Турецко-азербайджанский тандем вооружает Украину против России Армения направит жителям Газы около 30 тонн гуманитарного груза Генсек ОДКБ: Армения в последнее время не участвует в работе секретариата «Агенты влияния» Запада в Армении. Лара Агаронян Каменное молчание бывших «экоактивистов» насчет уничтожения деревьев в Ереване. Мы не хозяева нашего города? Миллиардные инвестиции, поступающие из ЕАЭС, и пустые обещания, исходящие от ЕС Члены ГД устроившие родственников и друзей на госслужбу. Диана Гаспарян “Крылья Татева” открывают новый туристический сезон Никол Пашинян и Анн-Лоранс Петель обсудили процессы, происходящие на Южном Кавказе Французский университет в Армении и SPRING PR подписали меморандум в рамках DDF24 

Պատերազմի հետևանքով կրած նյութական վնասների դիմաց պետաջակցություն ստանալու համար Արցախում ավելի քան 9660 դիմում է գրանցվել

Общество

Արցախի Հանրապետության Նյութական  վնասների հարցերի կոմիտեում, որի նպատակը 44-օրյա պատերազմի հետևանքով նյութական վնաս կրած ֆիզիկական և իրավաբանական անձանց աջակցություն ցուցաբերելն է, նոյեմբեր ամսվա դրությամբ  առկա է մոտ 9668 դիմում, որից 2545-ն արդեն բավարարվել է:

Այս մասին «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց Արցախի Նյութական  վնասների հարցերի կոմիտեի նախագահ Վահրամ Ղահրամանյանը՝ հավելելով, որ դիմումների ընդունման գործընթացը շարունակվում է:

«Մինչև Կոմիտեի ստեղծումը  քննարկվել և բավարարվել էր 1364 դիմումների հիման վրա ստեղծված անհատական գործ: Մենք կիրառեցինք  այլ սկզբունք. համասեփականատերերին սկսեցինք հաշվառել որպես առանձին շահառուներ, ըստ այդմ էլ տրամադրում ենք աջակցությունը: Ներկայում ունենք բավարարված 2545 գործ՝ 2748 շահառուի  վերաբերյալ»,-մանրամասնեց Վահրամ Ղահրամանյանը:  

Նրա խոսքով՝ Նյութական վնասների հարցերի կոմիտեն նախագահի հրամանագրով ստեղծվել է ընթացիկ տարվա  փետրվարին, իսկ լիարժեք գործունեություն ծավալում է ապրիլ-մայիս ամիսներից:

Դիմումների ընդունման,  նյութական վնասների որոշման ու աջակցության տրամադրման գործառույթները մինչ այդ իրականացվում էին Կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտեի և զուգահեռ ստեղծված միջգերատեսչական պետական հանձնաժողովի կողմից:

 «Դիմումների հավաքագրումը սկսվել է 2021 թվականի հունիսից՝ մինչև Կոմիտեի ստեղծվելը: Այն բավականին ինտենսիվ կերպով  իրականացվել է նաև Կոմիտեի օրոք և կտևի մինչև 2023 թվականի հունվարի 1-ը: Կոմիտեի ստեղծումից հետո նորից բնականոն հունով  սկսեցինք ընդունել քաղաքացիների դիմումները ու Նյութական  վնասների հարցերի կոմիտեին անցան դիմումների ընդունման, հաշվառման, անհատական գործերի, շտեմարանի ստեղծման, վնասների գնահատման, նյութական վնասների աջակցության չափի որոշման, տրամադրման գործառույթները»,- մանրամասնեց մեր զրուցակիցն՝ ընդգծելով, որ քննարկումներն ու որոշումներն ընդունվում են կոլեգիալ ձևաչափով՝ կոմիտեի նախագահի կողմից ստեղծված հանձնաժողովի կողմից:

«Ունենք դիմումների գրանցման  4 մատյաններ, որոնք լրացվել են հավասարապես և նույն ժամանակահատվածում՝ քաղաքացիներ մեծ հոսքի պայմաններում: Գրանցամատյաններից 3-ը գործում է Արցախի Հանրապետությունում, մեկը՝ Երևանում: Տարբեր շրջաններից տեղահանված քաղաքացիների  դիմումների ընդունման և գրանցման նպատակով ՀՀ-ում, Արցախի կառավարության օպերատիվ շտաբում, ունենք համապատասխան աշխատակից: Թվայնացման ծրագիրը հնարավորություն կտա, ըստ դիմումների ներկայացման ժամանակագրության, 4 մատյանը վերածել մեկ ընդհանուրի և հստակ ունենալ հերթական համարները»,-նշեց Կոմիտեի ղեկավարը:

Արցախի Կառավարության համապատասխան  որոշմամբ հաստատված միջոցառման շրջանակներում պատերազմի հետևանքով նյութական վնաս կրած անձանց աջակցությունն իրականացվում է 6 ուղղությամբ՝  արտադրական հասարակական շենք-շինություններ, թեթև մարդատար ավտոմեքենաներ՝ մինչև 9 տեղանոց՝ ներառյալ վարորդի նստելատեղը, 9 և ավելի տեղ ունեցող մարդատար, բեռնատար ավտոմեքենաներ, գյուղատնտեսական, հատուկ և շինարարական տեխնիկա, կորսված նյութական ակտիվներ, մսատու, կաթնատու կենդանիներ, մեղվաընտանիքներ, պտղատու այգիներ և խաղողայգիներ:

«Մինչև կոմիտեի ստեղծումը  շահառու ճանաչված 1364 անձանցից 7-ի աջակցության տրամադրումը դեռ չի իրականացվել: 2021 թվականին կայացված որոշումներով՝ այդ  շահառուներին դեռ 33 միլիոն դրամի չափով գումար պետք է տրամադրվի: Կոմիտեի գործունեության ընթացքում  կայացված որոշումներով, բացառության կարգով, աջակցությունը տրամադրվել է ընդամենը 5 շահառուի.  մեկի կյանքին սպառնացող վտանգ կար՝ առողջության լրջագույն խնդիր ուներ, երեքը զոհվածի ընտանիքի անդամներ են, իսկ մեկն  առաջին կարգի զինհաշմանդամ: Նրանք բոլորն էլ ծայրահեղ ծանր վիճակում էին գտնվում,»,-ասաց կառույցի ղեկավարը՝ շեշտելով, որ   Կոմիտեն գործունեության ընթացքում առաջնորդվում է հստակ սահմանված օրենսդրական կարգավորումներով ու սկզբունքներով, ըստ որոնց՝ առաջնահերթություն է տրվում զոհվածների ընտանիքների անդամներին, առաջին-երկրորդ կարգի զինվորական հաշմանդամություն ունեցող անձանց, տեղահանված քաղաքացիներին, 3-րդ կարգի զինհաշմանդամներին, բազմազավակ ընտանիքներին:

Անդրադառնալով  աջակցության տրամադրման գործընթացի հետ կապված տարաբնույթ   դժգոհությունների վերաբերյալ հարցին,  Կոմիտեի նախագահը նախ նշեց, որ առկա աջակցության ծրագրի շահառուների հայտերի բավարարման համար  անհամեմատ մեծ   ֆինանսական միջոցներ են պահանջվում:   

«Այսուհետև ծրագրերը մշակելիս պետք է հստակ հաշվարկներ իրականացվեն՝ թեկուզ մոտավոր պատկերացում ունենալու համար, թե ինչ ունենք, ինչ ժամկետներում կարող ենք ծրագրեր իրականացնել: Քաղաքացիներին տրամադրվելիք աջակցության առումով մեր կողմից կառավարությանը ներկայացրած առաջարկություններն ընդունվել են: Շուրջ 5 միլիարդ դրամի չափով հայտ ենք ներկայացրել»,- ասաց նա:

Նրա խոսքով՝ մշակվել է համապատասխան իրավական ակտ, որի համաձայն՝ շահառուներին տրամադրվող միանվագ 5 միլիոն դրամը  կհատկացվի 2 փուլով, որպեսզի հնարավորինս կարճ ժամկետում առավելագույն թվով  քաղաքացիներ կարողանան օգտվել աջակցության ծրագրից:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Турецко-азербайджанский тандем вооружает Украину против РоссииЦентробанк Армении: Цены на драгоценные металлы и курсы валютСША выделили $228 млн странам Балтии на оборону в 2024 годуКомиссии по науке и образованию Парламентов Армении и Грузии подписали совместное коммюникеАрмяно-грузинские отношения находятся на стратегическом уровне: вице-спикер Парламента АрменииВ Ереване состоялась конференция демократических сил, посвященная евроинтеграции АрменииГлава МИД Латвии подал в отставкуАзербайджан обвинил Францию в создании шпионской сети на своей территорииРоссия не собирается воевать с НАТО: ПутинПогода в Армении: резкое потеплениеЭкономист назвал условия создания единой валюты БРИКСПарламентская ассамблея Евронест призвала ЕС увеличить помощь вынужденно перемещенным лицам из Нагорного КарабахаАрмения направит жителям Газы около 30 тонн гуманитарного грузаВ Армении семьи без вести пропавших и находящихся в плену гражданских лиц продолжат получать соцподдержку В Армении в 2024 году тариф на питьевую воду не повыситсяМеждународный банк реконструкции и развития предоставит Армении бюджетный кредит в 92,3 млн. евроГенсек ОДКБ: Армения в последнее время не участвует в работе секретариатаЭксперт заявил о неизбежности деглобализации мировой экономикиПашинян: Некоторые действия кругов из Нагорного Карабаха угрожают безопасности АрменииPolitico указал на сроки представления плана по помощи ЕС УкраинеИз более чем 100 тысяч арцахцев в Армении трудоустроены лишь 11800 человекЯ понимал, что документ о "роспуске" НКР был незаконным, но это был единственный способ спасти соотечественников. Самвел ШахраманянГенпрокуратура Армении решила национализировать здания союзов писателей и художниковВ ЕП подняли вопрос о причинах блокировки соглашения между РФ и УкраинойНефть Brent подорожала до $85,76 за баррельВ Ереване открылась научная конференция на тему «Армения как перекресток цивилизации: историко-культурные связи»ВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 28 МАРТАСША предложили вознаграждение за информацию о хакерахХАМАС не стоит полагаться на мировое давление на Израиль: Нетаньяху«Агенты влияния» Запада в Армении. Лара АгаронянКаменное молчание бывших «экоактивистов» насчет уничтожения деревьев в Ереване. Мы не хозяева нашего города?Миллиардные инвестиции, поступающие из ЕАЭС, и пустые обещания, исходящие от ЕСЧлены ГД устроившие родственников и друзей на госслужбу. Диана ГаспарянЗахарова: Западные медиагиганты солидаризируются с террористамиДТП в Арагацотнской области: есть погибшийПосол КНР: Китай привержен к сохранению и усилению отношений с АрмениейАрарат Мирзоян пригласил аргентинских депутатов посетить АрмениюСпикер парламента Армении: Кто попало хочет сунуть нос в политикуЕвропа завершит отопительный сезон с рекордными запасами газаИнвестиции Эмиратов становятся все более заметными в экономике Армении: вице- спикер Парламента Армении“Крылья Татева” открывают новый туристический сезонНикол Пашинян и Анн-Лоранс Петель обсудили процессы, происходящие на Южном КавказеЕва Мендес рассказала, кто сподвиг ее отказаться от карьерыМинистр: В водном секторе Армении сложилась довольно тяжелая и сложная ситуацияЛева Би-2* пожаловался на финансовые проблемы группы: «Мы в общем-то банкроты»Погода в АрменииFox News: К дому советника президента США подбросили навозВ Сюникской области произошло ДТП со смертельным исходомДруг и директор Пугачевой отказались комментировать слухи о ее возможном признании иноагентомФранцузские депутаты и посол Оливье де Котиньи ознакомились с ситуацией безопасности в районе Соткского месторождения
Самое популярное