Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանցի տնօրենն ազատվել է աշխատանքից Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Արամ Սարգսյան Վրաերթի ենթարկված 83-ամյա կինը հիվանդանոցում մահացել է Իրավապահները խուզարկություն են իրականացնում Ազգային ժողովրդավարական բևեռի որոշ անդամների և համակիրների բնակարաններում Միայն Ներքին Հանդում 2700 հեկտար Բաքվի օկուպացիայի ներքո է, ուզում են վերացնել մեր ինքնությունը (տեսանյութ) Հորը բռնության ենթարկելու, սպանության փորձի համար մեղադրանք է ներկայացվել 40-ամյա տղամարդուն Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է Հայաստանն առաջին անգամ կմասնակցի ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների հավաքին Ժամանակը եկավ, մեզ չպաշտպանեց, մեզ թողեց մենակ. Սիմոնյան 

Թիմեր և թևեր. ինչ պատկեր է ՔՊ Կոտայքի «ներքին խոհանոցում»

Վերլուծական

Վերջին շրջանում լարվել են Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանի եւ ՊՎԾ պետ Ռոմանոս Պետրոսյանի հարաբերությունները: Ռոմանոս Պետրոսյանը մարզպետ աշխատած ժամանակահատվածում մարզպետարանի ենթակայության տակ գտնվող հիմնարկ ձեռնարկություններում աշխատանքի էր տեղավորել իր բարեկամներին, ընկերներին, հեղափոխության ժամանակ իրենց հետ քայլածներին: Լարվածությունն այնպես է սրվել, որ մարզպետը որոշել է ազատվել Պետրոսյանի կադրերից, գուցե՝ հակառակը․ սկսել է ազատել Պետրոսյանի կադրերին, դրա համար են հարաբերությունները սրվել։ Ինչեւէ, սկսել է հենց Կոտայք ՋՕԸ-ից:

Ինքը՝ Ահարոն Սահակյանը, ի դեպ, ոչ հերքել, ոչ հաստատել է այս տեղեկությունները՝ միևնույն ժամանակ հայտարարելով, որ առանց անուններ տալու ուղղակի ուղիղ ասում է՝ ինքն ընդհանրապես ծանոթ, բարեկամ, ընկեր այդ սկզբունքներով երբեւիցէ չի աշխատել, և չի էլ աշխատելու: Իսկ թե նախկինում ով ինչ է արել՝ չի ուզում խոսել այդ մասին: Բնականաբար, եթե նմանատիպ իրավիճակ եղել է ուրիշների աշխատանքի հետեւանքով՝ միանշանակ իր ժամանակ շտկվելու են դրանք, թե ով, ում, որտեղ է նշանակել ու ճիշտ է նշանակել, թե չի նշանակել, Սահակյանը դա չի ցանկանում քննարկել: Ըստ էության, Սահակյանը չի հերքում, որ Պետրոսյանի կառավարման տարիներին նման երևույթներ եղել են:

Հարաբերությունները այնքան են լարվել, որ ըստ մամուլում տեղ գտած տեղեկությունների, մարզպետի կադրային քաղաքականությունը, հատկապես ՋԸՕ-րը և դպրոցները «ապառոմանոսացնելու» մղումները Ռոմանոս Պետրոսյանին այնքան է զայրացրել, որ նույնիսկ վիճաբանություններ են տեղի ունեցել։

Ինչպես երևում է, Ռոմանոս Պետրոսյանը անգամ ՊՎԾ-ում չի ցանկանում հրաժարվել Կոտայքի մարզի հանդեպ ունեցած իր նկրտումներից և ամեն գնով փորձում է պահպանել իր ազդեցության լծակները մարզում: Սակայն, Պետրոսյանի դիրքերը թուլացան այն բանից հետո, երբ վերջինս չկարողացավ իր ազգական Պավել Ցուգունյանին դարձնել Աբովյանի քաղաքապետ: Միևնույն ժամանակ պետք է փաստենք, որ ինքը՝ Ցուգունյանը, բողոքելու առանձնապես առիթներ չունի, նրա կարիերան հեղափոխությունից հետո սրընթաց աճ է արձանագրել: 2019-2020 թթ․ նա արդեն հարազատ քպական մարզպետի կամոք սահուն կերպով «օգնականից» անցում է կատարում «Կոտայք» ՋՕԸ տնօրենի պաշտոնին, ապա 2020 թվականի սեպտեմբերից առայսօր զբաղեցնում է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատարի աթոռը։ 

Ռոմանոս Պետրոսյանի միակ առավելությունը Ահարոն Սահակյանի նկատմամբ, թերևս, ՔՊ վարչության անդամ լինելու հանգամանքն է: Վարչության անդամ դառնալու ճանապարհին Պետրոսյանը լուրջ պայքար էր տանում իր մեկ այլ թիմակցի՝ Սասուն Միքայելյանի դեմ: Երկուսն էլ ՔՊ-ի «հիմնադիր հայրերից են» և ամեն կերպ փորձել են համայնքներում ՔՊ-ի ցուցակի առաջին համարում իրենց նախընտրած թեկնածուին առաջադրել, սակայն այս առումով Ռոմանոս Պետրոսյանը առավել շահեկան դիրքերում է, քանի որ, ինչպես շատերին է հայտնի, Նիկոլ Փաշինյանի և Սասուն Միքայելյանի միջև խորը տարաձայնություններ կան, Միքայելյանը երբեմն նույնիսկ տարբեր ՔՊ-ականների հասցեին կոշտ ձևակերպումներով է հանդես գալիս։ 

Սակայն, ակնհայտ է, որ Սասուն Միքայելյանը մարզում իշխանություն ձեռք բերելու համար այլևս այդպիսի կատաղի պայքար չի մղում, ինչպիսին 2018-2019 թվականներին էր, երբ տեղի ունեցավ հայտնի առճակատումը Պետրոսյանի հետ: Այժմ ազդեցության գոտիների բաժանման հիմնական երկու շահառուները նախկին և ներկա մարպետներն են: Եթե Ահարոն Սահակյանը փորձում է իր յուրայիններին դարձնել համայնքապետ, դիցուք՝ Գառնի համայնքում, ապա Պետրոսյանն էլ այս առումով նրանից, ինչպես արդեն նշեցինք, հետ չի մնում: Ռոմանոս Պետրոսյանի կադր է համարվում Նոր Հաճնում վերջին ընտրություններում ՔՊ-ի առաջին համար, մինչև այժմ համայնքում ոչ մի բանով աչքի չընկած Սահակ Գյուլինյանը, որը Նոր Հաճնի դպոցի կառավարման խորհրդի անդամ է։ Ռոմանոս Պետրսյանին հաջողվել է նաև ՔՊ-ի ցուցակից դուրս մղել Ծաղկաձորի գործող քաղաքապետ Արթուր Հարությունյանը՝ նրա փոխարեն առաջադրելով Նարեկ Հարությունյանի թեկնածությունը։ 

Ինչպես տեսնում ենք՝ համառ պայքարը ՔՊ-ի ներսում, առավել ևս՝ մարզերում, շարունակվում է և պատճառն իշխանությունն է, որի քաղցրությունը զգալուց հետո հեղափոխականները մոռացել են թիմային սոլիդարւթյան մասին...

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժինՀայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանցի տնօրենն ազատվել է աշխատանքից Եվրոպան նախապատերազմական դարաշրջան է ապրում. Տուսկ Բաքվի դեմ 3 շահած գործ ունենք, ՀՀ-ն չպետք է հրաժարվի նրանց դեմ գանգատներից, հաջողություններ ունենքՈՒՂԻՂ. Դատավորները ընդհանուր ժողով են հրավիրելՀայաստանում «Մայդան» չպետք է լինի, հայերն ու ռուսները թշնամի չեն դառնալու, չպետք է գայթակղվենքՀռոմի պապը լվացել է 12 կին բանտարկյալների ոտքերը (լուսանկարներ)Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Արամ ՍարգսյանՏարադրամի փոխարժեքները մարտի 29-ինՎրաերթի ենթարկված 83-ամյա կինը հիվանդանոցում մահացել էՍԱՏՄ-ն հրապարակել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքներըԻրավապահները խուզարկություն են իրականացնում Ազգային ժողովրդավարական բևեռի որոշ անդամների և համակիրների բնակարաններում«BMW» -ն հայտնվել է բենզալցակայանի հարևանությամբ գտնվող տարածքում. վարորդի ինքնությունը պարզվում էԲաքուն խոշտանգում էր արցախցիներին, նրանց «մի սենյակի» մեջ էին լցրել», փակ էր, ելք չկար․ ԹաթոյանԲաքուն համակարգային ցեղասպանություն է իրականացնում հայի նկատմամբ, զիջելով՝ նոր ողբերգություն կլինիԿարեն Գիլոյանը հետևել է Հեծանվային սպորտի և Հրանտ Շահինյանի անվան մարզադպրոցի կառուցման աշխատանքներին Գողության մեղադրանքով հետախուզվողին ոստիկանները հայտնաբերեցին Հրազդանի կիրճում Ապրիլի 1-ից ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման ապրանքների համար սահմանված առցանց անմաքս առևտրի արտոնության շեմը ենթարկվելու է փոփոխությանԲրազիլիայում երկնաքեր է այրվել (լուսանկարներ, տեսանյութ)Թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության դեմ Երևանի պարեկների պայքարի աչքի ընկած դրվագներ Միայն Ներքին Հանդում 2700 հեկտար Բաքվի օկուպացիայի ներքո է, ուզում են վերացնել մեր ինքնությունը (տեսանյութ)Հորը բռնության ենթարկելու, սպանության փորձի համար մեղադրանք է ներկայացվել 40-ամյա տղամարդուն Դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում սպասվում է ապրիլի 1-5-ն ընկած ժամանակահատվածումՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային՝ կիրառելով մոտ 100 ԱԹՍ, «Իսկանդեր» և «Կինժալ»Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել էԳևորգ Պապոյանն ընդունել է Չուն Բյունվոնի գլխավորած պատվիրակությանը«Երևան ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Հովհաննես Մանուկյանը աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել Պուտինը զարմացած էր Փաշինյանի հայտարարությունից. Լավրով «Նոա» ֆուտբոլային ակումբը համագործակցություն է սկսել պորտուգալացի մասնագետների հետՀակաթմրամոլային բազմաքայլ միջոցառումը Ախուրյանի ոստիկաններն ավարտին հասցրին համագործակցության շնորհիվ «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել ենՄեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մարտի 6-ից մարտի 7-ը ՀՀ 2024 թ. երիտասարդական մայրաքաղաք Գավառում տրվել է միջոցառումների պաշտոնական մեկնարկը Կառավարությունն առաջարկում է Սյունիքի, Լոռու, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի 6 համայնքներին համայնքային մասհանումներ իրականացնել Հայաստանն առաջին անգամ կմասնակցի ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների հավաքին Երևանի, Արարատի ու Կոտայքի մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի Անկանխիկ գործարքներից կենսաթոշակի և նպաստի 10% հետվճարից կարող են օգտվել որոշ բանկերի քարտապաններՄայր Աթոռում կատարվել է Խավարման կարգը Ժամանակը եկավ, մեզ չպաշտպանեց, մեզ թողեց մենակ. Սիմոնյան Հետախուզվում էր քրեական օրենսգրքի մի շարք հոդվածների մեղադրանքով Դավիթ Օհանյանը նշանակվել է Սյունիքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորՏուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարվածՕդային ճանապարհով փորձ է արվել ՀՀ ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներՏեղումներ չեն սպասվումԼանջազատ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել քարաթափում ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներԹթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ վաճառքի բաժնի ղեկավարի «Toyota»-ներըԻշխանությանն անհանգստացրել է Արցախի նախագահի պնդումը, երբ վերջինս անդրադարձել է ՀՀ տարածքների նկատմամբ ադրբեջանական օկուպացիային
Ամենադիտված