«Рейд» Тиграна Авиняна против жителей столицы План Болтона-Пашиняна-Мура против Ирана Россия-единственный гарант безопасности Армении. «Искренность» авторитетных западных изданий Реальные политические причины «форсажа» Запада в региональных процессах. Рубен Варданян объявил голодовку: он требует немедленного освобождения всех армянских заключенных Безопасность или сытый желудок? «Предложение» ГД народу К каким катастрофам приведет авантюра Пашиняна «Народный премьер» обогнал всех. «Комплексы» и страхи Пашиняна Карт-бланш Запада Баку на начало новой войны Российско-Армянский клуб «Библио-Глобуса» 

ՔՊ-ականները հանրությանը նախապատրաստում են Ստամբուլյան կոնվենցիայի վավերացմանը՞

Аналитический

Վերջին օրերին իշխանության տարբեր ներկայացուցիչներ, կարծես, մեկ կենտրոնից հրահանգ ստանալով, սկսել են խոսել կանանց իրավունքների պաշտպանության ոլորտում լուրջ բարեփոխումներ անելու անհրաժեշտության մասին: Սկզբունքորեն որևէ կերպ այստեղ չես վիճի, հարցն իսկապես արդիական է, այլ բան է, թե ինչպես են օրվա իշխանությունները պատրաստվում այն լուծել:

Տպավորություն է ստեղծվում, որ ՔՊ-ականները կրկին ցանկանում են օրակարգ բերել տխրահռչակ Ստամբուլյան կոնվենցիան, որը կանանց իրավունքների պաշտպանությունից զատ ենթադրում էր նաև սեռական փոքրամասնությունների իրավունքների պաշտպանություն: 2018-2019 թվականներին ՔՊ-ն, հատկապես կուսակցության սորոսական թևը, ջանք ու եռանդ չէր խնայում այս կոնվենցիան ԱԺ բերելու և վավերացնելու ուղղությամբ, սակայն հանրային դժգոհության ալիքը ստիպեց ժամանակավորապես այդ մտքից հրաժարվել, և ահա այժմ, կարծես թե, կրկին վերադարձել են իրենց օրակարգին:

«Ընդդեմ գենդերային բռնության ակտիվության 16-օրյակի» ամենամյա միջազգային քարոզարշավի մեկնարկին ելույթներով էին հանդես եկել ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանը, Երևանի քաղաքապետի թեկնածու, փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը: Ամիսներ առաջ էլ կայացած FemInno կանանց նորարարարության առաջին համաժողովին ներկա են եղել  ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը, հանձնաժողովի անդամներ, ԱԺ պատգամավորներ Զարուհի Բաթոյանը, Մարիամ Պողոսյանը, ովքեր նույնպես շեշտադրել են կանանց իրավունքների պաշտպանության հարցում գործուն քայլեր կատարելու անհրաժեշտությունը: Իսկ կոնվենցիայի լոբբինգն իրականացնում էր այն ժամանակ արդարադատության նախարարի պաշտոնը զբաղեցնող Ռուստամ Բադասյանը:

Իսկ ի՞նչ է իրենից ենթադրում Ստամբուլյան կոնվենցիան: Ստամբուլյան կոնվենցիայում (օրինակ՝ 4-րդ հոդված 3-րդ մաս) օգտագործվող որոշ հասկացություններ (գենդերային պատկանելություն, սեռական կողմնորոշում, գենդերային ինքնություն) հիմք են տալիս պնդելու, որ արական և իգական սեռերից բացի կարող է լինել նաև այլ՝ սոցիալական սեռ: Ստամբուլյան կոնվենցիան (12-րդ հոդվածի 1-ին մաս) պարտադրում է պետություններին արմատախիլ անել այն նախապաշարմունքները, սովորույթները, ավանդույթները և մյուս բոլոր այն երևույթները, որոնք հիմնված են օրինակ՝ կանանց և տղամարդկանց կարծրատիպային դերաբաժանման գաղափարի վրա: Ստամբուլյան կոնվենցիան (հոդված 14) պարտավորեցնում է այն վավերացրած պետություններին կրթական բոլոր մակարդակներում իրականացնել «պրոպագանդա»՝ պաշտոնական ուսումնական ծրագրերում ընդգրկելով «կարծրատիպերից զերծ գենդերային դեր» թեմայով ուսումնական նյութեր Կոնվենցիայի 4-րդ հոդվածին առնչվող Բացատրական զեկույցի 53-րդ կետը սահմանում է՝ «…Նույն ձևով ընտանեկան բռնության ենթարկված գեյերը, լեսբուհիները և բիսեքսուալները իրենց սեռական կողմնորոշման պատճառով հաճախ չեն օգտվում աջակցման ծառայություններից: Այս խմբի անձինք կարող են նույնպես խտրականության ենթարկվել իրենց գենդերային կողմնորոշման հիմքով, ինչը նշանակում է, որ այն գենդերը, որի հետ նրանք իրենց նույնացնում են, չի համապատասխանում ծննդյան փաստով նրանց կենսաբանական սեռի հետ: Սա ներառում է այնպիսի կատեգորիաներ, ինչպիսիք են տրանսգենդերը, տրանսֆիստիտը կամ տրանսեքսուալ և այլ անձը, որը չի համապատասխանում հասարակության կողմից «կին» և «տղամարդ» կատեգորիաներին ներկայացվող պահանջներին»: Ստացվում է, որ ԼԳԲՏ (լեսբի, գեյ, բիսեքսուալ, տրանսգենդեր) անձինք Ստամբուլյան կոնվենցիայի իմաստով կարող են համարվել ընտանեկան բռնության զոհեր: Այստեղից նաև հասկացվում է, որ կոնվենցիայում «ընտանեկան» հասկացության (3-րդ հոդվածի «բ» կետ) մեջ ներառում է ինչպես ընտանիքը, այնպես էլ ընտանեկան միավորը և զուգընկերները, հետևաբար ԼԳԲՏ անձինք կարող են ներառվել ընտանեկան միավոր կամ զուգընկերներ հասկացության ներքո:

Չմոռանանք նաև այն հանգամանքը, որ ԵՄ-ն, ըստ որոշ տեղեկությունների, Հայաստանի իշխանություններին սույն կոնվենցիայի վավերացման դիմաց 20 միլիոն եվրո էր խոստացել, իսկ ինչ-ինչ, սակայն գումարի կարիք այսօր Փաշինյանն ու թիմակիցներն ունեն: Սակայն, կոնվենցիայի օրակարգ բերելը հղի է նոր լարվածությամբ հենց ՔՊ-ի ներսում, քանի որ դեռ երկու տարի առաջ ակնհայտ դարձավ, որ ՔՊ-ի այսպես ասած՝ պահպանողական կամ ազգային թևն այնքան էլ ոգևորված չէ Փաշինյանի և սորսական թևի այդ նախաձեռնությունից և հենց ՔՊ-ի ներսում ձևավորվել էր հակաստամբուլյան կոալիցիա: Պարզից էլ պարզ է, որ կոնվենցիայի օրակարգ գալով՝ կրկին լարվելու են ներթիմային հարաբերությունները, ինչը ՔՊ-ի ներսում նոր լարվածության պատճառ կարող է դառնալ...

Հետևե՛ք -ին Youtube-ում`
«Рейд» Тиграна Авиняна против жителей столицыПлан Болтона-Пашиняна-Мура против ИранаРоссия-единственный гарант безопасности Армении. «Искренность» авторитетных западных изданийЗаявление трех фракций НС Арцаха: Вывод российских миротворцев из Арцаха недопустимЕсли помощь Украине задержится, может стать слишком поздно: БлинкенСША хотят отправить оружие Израилю на сумму более $1 млрдЗлоупотребление молоком может привести к инфаркту, рассказала врачСтраны G7 призвали Армению и Азербайджан к достижению прочного мираГегам Степанян: 65% арцахцев не хотят эмигрировать из АрменииИльхам Алиев встретится в Москве с Владимиром ПутинымРеальные политические причины «форсажа» Запада в региональных процессах.Рубен Варданян объявил голодовку: он требует немедленного освобождения всех армянских заключенныхЛавров: Армения получает от ЕАЭС больше всех выгоды, это посчитаноG7 введет дополнительные антироссийские санкцииДенежные переводы в Армению из России сократились более чем наполовинуЛавров: Мы до сих пор считаем Армению союзником, юридически мы –союзникиУрсула фон дер Ляйен призвала Иран и Израиль воздержаться от боевых действийГосдеп опроверг информацию о подписании документа в Брюсселе об оказании военной помощи АрменииВ Капане 35-летний мужчина убил и сжег 63-летнего сельчанинаСейм Латвии выбрал нового главу МИДСотрудники мэрии Еревана снова проводят рейды на улицах столицы в рамках борьбы с уличной торговлейОрбан заявил, что Венгрия не вмешается в конфликт на УкраинеСирия обвинила Израиль в нанесении ударов по объектам противовоздушной обороны страныАзербайджанцы уничтожили 117-летнюю церковь «Канач жам» в Шуши“Ереванский бестселлер”: лидер мартовского списка - роман “Ярость” Алекса Михаэлидеса: переводы, март, 2024Страны G7 обсудят ситуацию вокруг возможного удара Израиля по ИрануcПалата представителей Кипра почтила память жертв Геноцида армянДавид Тоноян предложил Николу Пашиняну вместе разобраться с «некачественными» ракетамиАтака по Ирану пришлась на день рождения Али Хаменеи«Грапарак»: Почему Пашинян передумал по поводу уступок территорий Тавуша?В Ереване произошел наезд со смертельным исходомReuters: SpaceX и Northrop Grumman работают над спутниковой системой-шпиономВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 19 АПРЕЛЯБезопасность или сытый желудок? «Предложение» ГД народу К каким катастрофам приведет авантюра Пашиняна«Народный премьер» обогнал всех. «Комплексы» и страхи ПашинянаКарт-бланш Запада Баку на начало новой войныСША ввели санкции против лиц, связанных с производством БПЛА в ИранеНизкая калорийность рациона замедляет старение, доказали ученыеОпубликованный в азербайджанских СМИ документ является фейком: МИД АрменииЭкс-министр обороны Давид Тоноян останется под арестом: суд отклонил ходатайство защитниковЦентробанк Армении: Цены на драгоценные металлы и курсы валютС каждым днем все больше убеждаемся в отсутствии какого-либо позитивного вклада ЕС в нормализацию отношений между Ереваном и Баку: ЗахароваЕсаи Артенян: Общественное телевидение Армении нарушило принцип равноправияОбъем экспорта нефти из Ирана достиг шестилетнего максимума: Financial TimesНа Тимати подали в суд на 7 млн рублейXiaomi выпустила дешевые и большие телевизоры для геймеровРоссийско-Армянский клуб «Библио-Глобуса» Ким Кардашьян снялась в золотом мини-платье почти за $8 тысячGRECO: Армении необходимо повысить прозрачность действий полиции
Самое популярное