«Հրապարակ». Ինչո՞ւ ուղղաթիռով «Հրապարակ». Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը «Հրապարակ». ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն «Հրապարակ». Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին» «Ժողովուրդ». 46 մլն 236 հազար դրամ «գործ տալու» «Ազդարարի՛ր» հարթակի համար` արդյունքում 176 հաղորդում 12 ամսում «Հրապարակ». Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց «Ժողովուրդ». Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս «Ժողովուրդ». ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից Արթիկում 16-ամյա պատանին դանակահարել է 45-ամյա համաքաղաքացուն (տեսանյութ) Իրանը ցանկանում է ամրապնդել ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ 

Թևեր և թիմեր. ինչ պատկեր է ՔՊ Տավուշի «ներքին խոհանոցում»

Վերլուծական

Թեև հեղափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ իր ղեկավարծ կուսակցության ներսում չեն կարող լինել թևեր և տարբեր թիմեր, որոնք կպայքարեն մեկը մյուսի դեմ, ժամանակը ցույց տվեց, որ հեղափոխական պաշտոնյաներն էլ իշխանության համը զգալուց հետո չեն կարողացել դիմադրել գայթակղությանը և այդ  իշխանության համար պայքարում դեմ են դուրս եկել անգամ մեկը մյուսի դեմ:

Հատկապես ցայտուն է թևերի բաժանումը մարզերում, որտեղ տեղային, կարելի է ասել՝ նույնիսկ լոկալ պատերազմներ են ընթանում:

Դիցուք՝ Տավուշում ՔՊ-ի մի թևը ղեկավարում է մարզպետ Հայկ Ղալումյանը և վերջինիս եղբայրը, պատգամավոր Վահե Ղալումյանը: Հայկ Ղալումյանը Նիկոլ Փաշինյանի քավորն է և հենց սրանով է պայմանավորված նրա ունեցած իշխանությունը և լծակները: Միևնույն ժամանակ մարզպետը և եղբայրը հասցրել են հայտնվել սկանդալային պատմությունների կիզակետում, երբ գործի էին դրել ձեռք բերված լծակները: Այսպես օրինակ, ավագանու անդամ Դավիթ Խաժակյանը հայտարարել էր, որ «Ռաշն Վոյաժ» ընկերությունը՝ կեղծելով բանկային երաշխիքը, մասնակցել է բազմաբնակարան շենքերի մուտքերի վերանորոգման մրցույթին, որի արժեքը մոտ 600 մլն դրամ է եղել։ Խաժակյանը նաև բացահայտել էր, որ ընկերության սեփականատերը Վահագն Ղալումյանն է, ով Ղալումյանների ազգականն է: Բնականաբար, Հայկ Ղալումյանը անում է ամեն հնարավորն ու անհնարինը, որպեսզի տարբեր պաշտոններում տեղավորվեն հենց իր յուրայինները, դիցուք՝ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրեն նշանակվի իր ընկերը՝ շարքային դասախոս Հայկ Քամալյանը: Հայկ Ղալումյանի միջնորդությամբ Իջևանի անտառտնտեսության տնօրեն է նշանակվել իր ընկեր Մհեր Ղալթաղչյանը։ Երկու տարի առաջ Իջևանում տեղի ունեցան անօրինական ծառահատումների դեմ պայքարի իմիտացիա և ոստիկանական ռեպրեսիաներ։ 

ՔՊ-ական մյուս թևը ղեկավարում է Դիլիջանի համայնքապետ ընտրված Դավիթ Սարգսյանը, նա բավական ծանր ներթիմային պայքարում կարողացավ ընտրվել ՔՊ Դիլիջանի տարածքային խորհրդի նախագահ և դա էլ իր հերթին վերջինիս բավական լուրջ գործիքակազմ է տալիս: Թեև Սարգսյանը նույնպես ցանկանում է մարզում հնարավորինս շատ յուրայիններ ունենալ առանցքային պաշտոններում, նրա այդ նկրտումները դեռևս հանդիպում են Ղալումյանների կազմակերպված դիմադրությանը:

ՔՊ-ի տավուշյան մյուս թևը ղեկավարում է Իջևանի համայնքապետ Արթուր Ճաղարյանը: Վերջինս, ըստ մամուլի հրապարակումների, բավական սերտ կապեր ունի Նիկոլ Փաշինյանի զարմիկ Սիփան Փաշինյանի հետ, ով էլ ընտրություններից առաջ Իջևանում հենց Ճաղարյանի ընտրվելու պրոցեսի կուռացիան էր անում: Վերջինս բավական լավ հարաբերություններ ունի նաև մարզպետի հետ, սակայն որոշ առումով ունի նաև ինքնուրույնություն  և կարողանում է իր սեփական խաղը խաղալ: Միևնույն ժամանակ, փաստենք, որ  Ճաղարյանը որոշել է աշխատանքով ապահովել իր և մարզպետ Ղալումյանի գրեթե ողջ գերդաստանին։ Լրատվամիջոցները հայտնել են, որ համայնքապետարունում աշխատանքի է անցել Ղալումյանի բաջանաղի որդին՝ Վաչե Վիրաբյանը։ Համայնքի ղեկավարի խորհրդական, բաջանաղ Դավիթ Վիրաբյանի դուրստր՝ 19 ամյա Նանե Վիրաբյանը, նույնպես աշխատում է համայնքապետարանում։ Հայկ Ղալումյանը քաղաքապետարան է մտցրել նաև իր փեսայի եղբորը՝ Աշոտ Երիցյանին, ով աշխատում է, որպես առաջատար մասնագետ։ Համայնքում գլխավոր մասնագետ է աշխատում նաև Անահիտ Ղալումյանը, իսկ բարեկամուհի Հասմիկ Ղալումյանը 1-ին կարգի մասնագետ է։ Իսկ Լիլիթ Ղալումյանը զբաղեցնում է Կրթության մշակույթի, սպորտի, երիտասարդության, սոցիալական աջակցության և առողջապահության բաժնի պետի պաշտոնը։ Բացի այդ, համայնքապետ Արթուր Ճաղարյանը մշակույթի տան տնօրեն է նշանակել Վարդ Շահինյանին, ով համայնքապետի կնոջ մերձավոր ազգականն է: Բացի Ղալումյանի և կնոջ ազգականներից, հեռու չեն մնացել նաև համայնքապետ Ճաղարյանի ազգականները։ Համայնքապետերանի մամուլի պատասխանատուն՝ Լիա Ճաղարյանը, համայնքապետի խորհրդական Նարեկ Ճաղարյանը և համայնքապետը մտերիմ ազգականներ են։

Ըստ էության, Տավուշում իշխանության համար ներթիմային պայքարի երեք հիմնական առաջամարտիկները հենց վերը նշված պաշտոնյաներն են, և նրանք են, որ փորձում են մարզի խնդիրները մի կողմ դրած՝ աշխատել միայն հավելյալ իշխանական լծակներ ձեռ գցելու և մարզում սեփական դիրքերն ամրապնդելու ուղղությամբ...

 

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
«Հրապարակ». Ինչո՞ւ ուղղաթիռով«Հրապարակ». Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը«Հրապարակ». ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն«Հրապարակ». Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»«Ժողովուրդ». 46 մլն 236 հազար դրամ «գործ տալու» «Ազդարարի՛ր» հարթակի համար` արդյունքում 176 հաղորդում 12 ամսում«Հրապարակ». Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց«Ժողովուրդ». Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս«Ժողովուրդ». ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից«Կարծես անօթևան լինի»․ Ջասթին Բիբերին ծաղրել են հանդերձանքի պատճառով (լուսանկար)Արթիկում 16-ամյա պատանին դանակահարել է 45-ամյա համաքաղաքացուն (տեսանյութ) Իրանը ցանկանում է ամրապնդել ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ Էրդողանն Իսրայելին մեղադրել է ցեղասպանություն իրականացնելու մեջՄահվան ելքով վրաերթ՝ Երևանում․ փախուստի դիմած վարորդը հայտնաբերվել է Իսրայելը ներկայումս կանգնած է էկզիստենցիալ սպառնալիքի առաջ․ ՆեթանյահուԿադիրովը «սադրանք» է անվանել Չեչնիայի ԱԻՆ ղեկավարի ձերբակալությունը Դաղստանում (տեսանյութ)Արթուր Դավթյանը դուրս է եկել Աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ (տեսանյութ) Ադրբեջանի Իլ-76 ինքնաթիռը թռել է Իսրայելի «Օվդա» ավիաբազա (լուսանկար)Տիգրան Խաչատրյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահին «Արտաքին ազդեցության» մասին օրենքը համապատասխանում է Մոսկվայի շահերին․ Վրաստանի նախագահ Քիմ Քարդաշյանը սև բիկինիով ցուցադրել է կազմվածքը (լուսանկարներ)Հաճախորդն իր տղայի և ընկերոջ հետ ծեծել է բանկի կառավարչին և աշխատակցինԱյս իշխանություններն այս տարիների ընթացքում ավելի շատ ապօրինություններ են արել, քան նախորդ 3-ը միասին. Քոչարյան (տեսանյութ) Գիտնականները պարզել են, թե ինչպես է առողջ ապրելակերպն ազդում ինտիմ կյանքի վրաԱնվտանգությո՞ւն, թե կուշտ որովայն. ՔՊ-ականների «առաջարկը»՝ ժողովրդինԿիմ Չեն Ընը երթևեկել է Պուտինի նվիրած ավտոմեքենայով (լուսանկար)«Զգացի, որ էդ երեխան ոչ կարողանում էր ռույլը շարժել, ոչ մի բանը չէր աշխատում». «Ուրալ»-ի վթարից վիրավորված կին Տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ ներկայացվել է Բրյուսելյան հանդիպման վերաբերյալ զեկույցԹուրքիայում երկրաշարժի հետևանքով կան ավերվածություններ (տեսանյութ)Ինչ աղետների է հանգեցնելու Փաշինյանի արկածախնդրությունըՄակրոնը հայտնել է Կիև այցելելու իր ծրագրերի մասինԱԽ քարտուղարը ԵԱՀԿ ՄԽ ֆրանսիացի համանախագահի հետ կարևորել է ՀՀ-ԵՄ-ԱՄՆ հանդիպման արդյունքները Պետրոս Ղազարյանի հրավերն ընդունված է․ Եսայի քահանա ԱրթենյանՓաշինյանը հայտնել է՝ ինչ է պետք հաջողակ պետություն ունենալու համար (տեսանյութ)«Ժողվարչապետը» տվեց-անցավ բոլորին. Փաշինյանի «կոմպլեքսներն» ու վախերըԵսայի քահանա Արթենյանին վաղը հրավիրում եմ հյուր․ Պետրոս ՂազարյանՔենիայում ուղղաթիռ է կործանվել․ զոհվել է երկրի պաշտպանության ուժերի ղեկավարըՓաշինյանը ՔՊ-ականների հետ նիստ է անցկացնում (տեսանյութ)Արևմուտքի՝ նոր պատերազմի քարտ-բլանշը ԲաքվինՏիմատիին դատի են տվել․ պահանջում են 7 միլիոն ռուբլիՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է Իրանին և ԻսրայելինԱդրբեջանը քանդել է օկուպացված Շուշիի «Կանաչ ժամ» եկեղեցին Որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն օգտագործելով․ Ռուբեն ՄելիքյանԹուրքիայում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցելԿոչ ենք անում ԵԽ–ին և ԵԱՀԿ-ին՝ դատապարտել խոսքի ազատության ճնշումը Հայաստանում․ EFJԲրիտանացին փորձել է լազերով կուրացնել ինքնաթիռի օդաչուներին ու հայտնվել է բանտում (տեսանյութ)ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան ընդլայնել են Իրանի դեմ պատժամիջոցներըՍամվել Վարդանյանի գրավը վճարելու համար հայտարարված դրամահավաքն ավարտում ենք. Ռուբեն Մելիքյան Մեգան Ֆոքսը ցուցադրել է դեմքն առանց դիմահարդարման և շփոթեցրել երկրպագուներինԻրանում հայտարարել են, որ պատրաստ են հարվածել Իսրայելի միջուկային կենտրոններինՄԻԵԴ-ը Կիրկորովին թույլ չի տվել մուտք գործել Լիտվա
Ամենադիտված