«Եթե Ճապոնիան նստի Վլադիվոստոկի մի բլուրի վրա, պետք է ասենք՝ պարոն Լավրով, գնա սահմաններդ որոշի՞»․ Արայիկ Հարությունյան Բագրատ Սրբազանը միացել է միջպետական ճանապարհը փակած Բաղանիսի ու Ոսկեպարի բնակիչներին Երկրագունդը սկսում է ցնցվել գլոբալ տաքացման պատճառով․ Լևոն Ազիզյան «Դուք սովոր եք ստրուկի կարգավիճակով ապրելուն, դուք չեք սիրում երկիրը»․ հավաք՝ Ազատության հրապարակում (տեսանյութ) Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները հանդիպում են պահանջում Փաշինյանի հետ (տեսանյութ) Տպավորություն է, որ ազգային դիմագիծն արմատապես փոխելուն ուղղված գործընթաց է մեկնարկել․ Արման Մելիքյան Չորս գյուղ իրական Հայաստանից դարձավ պատմական Հայաստան․ պատմաբան Ինչ իրավիճակ է այս պահին Տավուշում (տեսանյութ) Քաղաքացիները հավաքվում են Ազատության հրապարակում (տեսանյութ) Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչները պահանջում են հանդիպում Տավուշի մարզպետի հետ 

Նիկոլի ելույթը ոչ թե հանուն Հայաստանի էր, այլ՝ ընդդեմ ՌԴ-ի ու ՀԱՊԿ-ի․ Վահե Սարգսյան

Բլոգոսֆերա

Yerkir.am-ի գլխավոր խմբագիր Վահե Սարգսյանը գրում է․

«...Եվ չնայած ես հանձնում եմ Արցախը, բայց դուք, ամեն դեպքում, եկեք և տեր կանգնեք Խծաբերդին ու Փառուխին...»

Երեկ և' անձնական խոսակցությունների ժամանակ լսեցի, և' համացանցում տեսա տեսակետներ, ըստ որոնց` նիկոլ կոչվածի ելույթը ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստում լավն էր, տեղին էր և այլն։

Ես հասկանում եմ` մարդիկ հոգնել են անվերջ նվաստացումներից, անվերջանալի դավաճանություններից, հողհանձնումից, թշնամու ծաղրանքներից ու վիրավորանքներից, սպանդի ենթարկվելուց ու պատասխան չտալուց. կարճ ասած` մարդիկ, հայ մարդիկ կարիք ունեն ազգային արժանապատվության վերականգնման, հպարտության, օտարի առջև կզած չկանգնելու և այսպես շարունակ։

Արդ` մի փոքր կայծ, և մարդիկ պոռթկացին` չհասկանալով եղածը կամ չխորանալով իրերի մեջ։ Որոշներն առաջնորդվեցին՝ լավին լավ, վատին վատ սկզբունքով, որոշներն էլ, հիմնականում՝ մեդիափորձագետները, դա բացատրեցին «նեյտրալ» հանրության մոտ օբյեկտիվ երևալու և վերջիններիս իրենց կողմը թեքելու նպատակի հետապնդումով:

Արդյունքում, քանի որ հասարակությունը հայտնի ընտանի թռչունի հիշողություն ունի, կապիտուլյանտը մի պահ դարձավ պետականասեր, արժանապատիվ ու տղամարդ տղա։

Իրականում՝ Արցախի դեմ գործող, թյուրքական շահերը սպասարկող խունտայի պարագլխի ցանկացած քայլ ու գործողություն, ցանկացած միտք, ելույթ կամ հայտարարություն պետք է դիտարկել շարունակական դավաճանության, աթոռը պահելուն ուղղված գավառական մանր խարդավանքների ու կապիկությունների տրամաբանության մեջ:

Այդ առիթով մի քանի հիշեցում:

  1. Նախ՝ պետք է հիշել, որ երբ խոսքը Ռուսաստանի և այդ բլոկի դեմ գործողությունների մասին է, ապա նիկոլ կոչված ազգակործան պատուհասը միանգամից դնում է պետականամետի, ազգային ու արժանապատիվ գործչի դիմակը, քանզի նրա անամոթությունը սահման չունի, իսկ ինքը՝ որևէ խնդիր՝ այդ պահին ներկայանալու իբրև լեռնային ֆիդայի: Այստեղ պետք է տարբերակել, որ ելույթը ոչ թե հանուն Հայաստանի էր, այլ հանուն Հայաստանում հակառուսականության ամրապնդման և ընդդեմ ՌԴ-ի ու ՀԱՊԿ-ի:
  2. Հաջորդը՝ նիկոլ կոչվածին օդ ու ջրի պես պետք են մեղավորներ, և «ներքին» մեղավորներ կարգելուն զուգահեռ նա անխնա աշխատում է նաև «արտաքին» մեղավորների վրա՝ կոծկելու համար խունտայի՝ Արցախի ու ՀՀ-ի դեմ գործած հանցագործություններն ու դավաճանությունները: Կարճ ասած՝ վերստին գործի դրվեց «ուրիշի ջեբը գցելու» նիկոլական հին ու փորձված մեթոդը: Այդ իմաստով՝ նրա ելույթը փայլուն էր. դրանով և՛ ՌԴ-ն ու ՀԱՊԿ-ն կարգվեցին հայ ժողովրդի ողբերգությունների մեղավոր, և՛ ինքը՝ ֆիդայի-հերոս:
  3. Երրորդ՝ դու անխնա մերժում ես Արցախի գոյությունը, ըստ մամուլի և կոնկրետ վկայությունների՝ գնում ես պլանավորած պատերազմով Արցախը հանձնելու ուղիով, մերժում ես պատերազմը կանգնեցնելու բոլոր առաջարկներն ու թշնամուն «հրավիրում» Շուշի (պլանի ավարտ), պատերազմից հետո՝ մինչ օրս, հիվանդագին կերպով «հիմնավորում» ես, որ Արցախն իբր որևէ շանս չունի և չի ունեցել Ադրբեջանի կազմից դուրս լինելու, միջպետական ճանապարհներդ, ռազմավարական դիրքերդ, բնակավայրերդ ու պետական հարստություններդ մոլեգին կերպով հանձնում ես քեզ ոչնչացնելու գործին լծված թշնամուդ՝ դիմացը մուրալով «խաղաղություն», ավելին՝ ամենաթեժ պահերին կա՛մ չես դիմում ՀԱՊԿ-ին, կա՛մ դիմելով՝ չդիմում, սեփական բանակդ կոնկրետ գործողությունների չի դիմում՝ սկսած 2021 թ. մայիսի 12-ից: Այս ամենից հետո՝ հայտարարում, թե, չնայած ես անձնատուր եմ եղել (հաճույքով), բայց դուք, ամեն դեպքում, եկեք ու ինձ պաշտպանեք, չնայած ես քանդում եմ իմ բանակը, բայց դուք, ամեն դեպքում, եկեք իմ բանակի փոխարեն կռվեք, չնայած ես հանձնում եմ Արցախը, բայց դուք, ամեն դեպքում, եկեք և տեր կանգնեք Խծաբերդին ու Փառուխին, ես չնայած Արցախը Ադրբեջանի մաս եմ համարում, բայց դուք, ամեն դեպքում, եկեք և ցեղասպանությունից փրկեք արցախահայությանը...

Այն, որ պետք է ՀԱՊԿ-ին սաստել, ՀԱՊԿ-ից պահանջել և այլն, դա քննարկելի չէ: Բայց կողքի, օտարի աչքերով նայե՞լ ենք, թե ով է դրա պահանջատերը: Եթե կարծում եք՝ Պուտինն ու Լուկաշենկոն, ՀԱՊԿ երկրներն ու կառույցի ներկայացուցիչները հիմար են ու չեն հասկանում նիկոլական վերոնշյալ մանր ու մեծ կապկումները, չգիտեն, որ իրենց դիմաց նստած է արևմտաթուրքական «բունկերներում» մշակված, սեփական երկրին ու ժողովրդին դավաճանած ու չափազանց անվստահելի մեկը, ապա սխալվում եք:

Հետևաբար՝ ազգակործան պատուհասի ելույթը խորքի մեջ ոչ այլ ինչ էր, կան որևէ արժեք չներկայացնող սովորական կապկում, ներկաների համար որևէ արժեք չներկայացնող շարադրանք, որի բովանդակության հետ որևէ մեկը դժվար թե պատրաստվի հաշվի նստել:

Հ.Գ. Քննարկեցինք ելույթի «դրական» ընկալված կողմերը. մյուս խայտառակ մասերին՝ փոխադարձ տարածքային ամբողջականության ճանաչմանը, Ալմա-Աթայի «կետի» հիշատակմանը և այլնին չենք էլ անդրադառնում:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
«Եթե Ճապոնիան նստի Վլադիվոստոկի մի բլուրի վրա, պետք է ասենք՝ պարոն Լավրով, գնա սահմաններդ որոշի՞»․ Արայիկ Հարությունյան Բագրատ Սրբազանը միացել է միջպետական ճանապարհը փակած Բաղանիսի ու Ոսկեպարի բնակիչներինԵրկրագունդը սկսում է ցնցվել գլոբալ տաքացման պատճառով․ Լևոն Ազիզյան «Դուք սովոր եք ստրուկի կարգավիճակով ապրելուն, դուք չեք սիրում երկիրը»․ հավաք՝ Ազատության հրապարակում (տեսանյութ)Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները հանդիպում են պահանջում Փաշինյանի հետ (տեսանյութ) Տպավորություն է, որ ազգային դիմագիծն արմատապես փոխելուն ուղղված գործընթաց է մեկնարկել․ Արման ՄելիքյանՉորս գյուղ իրական Հայաստանից դարձավ պատմական Հայաստան․ պատմաբանԻնչ իրավիճակ է այս պահին Տավուշում (տեսանյութ)Կա՞ն մարդիկ, ովքեր ցանկանում են ապրել այնպիսի Հայաստանում, որտեղ չեն ընդունում պատմական Հայաստանը․ ԽոջաբաղյանՈսկեպարի բնակիչները հայտարարել են, որ Փաշինյանն իրենց այլ բան էր խոստացել․ Ոսկան Սարգսյան Քաղաքացիները հավաքվում են Ազատության հրապարակում (տեսանյութ) Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչները պահանջում են հանդիպում Տավուշի մարզպետի հետԷդգար Ղազարյանը և Արթուր Խաչիկյանը հավաք են հրավիրումԱրցախի Քարինտակ գյուղը Ադրբեջանը լիովին ջնջել է հողի վրայից «Հարգարժան հազարապետ՝ այն է վարչապետ Նիկոլ»․ Զառ դպրոցի հրավերը` Փաշինյանին (տեսանյութ)Բաղանիսցիները բողոքի ակցիա են իրականացնում․ փակել են միջպետական ճանապարհը (տեսանյութ) Լյուբով Ուսպենսկայան դիմել է բժիշկներին սրտի հետ կապված խնդիրների պատճառովՕտարերկրյա գործակալների մասին օրենքը կարող է վնասել ԵՄ–ին Վրաստանի անդամակցության գործընթացինԲաղանիսի և Ոսկեպարի բնակիչներն այս պահին ակցիա են իրականացնումԺողովուրդը երբեք ոտքի չի կանգնի, եթե չլինի առաջնորդություն․ Դավիթ Անանյան (տեսանյութ)Տիգրան Ավինյանի «ռեյդը» երևանցիների դեմԺամանակին 800 հեկտարի համար վայնասուն բարձրացնողները Տավուշի չորս գյուղերը թղթի վրա հանձնում են թշնամուն․ Թագուհի ՄելքոնյանՀայաստանում ստեղծվել է «Դիվանագետների համահայկական խորհուրդ». Ավետ ԱդոնցՓաշինյանը ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանըՄահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը Կլաարը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածության մասին․ «ԵՄ-ն լիովին աջակցում է»«Առաջընթացն էական է, քանի որ ունի ամուր լեգիտիմ հիմքեր»․ Արսեն ԹորոսյանԲոլթոն-Փաշինյան-Մուր ծրագիրն՝ ընդդեմ ԻրանիԱվետիք Իշխանյանը դիմել է ընդդիմությանը․ «Եվ ի՞նչ, գո՞հ եք, հանդուրժելու՞ ենք, թե՞․․․»Ադրբեջանը ստանում է իրեն պատկանող երկուսուկես գյուղ, Հայաստանը՝ անվտանգային ռիսկերի նվազեցում․ վարչապետի աշխատակազմ Պարոնայք սպանե՛ր, եթե մտածում եք, որ սրանով Հայաստանը պաշտպանում եք, հանցակից եք դառնում․ Վարուժան Գեղամյան (տեսանյութ)Կառավարությունը, փաստորեն, ավելի է շրջապատում մեր գյուղերն ադրբեջանական զորքով․ ԹաթոյանՎահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճեց ՌԴ-ն՝ ՀՀ անվտանգության միակ գարանտ. Արևմուտքի հեղինակավոր պարբերականների «անկեղծացումը»Իրանի դեսպանն անդրադարձել է Ադրբեջանում իսրայելական բազաների առկայության մասին տեղեկությանը (տեսանյութ)Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՌուբեն Վարդանյանի որդու հարցազրույցը․ ապրիլի սկզբից արգելվել է հորս հետ ցանկացած շփումԱՄՆ–ը պատժամիջոցներ է սահմանել Իսրայելի ֆիզիկական և իրավաբանական անձանց դեմՀՀ քաղաքացիներն ունեն եվրոպական ձգտումներ, Հայաստանի և ՌԴ–ի հարաբերություններում կան որոշ խնդիրներ․ Միրզոյան Բայրամովը կոչ է արել օրինակ վերցնել Իտալիայի դիրքորոշումիցՀայաստանի տարածքային ամբողջականությունը պետք է հարգվի, Իրանը դեմ է սահմանների փոփոխությանը․ դեսպան (տեսանյութ) Գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ՔԿ–ն պարզաբանել է՝ ինչ է տեղի ունեցելՄիրզոյանը ողջունել է G7-ի արտգործնախարարների հայտարարությունները Հարավային Կովկասի վերաբերյալ Վանաձորում հայտնաբերվել է ՀՀ ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի տեղակալի դինԵրբ ադրբեջանցիները կսկսեն վերադառնալ իրենց նախկին բնակավայրերը, սկսելու է կինոն․ Տիգրան ՔոչարյանՀՀ–ն պատրաստվում է սահմանազատման գործընթացում դե յուրե հիմնավորել Արծվաշենի գոյությունըԱրգելվել է ռուսական ընկերության որոշ արտադրատեսակների ներմուծումը Հայաստան «Երկար սպասված պատմական իրադարձություն»․ Ադրբեջանի ԱԳՆ–ն հայտարարություն է տարածելԱրդարադատության միջազգային դատարանում ավարտվել են Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներըՊՎԾ-ն ամփոփել է քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները
Ամենադիտված