Կասիմ-Ժոմարտ Տոկաևը երդմնակալությամբ ստանձնել է Ղազախստանի նախագահի պաշտոնը (տեսանյութ)
ВидеоՂազախստանի նախագահի արտահերթ ընտրություններում հաղթանակած Կասիմ-Ժոմարտ Տոկաևը նոյեմբերի 26-ին երդմնակալության արարողությամբ նորից ստանձնել է Ղազախստանի նախագահի պաշտոնը։ Նա Ղազախստանի Հանրապետության Սահմանադրության 42-րդ հոդվածի համաձայն՝ երդում է տվել։ Ղազախստանի Հանրապետության օրհներգը հնչելուց հետո Ղազախստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Նուրլան Աբդիրովը Կասիմ-Ժոմարտ Տոկաևին է հանձնել Ղազախստանի Հանրապետության նախագահի վկայականը։
Նոյեմբերի 20-ին տեղի են ունեցել Ղազախստանի Հանրապետության նախագահի արտահերթ ընտրություններ։ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի օգտին քվեարկել է 6 միլիոն 456 հազար 393 ընտրող կամ ընտրողների 81,31 %-ը։ «Բոլորին դեմ» սյունակն ընտրել է 460 հազար 484 ընտրող կամ ընտրողների 5,8 %-ը։