Խորվաթիան 4:1 հաշվով կամային հաղթանակի հասավ Կանադայի նկատմամբ
SportԱԱ 2022-ի խմբային փուլի երկրորդ տուրում Խորվաթիան կամային հաղթանակի հասավ Կանադայի նկատմամբ։ Հանդիպման մեկնարկում կանադացիների կազմում հաշիվը բացել է Ալֆոնսո Դևիսը։ Նա դարձել է Կանադայի հավաքականի՝ աշխարհի առաջնություններում առաջին գոլի հեղինակը, հայտնում է Armsport-ը։
36-րդ րոպեին Կրամարիչը հավասարեցրել է հաշիվը, իսկ 44-րդ րոպեին Լիվայան առաջ է մղել խորվաթներին:
70-րդ րոպեին Կրամարիչը դուբլ ձևակերպեց ՝ հաշիվը դարձնելով 3:1: 94-րդ րոպեին Մայերը հաշիվը դարձրեց 4:1:
Այսպիսով, վերջին տուրից առաջ Խորվաթիան 4 միավորով առաջին տեղում է: Նույնքան միավորով երկրորդ տեղում Մարոկկոն է: Բելգիան ունի 3, Կանադան՝ 0 միավոր: