ԱԱ-2022. Ֆրանսիայի հավաքականը հաղթեց դանիացիներին
SportԱշխարհի առաջնության խմբային փուլի երկրորդ տուրում չեմպիոն Ֆրանսիան մրցեց Դանիայի հավաքականի հետ։ Դիդիե Դեշամի գլխավորած թիմը հաղթեց 2:1 հաշվով եւ դուրս եկավ փլեյ-օֆֆ։
61-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց Ֆրանսիայի թիմի եւ փարիզյան ՊՍԺ-ի 23-ամյա հարձակվող Կիլիան Մբապեն, որին գոլային փոխանցում կատարեց Իտալիայի չեմպիոն «Միլանի» 25-ամյա պաշտպան Տեո Էրնանդեսը։
Արդեն 7 րոպե անց Դանիայի հավաքականից անկյունայինն իրացրեց անգլիական «Քրիսթալ Փելասի» 26-ամյա պաշտպան Յոակիմ Անդերսենը, իսկ փոխանցումը գոլով ավարտեց կատալոնական «Բարսելոնայի» 26-ամյա պաշտպան Անդրեաս Կրիստենսենը՝ վերականգնելով հաշվի հավասարությունը։
Աշխարհի չեմպիոնների հաղթական գոլը 86-րդ րոպեին խփեց Կիլիան Մբապեն։ Գոլային փոխանցումը կատարեց Մադրիդի «Աթլետիկոյի» 31-ամյա հարձակվող Անտուան Գրիզմանը։
D խմբում Ֆրանսիան 6 միավորով ապահովեց առաջին տեղն ու 1/8 եզրափակիչի ուղեգիրը։ Դանիան 1 միավորով երրորդն է եւ երկրորդ տեղում գտնվող Ավստրալիայից հետ է 2 միավոր։ Վերջին տուրում Դանիան նոյեմբերի 30-ին կմրցի Ավստրալիայի, Ֆրանսիան՝ Թունիսի հետ։