Օտարերկրյա քաղաքացիների կողմից խուլիգանություն կատարելու վարույթի նախաքննությունն ավարտվել է Էթնիկ հայերը խոշտանգվել են ադրբեջանական զինված ուժերի կողմից. լսումներ՝ ՄԱԿ-ի դատարանում (տեսանյութ) Շենգավիթի քննչական բաժնում խոշտանգման դեպքի հետևանքները Պետական մարմինները «լվանում են ձեռքերը». արցախցիների կենսաթոշակների ճակատագիրն անորոշ է. Hetq.am Վարչապետն ընդունել է KFW բանկի պատվիրակությանը Պայթուցիկի ահազանգ՝ Սլավոնական համալսարանում «Բաքվում խիստ անհանգստացել են Ռուբեն Վարդանյանի՝ 2024-ի Խաղաղության նոբելյան մրցանակի առաջադրվելու առթիվ. անցել են ինտենսիվ ու կազմակերպված գրոհի» Իրանի Սպահան իսրայելական ԱԹՍ-ները կարող էին հասնել միայն բռնազավթված Արցախի տարածքից. Վարդան Ոսկանյան 35-ամյա կապանցին սպանել էր համերկրացուն, ապա դիակը այրել և թաղել իր այգում. ոստիկանությունը մանրամասներ է հայտնում Թքեմ Նիկոլի առաջ․ ի՞նչ ճանճ ձկան վրա․ քաղաքացի 

Արցախն առանձին սուբյեկտ է, որը պետք է մասնակցի իր ապագայի վերաբերյալ որոշումների կայացմանը. Ռուբեն Վարդանյանի հարցազրույցը՝ RTVI հեռուստաալիքին

Քաղաքական

Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանը հարցազրույց է տվել միջազգային RTVI  հեռուստաալիքին՝ անդրադառնալով իր՝ Արցախ տեղափոխվելու պատճառներին, Արցախի առաջ ծառացած խնդիրներին և մի շարք այլ հարցերի: Այս մասին հայտնեցին Արցախի պետական նախարարի աշխատակազմից։ 

Խոսելով Արցախ տեղափոխվելու և պետնախարարի պաշտոնն ստանձնելու որոշման մասին՝ Ռուբեն Վարդանյանը նշել է, որ ուրախ է այդ քայլը կատարելու համար. «Իմ գալով՝ Արցախի թեման, որը Ադրբեջանի համար իդեալական կլիներ, որ մոռացվեր, ավելի արդիական է դարձել: Այն, ինչ կատարվում է Արցախում, ավելի շատ մարդկանց է սկսել հետաքրքրել: Այդ իմաստով ես ուրախ եմ, որ  Արցախում կատարվող ամեն ինչ քննարկման թեմա է դառնում հայկական, ռուսական, ադրբեջանական և միջազգային լրատվամիջոցներում:  Ես վերջերս հարցազրույցներ տվեցի ֆրանսիական և գերմանական լրատվամիջոցներին և  զգում եմ մարդկանց իրական հետաքրքրությունը հասկանալու, թե ինչ է այնտեղ կատարվում,  ինչպես են մարդիկ ապրում Արցախում»:

Ռուբեն Վարդանյանը նշել է, որ դեռ 2018 թվականին, Հայաստանի ապագա վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ առաջին հանդիպման ժամանակ է նրան ասել, որ  իրեն  հուզող միակ թեման, որի համար  պատրաստ  է փոխել իր կենսակերպը, Արցախն է. «Ես երբեք չեմ միջամտել նախորդ նախագահների քաղաքական գործունեությանը, հիմա ևս չեմ պատրաստվում միջամտել, բայց Արցախն ինձ համար կարմիր գիծ է...Ես մշտապես շատ հետևողականորեն ասել և հրապարակային հայտարարել եմ, որ Արցախն ինձ համար կարմիր գիծ է, և այս տեսանկյունից ես անթույլատրելի եմ համարում, որ հայկական էլիտան պարզապես հետևի, թե ինչ է տեղի ունենում Արցախում և ոչինչ չանի։  ...Որոշումը, որ պետք է ինչ-որ բան անել, կայացվեց շատ տարբեր մարդկանց հետ քննարկումների արդյունքում։ Որոշակի փուլում մենք հասկացանք, որ ժամանակն է որոշում կայացնելու կամ դու՝ որպես մարդ, ով պատրաստ է պատասխանատվություն կրել ոչ միայն իր, իր ընտանիքի, այլ նաև իր ազգի համար, ընդունում ես դա և գնում այդ քայլին, կամ ոչ»:

Պատասխանելով ռազմական գործողությունների դադարեցման մասին հարցին՝ Ռուբեն Վարդանյանն ասել է, որ պետք է գիտակցել, որ այս  30 տարվա ընթացքում տարբեր փուլեր են եղել. «Այս իմաստով, եթե մենք ողջ ընթացքում շարունակում ենք ռազմական հռետորաբանությունը, դա փակուղի է, քանի որ  պարբերաբար այս կամ այն երկրում  ի հայտ են գալու դրական  կամ բացասական հանգամանքներ...Եթե Ադրբեջանը նավթ չունենար, եթե Թուրքիան չորոշեր պատերազմում ներգրավվել այն ծավալով, որով  ներգրավված էր, և բազմաթիվ այլ հանգամանքներ... Հիմա մի իրավիճակ է, վաղը ստեղծվելու է մեկ այլ իրավիճակ, և այդպես մենք անվերջ պատերազմելու ենք: Մենք պետք է մտածենք այն մասին, որ այսպես չի կարող  անվերջ շարունակվել: Կարծում եմ՝  նաև  ադրբեջանցի մայրերը չեն ուզում, որ նորից պատերազմ լինի, ու իրենց որդիները զոհվեն»:

Խոսելով Թուրքիայի դերի մասին՝ Ռուբեն Վարդանյանը  նկատել է, որ Թուրքիան միջնորդ չէ, այն հակամարտության կողմ է, դաշնակից ու դա չի էլ թաքցնում. «Բայց կարծում եմ, որ Թուրքիայի դիրքորոշումն առ այն, որ «ես ակտիվ մասնակից եմ», ոչ միայն Հայատանին դուր չի գալիս, այլ նաև Ադրբեջանին։ Ես կարծում եմ, որ Ադրբեջանում ոչ բոլորին է դուր գալիս, որ Թուրքիան այսքան ակտիվ և ագրեսիվ միջամտում է Ադրբեջանի ղեկավարության գործունեությանը»։

Անդրադառնալով Արցախի կառավարության գործունեությանը՝ Ռուբեն Վարդանյանը նշել է, որ կառավարության ծրագիրն ուղղված է  լինելու Արցախի առջևծառացած մարտահրավերների դիմակայմանը. «Առաջինը՝ Արցախի կարգավիճակի հարցն է. ոչ միայն հարցի իրավական կողմը, այլ նաև միջազգային տիրույթում Արցախի դիրքավորման հարցը:Արցախն առանձին սուբյեկտ էորը պետք է մասնակցի իր ապագայի վերաբերյալ որոշումների կայացմանը:Սա հսկայական աշխատանք է պահանջում։ Երկրորդն անվտանգությունն է։Պետք է ամեն ինչ անենքոր Արցախի հայության կյանքին վտանգ չսպառնա: Անվտանգությունը պետք է ապահովեն ինչպես իրենք՝Արցախի բնակիչներըայնպես էլ մեր միջազգային գործընկերները՝  նկատի ունեմ և՛ խաղաղապահներինև՛ ամբողջ միջազգային հանրությունը։Որովհետև գործ ունենք նաև հումանիտար աղետի հետայլ ոչ միայն ռազմականԵվ երրորդըիհարկեԱրցախի սոցիալ-տնտեսական ու մշակութային զարգացումն է»:

Ի պատասխան հարցի, թե ով և ինչպես է պատրաստ մասնակցել Արցախի զարգացմանը՝ Ռուբեն Վարդանյանը նշել է, որ  մեծ թվով մարդիկ են  գալիս, և ուրախ է, որ  ինքն այս հարցում մենակ  չէ. «Երախտապարտ եմ, որ մարդիկ գալիս են ոչ միայն աշխատելու, այլեւ բիզնես հիմնելու, ապրելու նպատակով: Սա ցույց է տալիս, որ մարդիկ հավատում են և ուզում են առավելագույնս օգնել Արցախի բնակիչներին, լինել նրանց հետ»:

Նա նշել է, որ աշխարհում ավելի քան 500 հազար հայ արցախյան արմատներ ունի,  և նրանցից շատերն իսկապես  մտահոգված են ու ամեն կերպ ցանկանում են օգնել իրենց հայրենքին: «Կարևոր է, որ ճիշտ պատկերը ունենան  այն ամենի, ինչ հիմա մենք անում ենք, պատկերացնեն, ում հետ են համագործակցում: Նրանք պետք է տեսնեն այդ ծրագրերի իրականացման թափանցիկ համակարգ: Այդ իմաստով նրանք հնարավորություն ունեն մասնակցել ինչպես անհատապես, այնպես էլ  փորձագիտական-խորհրդատվական մեխանիզմների միջոցով,  կարող են օգնել իրենց կապերով, փորձով, ինչը շատ կարևոր և անհրաժեշտ է: Որպեսզի փոխենք իրավիճակը, բոլորս պետք է միավորվենք: Արցախի ապագան այսօր կարևոր է ոչ միայն Արցախում ապրող մարդկանց ճակատագրի, այլեւ ողջ հայկական աշխարհի ապագան կանխորոշելու տեսանկյունից»,-ընդգծել է Ռուբեն Վարդանյանը։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Օտարերկրյա քաղաքացիների կողմից խուլիգանություն կատարելու վարույթի նախաքննությունն ավարտվել էՀԲ-ն հրապարակել է Հայաստանի տնտեսական զարգացման ամփոփագիրըՀՀ դրամն ԱՄՆ դոլարի նկատմամբ մարտին արժևորվել է 2.7 տոկոսով Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացելՄբապեն վերջնական որոշում է կայացրել ՊՍԺ-ում իր ապագայի վերաբերյալԷթնիկ հայերը խոշտանգվել են ադրբեջանական զինված ուժերի կողմից. լսումներ՝ ՄԱԿ-ի դատարանում (տեսանյութ) Հանրային գործունեությամբ զբաղվող կանայք առավել շատ են ենթարկվում առցանց հարձակումների. ՄԻՊՇենգավիթի քննչական բաժնում խոշտանգման դեպքի հետևանքներըԱդրբեջանը իր բացատրություններում ձախողել է. Եղիշե Կիրակոսյանը՝ ՄԱԿ-ի դատարանումՄեդվեդևը կարծիք է հայտնել, որ Արևմուտքը որոշել է վերացնել ԶելենսկիինՊետական մարմինները «լվանում են ձեռքերը». արցախցիների կենսաթոշակների ճակատագիրն անորոշ է. Hetq.amԱլիևն ասում էր՝ հայերին շների պես կքշենք, եթե ինքնակամ չգնան ԼՂ-ից․ լսումներ՝ ՄԱԿ-ի դատարանումՎարչապետն ընդունել է KFW բանկի պատվիրակությանըԻնչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերինՊայթուցիկի ահազանգ՝ Սլավոնական համալսարանում Ռուսաստանում ռազմական ինքնաթիռ է կործանվել. անձնակազմի անդամներից մեկը կորել է (լուսանկարներ, տեսանյութ)«Բաքվում խիստ անհանգստացել են Ռուբեն Վարդանյանի՝ 2024-ի Խաղաղության նոբելյան մրցանակի առաջադրվելու առթիվ. անցել են ինտենսիվ ու կազմակերպված գրոհի»Իրանի Սպահան իսրայելական ԱԹՍ-ները կարող էին հասնել միայն բռնազավթված Արցախի տարածքից. Վարդան ՈսկանյանՀայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են․ ԱՆ35-ամյա կապանցին սպանել էր համերկրացուն, ապա դիակը այրել և թաղել իր այգում. ոստիկանությունը մանրամասներ է հայտնում Մեծածավալ միջոցառումներ՝ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկումԹքեմ Նիկոլի առաջ․ ի՞նչ ճանճ ձկան վրա․ քաղաքացի Տարադրամի փոխարժեքները ապրիլի 19-ինՈՒՂԻՂ․ Հայաստանը ՄԱԿ-ի դատարանում պատասխանում է Ադրբեջանի մեղադրանքներինՍուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն. ֆեյսբուքում իր հասցեին սպառնալիքներ են հնչեցրելՔննիչն ասել է, որ ՔՊ-ի կողմից հնչեցված «ականջներդ ու լեզուդ կկտրեմ»-ը քաղաքական գնահատական է «Զանգե՞մ Սասուն Միքայելյանին, ղալաթ կանեք՝ ձկներս հետ չեք տա», «Ում ուզում ես՝ զանգի»Մանկապարտեզում այսուհետ երկարօրյա խումբ կբացվի նույնիսկ մեկ երեխայի համարՖուտբոլի Եվրոպայի լիգայի կիսաեզրափակչի զույգերը հայտնի ենՈւկրաինան կարող է կապիտուլյացիայի ենթարկվել մինչև տարեվերջ. ԿՀՎ տնօրենԹուրքիայում մոտ 6 բալ մագնիտուդով երկրաշարժ է եղել (տեսանյութ) Վարժական հավաքների մասնակիցների պարապմունքները. ՊՆ-ն տեսանյութ է ներկայացրել Նոր նշանակում ՔԿ-ումԻրանից ներկրել են մեծ քանակությամբ թմրամիջոցներ ու փորձել իրացնել (տեսանյութ)Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նոր խորհրդական ունիԿիևյան փողոցում հայտնաբերվել է տղամարդու մարմինԲա զիբիլի մեջից քջջի ու ապրի՞, Ոսկեպարը գնա պահի է, ոչ թե 10 տղամարդով կնոջ ապրանքը առգրավիԼֆիկի շուկան խի՞ չես ստուգում, բա ու՞ր էիր 2 տարի առաջ. քաղաքացին՝ քաղաքապետարանի աշխատակցինՈՒՂԻՂ. Քաղաքապետարանը «ռեյդի» է դուրս եկել. թիրախում կրկին փողոցային առևտուրն էՏոնացույցում Հարկ վճարողի օր ունենալը նպատակ ունի արժևորել կարևոր ռազմավարական առաքելությունը 2 կոպեկ են առնում, խանութը հոր գներն ա դրել վրեն, մարդիկ առևտրով տուն են պահում, բա ո՞նց ապրենՆավթի գներն աճել ենՓաշինյանի Տավուշ կատարած վերջին այցը նպատակ ուներ «սրբագրել» Ոսկեպար կատարած նախորդ այցի սխալները. ԱբրահամյանՍտեղից էթալու եմ, ինձ պետք ա՞ էս երկիրը, 2 երեխա եմ մեծացնում, փողոցային առևտրի համար տուգանում են Առաջարկում եմ Փաշինյանին անձամբ «զննել» հրթիռները. Դավիթ Տոնոյան Ոսկու գինն աճել է Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ` Երևանի և մարզերի որոշ հասցեներումԿոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է Հայաստանի ՀանրապետությանըՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներՀՀ պետական բյուջե մուտքագրվել է ավելի քան 20 մլն ՀՀ դրամ. ԲԸՏՄ
Ամենադիտված