաբերյալ ամենավերջին գիտական փաստերն ու ապացույցները, ազգային բարենպաստ միջավայրում կլիմայի հետ կապված անվտանգության ռիսկերի վերաբերյալ փաստերը, ինչպես նաև դրանց՝ Հայաստանի վրա ունեցած ազդեցություններն ու առաջնահերթությունները:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ukraine can start negotiations with Russia within framework of 'peace resolution': KulebaHamas-run health ministry says Gaza death toll surpasses 32,600Fidan received delegation of Armed Services Committee of US House of Representatives in AnkaraDirector General of Ucom took part in a recruiting conferenceArmenian woman appointed to position of Minister of Foreign Affairs of PalestineArab countries are ready to fully recognize Israel in a future deal: BidenUkraine needs help now due to high risk of Russian offensive in June: ZelenskyJapan deaths linked to red yeast rice supplements rise to 5British army allows beards ending a 100-year banGevorg Papoyan presented Crossroads of Peace initiative to Deputy Foreign Minister of KoreaUS provides Maryland $60 million to start rebuilding collapsed Baltimore bridgeApple will present new iPad Pro and iPad Air tablets in early May: What changes will they have?Selling Sunset TV series’ star chooses strange, revealing outfit for playing golfOil Prices UpWe have a duty to help Armenia in the fight against the aggressor - Anne-Laurence PetelEuropean Council's Political and Security Committee Members to visit ArmeniaAbu Dhabi plans to create paradise for gamers: World's first eSports islandNature Neurology: Chemicals in baby wipes can damage brain structures, study showsArmenia government makes allocations to hold events for Parajanov, Aznavour 100th birth anniversariesArmenia to provide $300,000 to Japan for earthquake reliefArmenia MP: Euronest called on EU to increase humanitarian, financial aid for forcibly displaced Karabakh childrenQatar Airways has introduced first virtual flight attendant operating in AIYerevan ex-mayor Hayk Marutyan is founding political party‘Europeans for Artsakh’ discusses upcoming actions toward protecting Karabakh’s interestsKim Kardashian is sued over furnitureForeign firms' losses from exiting Russia top $107 billion: ReutersConsistent support to 16 Armenian Educational Institutions Operating in LebanonPutin says Russia will not attack NATO countries, but F-16s will be legitimate targets “wherever they might be located”Pashinyan: Some circles forcibly displaced from Karabakh are taking steps that create threat to Armenia’s securityState Department disagrees with Azerbaijan comments on upcoming US-EU-Armenia meetingNo official versions of Crocus City Hall terror attack voiced yet, PeskovNewspaper: Generals are gone, Armenia PM has decided to hand over some Tavush Province settlements to AzerbaijanDeath toll from Crocus City Hall attack reaches 143Secretary Blinken and USAID Administrator Power will join a U.S.-EU trilateral meeting with ArmeniaVolvo launches its last diesel carRevisit the Tom Hanks Oscars acceptance speech that Spielberg called ‘incredible’CONCACAF Nations League final between US men’s team and Mexico stopped twice by ‘discriminatory chanting’Argentina’s Milei bans gender-inclusive language in official documentsLukashenko undermines Putin’s Ukraine claim on Moscow concert hall attackSteven Spielberg: ‘The echoes of history are unmistakable in our current climate’Russia MFA spox: We do not use the term ‘Zangezur corridor’Armenia does not join CSTO statement condemning terrorist attack in Moscow RegionWhich Samsung smartphones will receive AI functions tomorrow?Deputy Speaker Hakob Arshakyan discusses Yerevan-New Delhi direct flights with Indian counterpartCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metalsRA NA delegation meets with UAE delegation within the framework of 148th Assembly of Inter-Parliamentary UnionUS and South Korea want to block oil supplies to North KoreaCharity dinner: “Successful Businesswomen Support Novice Women Entrepreneurs”Parliament speaker: No part of Armenia territory is subject to negotiationFrance-Armenia friendship group of National Assembly of France visited Armenian Genocide Memorial
Most Popular