Արթիկում 16-ամյա պատանին դանակահարել է 45-ամյա համաքաղաքացուն (տեսանյութ) Իրանը ցանկանում է ամրապնդել ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ Էրդողանն Իսրայելին մեղադրել է ցեղասպանություն իրականացնելու մեջ Մահվան ելքով վրաերթ՝ Երևանում․ փախուստի դիմած վարորդը հայտնաբերվել է Իսրայելը ներկայումս կանգնած է էկզիստենցիալ սպառնալիքի առաջ․ Նեթանյահու Արթուր Դավթյանը դուրս է եկել Աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ (տեսանյութ) «Արտաքին ազդեցության» մասին օրենքը համապատասխանում է Մոսկվայի շահերին․ Վրաստանի նախագահ Հաճախորդն իր տղայի և ընկերոջ հետ ծեծել է բանկի կառավարչին և աշխատակցին Այս իշխանություններն այս տարիների ընթացքում ավելի շատ ապօրինություններ են արել, քան նախորդ 3-ը միասին. Քոչարյան (տեսանյութ) Անվտանգությո՞ւն, թե կուշտ որովայն. ՔՊ-ականների «առաջարկը»՝ ժողովրդին 

Ինչով են աչքի ընկել Երևանի փոխքաղաքապետերը. Լևոն Հովհաննիսյան

Վերլուծական

2021 թվականի դեկտեմբերի 28-ին Երևանի ավագանու որոշմամբ քաղաքապետի առաջին տեղակալ նշանակվեց Լևոն Հովհաննիսյանը:  Վերջինս 2018թ. սեպտեմբերի 23-ին կայացած Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների արդյունքում «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համամասնական ցուցակով ընտրվել է Երևան քաղաքի ավագանու անդամ: 2018թ. հոկտեմբերից – 2019թ. մարտ Երևանի ավագանու ֆինանսավարկային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ է եղել: Իսկ 2019թ. մարտից  Երևանի ավագանու ֆինանսավարկային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ: 

Թեև, ըստ տարբեր աղբյուրների, քաղաքապետարանում բացի բուն քաղաքապետից, այլ քաղաքապետեր ևս կան և նրանք համարվում են այս կամ այն բարձրաստիճան պաշտոնյայի մարդը, քաղաքապետի առաջին տեղակալ Լեւոն Հովհաննիսյանը,  քաղաքական իշխանության՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչն է: Նա էր Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու առաջամարտիկներից մեկը և ըստ Երևանի ավագանու արդեն նախկին անդամ Գրիգոր Երիցյանի, ով պաշտպանում էր Մարությանին, Լևոն Հովհաննիսյանը փոխանցել է՝ եթե վայր չդնես մանդատը, կսառեցնեն քաղաքապետին կից «Երիտասարդության հարցերի խորհրդի» բյուջետային ֆինասավորումը: Դեռևս ավագանու անդամ եղած ժամանակ էլ Հովհաննիսյանն աչքի է ընկել նրանով, որ մի սկանդալային նախագիծ էր բերել, որով առաջարկում էր բարձրացնել քաղաքապետարանի 2 հազարից ավելի աշխատակիցների աշխատավարձերը՝ հաստիքները կրճատելու և խնայողություններ անելու փոխարեն: Հովհաննիսյանի փոխքաղաքապետ ընտրվելու օրն իսկ տեղի ունեցավ լուրջ սկանդալ․ ավագանու ընդդիմադիր անդամը վերջինիս մեղադրեց ՔՊ խմբակցության ներսում ինտրիգներ հյուսելու և խժդժություններ հրահրելու մեջ:

Մարությանի հետ էպոպեայի ավարտին Հովհաննիսյանն ընտրվեց փոխքաղաքապետ և սպասվում էր, որ աչքի կընկնի բավականին բուռն աշխատանքով: Բուռն աշխատանքի առաջին ծիծեռնակները եղան վերջինիս կողմից ներկայացված մի շարք ռեզոնանսային նախագծերը, որոնցից մեկը վերաբերվում էր Երևան քաղաքում ավտոկայանատեղիների տուրքերի փոփոխմանը: Փոխքաղաքապետն իր նախագծով նախատեսել է մեկ ավտոկայանատեղիի համար 300.000 դրամ գումար, որն ըստ գործող սանդղակի՝ մաքսիմալն է: Թե որքանով այս փոփոխությունը կընդունվի երևանցիների կողմից՝ դժվար է ասել:

Բացի այդ, հոկտեմբերի 18-ին Լևոն Հովհաննիսյանը հայտարարել էր, որ մինչեւ 2023 թվականի մարտի վերջ Երեւանի տրանսպորտային պարկը կհամալրվի 90 տոկոսով։ Մինչդեռ պարզից էլ պարզ է, որ Հովհաննիսյանի նշված ժամանակահատվածում այս խնդիրը չի կարգավորվելու, հետևաբար կարող ենք ասել, որ փոխքաղաքապետի այս մեկ հավաստիացումն էլ գրվելու է սառույցին:

2022-ի Երևանի բյուջեի նախագիծը նույնպես ներկայացրել է Լևոն Հովհաննիսյանը, ըստ էության, նրա կուռացիայի տակ է գտնվում հենց ֆինանսական և բյուջետային բլոկը: Տեսնենք, թե այս մասով փոխքաղաքապետը, ինչ հաջողություններ է արձանագրել: 

Բյուջեն եկամուտների ավելացման մասով լուրջ և հեղափոխական փոփոխություններ չեն արձանագրվել, սակայն ազալցակայաններում հեղուկ և սեղմված գազի, իսկ բենզալցակայաններում՝ բենզինի տեղական տուրքերն են փոփոխվել: Յուրաքանչյուրի մասով տուրքը տարեկան կտրվածքով կբարձրացել է 600000 դրամի չափով: Եվ սա թերևս պայմանավորված է նրանով, որ քաղաքապետարանն իսկապես բյուջեն համալրելու լուրջ խնդիր ունի: Ի դեպ, ծախսային մասով թերակատարվել էր նաև նախորդ տարվա բյուջեն, 5 անգամ պակաս է եղել երեխայի իրավունքների եւ շահերի պաշտպանության նպատակով ծախսը. երեխաներն ապահովվել են 3,2 միլիոն դրամի գրենական պիտույքներով: Շրջակա միջավայրի պաշտպանության ենթակառուցվածքների զարգացման ծրագրով նախատեսված ավելի քան 409 միլիոն դրամի փոխարեն ծախսվել է ընդամենը 6 միլիոն դրամ՝ կենդանիների վնասազերծման կենտրոնի ադմինիստրատիվ շենքի կառուցման համար: Վերակառուցման եւ զարգացման եվրապական բանկի աջակցությամբ իրականացվող «Երեւանի քաղաքային լուսավորության ծրագիր»-ն ու Արեւելյան Եվրոպայի էներգախնայողության եւ բնապահպանական գործընկերության ֆոնդի աջակցությամբ իրականացվող «Երեւանի քաղաքային լուսավորության» դրամաշնորհային ծրագիրը ևս թերակատարվել են, քանի որ փաստացի ծախսը եղել է 61 միլիոն դրամ նախատեսված 674 միլիոնի փոխարեն: Հանգստի գոտիների ու զբոսայգիների կառուցման ու պահպանման աշխատանքները կատարվել են 62%-ով:

Ուշագրավ է, որ ոլորտային հասարակական կազմակերպությունները Հրազդան գետի ու Երեւանյան լճի բարեկարգման ծրագրի մասին տեղեկացել են այն հաստատելուց հետո միայն: ԱլԳ քաղհասարակության Հայաստանի ազգային պլատֆորմի 3-րդ խումբը առաջարկություններ էր ներկայացրել Լևոն Հովհաննիսյանին ու խնդրել համատեղ վերանայել այդ ծախսերը՝ դրանք առավել նպատակային ու արդյունավետ դարձնելու համար: Առաջարկը, սակայն, անտեսվել էր:

Ահա այսպիսի հաջողություններ է գրանցել փոխքաղաքապետի պաշտոնը զբաղեցնող և փաստացի ֆինանսական ու բյուջետային բլոկը կուրացիա անող Լևոն Հովհաննիսյանը:

Հաջորդիվ կանդրադառնանք Երևանի քաղաքապետի մյուս տեղակալների աշխատանքի արդյունքներին:

 




 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
«Կարծես անօթևան լինի»․ Ջասթին Բիբերին ծաղրել են հանդերձանքի պատճառով (լուսանկար)Արթիկում 16-ամյա պատանին դանակահարել է 45-ամյա համաքաղաքացուն (տեսանյութ) Իրանը ցանկանում է ամրապնդել ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ Էրդողանն Իսրայելին մեղադրել է ցեղասպանություն իրականացնելու մեջՄահվան ելքով վրաերթ՝ Երևանում․ փախուստի դիմած վարորդը հայտնաբերվել է Իսրայելը ներկայումս կանգնած է էկզիստենցիալ սպառնալիքի առաջ․ ՆեթանյահուԿադիրովը «սադրանք» է անվանել Չեչնիայի ԱԻՆ ղեկավարի ձերբակալությունը Դաղստանում (տեսանյութ)Արթուր Դավթյանը դուրս է եկել Աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ (տեսանյութ) Ադրբեջանի Իլ-76 ինքնաթիռը թռել է Իսրայելի «Օվդա» ավիաբազա (լուսանկար)Տիգրան Խաչատրյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահին «Արտաքին ազդեցության» մասին օրենքը համապատասխանում է Մոսկվայի շահերին․ Վրաստանի նախագահ Քիմ Քարդաշյանը սև բիկինիով ցուցադրել է կազմվածքը (լուսանկարներ)Հաճախորդն իր տղայի և ընկերոջ հետ ծեծել է բանկի կառավարչին և աշխատակցինԱյս իշխանություններն այս տարիների ընթացքում ավելի շատ ապօրինություններ են արել, քան նախորդ 3-ը միասին. Քոչարյան (տեսանյութ) Գիտնականները պարզել են, թե ինչպես է առողջ ապրելակերպն ազդում ինտիմ կյանքի վրաԱնվտանգությո՞ւն, թե կուշտ որովայն. ՔՊ-ականների «առաջարկը»՝ ժողովրդինԿիմ Չեն Ընը երթևեկել է Պուտինի նվիրած ավտոմեքենայով (լուսանկար)«Զգացի, որ էդ երեխան ոչ կարողանում էր ռույլը շարժել, ոչ մի բանը չէր աշխատում». «Ուրալ»-ի վթարից վիրավորված կին Տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ ներկայացվել է Բրյուսելյան հանդիպման վերաբերյալ զեկույցԹուրքիայում երկրաշարժի հետևանքով կան ավերվածություններ (տեսանյութ)Ինչ աղետների է հանգեցնելու Փաշինյանի արկածախնդրությունըՄակրոնը հայտնել է Կիև այցելելու իր ծրագրերի մասինԱԽ քարտուղարը ԵԱՀԿ ՄԽ ֆրանսիացի համանախագահի հետ կարևորել է ՀՀ-ԵՄ-ԱՄՆ հանդիպման արդյունքները Պետրոս Ղազարյանի հրավերն ընդունված է․ Եսայի քահանա ԱրթենյանՓաշինյանը հայտնել է՝ ինչ է պետք հաջողակ պետություն ունենալու համար (տեսանյութ)«Ժողվարչապետը» տվեց-անցավ բոլորին. Փաշինյանի «կոմպլեքսներն» ու վախերըԵսայի քահանա Արթենյանին վաղը հրավիրում եմ հյուր․ Պետրոս ՂազարյանՔենիայում ուղղաթիռ է կործանվել․ զոհվել է երկրի պաշտպանության ուժերի ղեկավարըՓաշինյանը ՔՊ-ականների հետ նիստ է անցկացնում (տեսանյութ)Արևմուտքի՝ նոր պատերազմի քարտ-բլանշը ԲաքվինՏիմատիին դատի են տվել․ պահանջում են 7 միլիոն ռուբլիՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է Իրանին և ԻսրայելինԱդրբեջանը քանդել է օկուպացված Շուշիի «Կանաչ ժամ» եկեղեցին Որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն օգտագործելով․ Ռուբեն ՄելիքյանԹուրքիայում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցելԿոչ ենք անում ԵԽ–ին և ԵԱՀԿ-ին՝ դատապարտել խոսքի ազատության ճնշումը Հայաստանում․ EFJԲրիտանացին փորձել է լազերով կուրացնել ինքնաթիռի օդաչուներին ու հայտնվել է բանտում (տեսանյութ)ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան ընդլայնել են Իրանի դեմ պատժամիջոցներըՍամվել Վարդանյանի գրավը վճարելու համար հայտարարված դրամահավաքն ավարտում ենք. Ռուբեն Մելիքյան Մեգան Ֆոքսը ցուցադրել է դեմքն առանց դիմահարդարման և շփոթեցրել երկրպագուներինԻրանում հայտարարել են, որ պատրաստ են հարվածել Իսրայելի միջուկային կենտրոններինՄԻԵԴ-ը Կիրկորովին թույլ չի տվել մուտք գործել ԼիտվաՓաշինյանն ու ԵԱՀԿ ՄԽ Ֆրանսիայի համանախագահը քննարկել են տարածաշրջանային նշանակության հարցեր ԵՄ–ում արձագանքել են Արցախից ռուս խաղաղապահների վաղաժամ հեռանալունԱդրբեջանի իշխանությունները պետք է գնան որոշակի զիջումների․ ԵԽԽՎ Ադրբեջանի հարցով համազեկուցողՎաշինգտոնն ու Բրյուսելը ցանկանում են տապալել Վրաստանի ներկայիս իշխանությանը․ Վոլոդին «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքըԲրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել. ԱԳՆ խոսնակԴավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ. դատարանը մերժել է միջնորդությունը Կներդրվի գազավորված և չգազավորված ջրերի` նույնականացման միջոցներով դրոշմավորման համակարգ
Ամենադիտված