Բռնցքամարտիկ Ալվարեսը սպառնացել է ծեծել Մեսսիին
ՍպորտԲռնցքամարտի աշխարհի բացարձակ չեմպիոն Սաուլ Ալվարեսը սպառնացել է ծեծել արգենտինացի ֆուտբոլիստ Լիոնել Մեսսիին՝ Քաթարում ընթացող աշխարհի առաջնությունում Մեքսիկային վիրավորելու համար։ Նա իր սպառնալիքները հնչեցրել է Twitter-ում։
«Թող Մեսսին աղոթի Աստծուն, որ ես իրեն ինչ-որ տեղ չբախվեմ»,- գրել է բռնցքամարտիկը` հավելելով, որ պահանջում է հարգանք Մեքսիկայի նկատմամբ, իսկ Մեսսին «չի ցուցաբերել դա»:
Ավելի վաղ Արգենտինայի հավաքականն առաջնության երկրորդ տուրում 2։0 հաշվով հաղթեց Մեքսիկայի ընտրանուն։ Առաջին գոլը խփեց Մեսսին։ Ապա նա, պահեստայինների նստարանին նստելուց հետո, ոտքը դրեց հատակին նետված մեքսիկացու մարզաշապիկի վրա։