Ադրբեջանի ՊՆ-ն դժգոհել է ռուս խաղաղապահներից
NK«Կոչ ենք անում Ադրբեջանի տարածքում (Արցախի Հանրապետություն - խմբ․) ժամանակավորապես տեղակայված ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությանը նշել մեր երկրի տարածքում (Արցախի Հանրապետություն - խմբ․) գտնվող բնակավայրերի անվանումները՝ մեր պաշտոնական հայտարարության մեջ նշված ճիշտ տեղանուններով»։
Trend-ի փոխանցմամբ՝ այս մասին շաբաթ օրը ասված է Ադրբեջանի պաշտպանության նախարարության հայտարարության մեջ։
Նշվել է, թե անցանկալի է «Ղարաբաղի տնտեսական տարածաշրջանը» որպես Լեռնային Ղարաբաղի տարածք անվանելը։