Բելլա Հադիդը լուսանկարվել է Chanel-ի արխիվային կոստյումով
Այլ
Ամերիկացի սուպերմոդել Բելլա Հադիդը հայտնվել է Chaos ամսագրի յոթերորդ համարի շապիկին։
26-ամյա Բելլա Հադիդը դարձել է Chaos նորաձեւության ամսագրի հերոսուհին։ Նկարներում մոդելը ներկայացել է Chanel-ի վինտաժային կոստյումով, որը կազմված է բաճկոնից և մինի շորտերից։ Կադրերում Հադիդը կեցվածք է ընդունել սև կարճ կեղծամով և նուրբ դիմահարդարման։
