Մեսսին ճանաչվել է Հարավային Ամերիկայի 2022 թվականի լավագույն խաղացող ԱՄՆ-ն հրաժարվում է Չինաստանին վերադարձնել խոցված օդապարիկի բեկորները Կադիրովը հայտարարել է Լեհաստանը «դենացիֆիկացնելու» մտադրության մասին ԼՂ-ն ի սկզբանե պատկանել է Հայաստանին և միշտ բնակեցված է եղել հիմնականում հայերով. Ռոբերտսոնի հոդվածը Մահացել է Չեխոսլովակիայի երկարամյա վարչապետ Շտրոուգալը Երկրաշարժից հետո Սիրիան Իսրայելից օգնություն չի խնդրել․ ԶԼՄ Վահան Քերոբյանն ու Էդուարդո Էռնեկյանը քննարկել են «Զվարթնոց» օդանավակայանի ընդլայնման նախագիծը Հալեպում շենքի փլատակների տակ երեխա է ծնվել (տեսանյութ) Թուրքիայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 1762-ի Երկրաշարժը չի ազդել Թուրքիայի միջուկային անվտանգության վրա. ՄԱԳԱՏԷ 

ՀՀ իշխանությունները Հայաստան և հայ ժողովուրդ չեն, հետևաբար հայրենիքից հիասթափվել պետք չէ. Իշխան Սաղաթելյանի ելույթը՝ Մարսելում

Քաղաքական

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը Մարսելում մասնակցել է ՀՅԴ 132-ամյակի միջոցառմանը` հանգես գալով ելույթով, որը ներկայացնում ենք ստորև.

«Սիրելի հայրենակիցներ, հարգելի հյուրեր,

Այսօր Մարսելում մենք նշում ենք ՀՅԴ ստեղծման 132-րդ ամյակը։

Տասնամյակների ավանդույթ է ամեն տարի նշել Հայ Յեղափոխական Դաշնակցության օրը։ Դա առիթ է մեր երկրի և ժողովրդի կարևորագույն հարցերին անդրադառնալու, մեր գործողությունների վերաբերյալ հաշվետվություն ներկայացնելու և առաջիկա անելիքների մասին խոսելու համար։

Դաշնակցության պատմությունն անհնար է տարանջատել հայ ժողովրդի պատմությունից։ Պայքարի ու անմնացորդ նվիրումի 100 և 32 տարիների ընթացքում Դաշնակցությունը հավատարիմ է մնացել իր առաքելությանը՝ ծառայել Հայաստանի ու հայության ազատագրման դատին։ Պատվով ու հայրենիքով երդվյալների իրարահաջորդ սերունդների նպատակը եղել է մեկը՝ կերտել մեր երազանքի Հայաստանը։ Եվ այդ պայքարը շարունակվում է արդեն 132 տարի։ Փոխվում են ժամանակները, փոխվում են պայքարի ձևերն ու մեթոդները, փոխվում են մարտահրավերներն ու թիրախները, բայց ոչ` պայքարի գլխավոր նպատակը։

Դաշնակցությունը ստեղծվեց այն պայմաններում, երբ հայը  պատմական հայրենիքում պաշպանության և անվտանգության խնդիր ուներ։ Մենք ստեղծվեցինք այն պայմաններում, երբ հայը ստիված իր զավակին ծառայության էր  ուղարկում թշնամական երկրի բանակ: Մենք ստեղծվեցինք այն ժամանակ, երբ մեզ հարստահարում և սպանում էին մեր սեփական հայրենիքում: Դաշնակցությունը ստեղծվեց  հենց այս վիճակը փոխելու համար և փոխեց այդ վիճակը։

Մեր ստեղծմանը հաջորդեց փշոտ, փորձություններով լի ճանապարհ։

Հայդուկային շարժում, ցեղասպանվող ժողովրդի ինքնապաշտպանության կազմակերպում և վերջապես 6 դար դադարից հետո անկախ պետականության կերտում։
Հայոց ցեղասպանության կազմակերպողների նկատմաբ պատժիչ գործողություններ,  սփյուռքի կազմակերպում և ձևավորում, Արցախյան գոյամարտ և վերջապես գործունեություն ազատ անկախ Հայաստանում և Արցախում։ Դժվար է հավատալ, որ այս ամենը մեկ կազմակերպության հետագիծ է, բայց սա հենց մեր պատմությունն է՝ յուրահատուկ, ոգևորող, դժվարին, սակայն մշտապես հպարտություն ներշնչող։

Ցավոք մեր վերելքի ճանապարհը ինչ որ տեղ ընդհատվեց 2020 թվականի նոյեմբերի 9-ի կապիտուլյացաիայի փաստաթղթով։ Նոյեմբերի 9-ից հետո Դաշնակցությունը հայրենիքի փրկության գործում և մղվող պայքարրի մեջ առաջին գծում է։ Ցավոք մինչև այժմ մեզ չի հաջողվել ազատվել այդ չարիքից և մեր վերադարձնել ազգային զարգացման ուղեգիծ։

Սիրելի՛ հայրենակիցներ

2020 թ. նոյեմբերից հետո Հայաստանում փոխվել է քաղաքական գործընթացների տրամաբանությունը։ Այն դուրս է եկել ընդդիմություն-իշխանություն դասական տրամաբանությունից։ Մեր և Հայաստանի իշխանության հակադրության բուն առարկան հայության, Հայաստանի և Արցախի Հանրապետությունների, Սփյուռքի ներկայի ու ապագայի տեսլականն է: Մեր նպատակն է կերտել ազգային լիարժեք պետություն, որն ընդունակ է պահպանել հայի ինքնությունը և զարգանալ՝ առաջ մղելով ազգային-պետական կենսական շահերը։

Իսկ օրվա իշխանության իրական նպատակն է, պահպանելով պետության նոմինալ գոյությունը, ձերբազատվել ազգային ինքնությունից, հրաժարվել մեր սերունդների անժամանցելի իրավունքներից ու շահերից: Մենք մերժում և անընդունելի ենք համարում երկրի ապագայի մասին օրվա իշխանության այդ պատկերացումները՝ համարելով դրանք ինքնաոչնչացման և կործանման ճանապարհ:

Ուստի մեր պարտականությունն է ելքեր առաջարկել մեր ժողովրդին, մեր պարտականությունն է մի կողմ թողնել երկրորդական բոլոր հարցերը և միավորվել գլխավոր նպատակի շուրջ, ուստի բոլոր հայերի, բայց նախ մեր պատրականությունն է կամովին ներդնել մեր բոլոր ջանքերը, ուժերը, հարկ եղած դեպքում նաև կյանքը դնել պայքարի զոհասեղանին, հանուն հայ ժողովուրի։

Այն պահից, երբ Դաշնակցությունը համակերպվեց հայրենիքի կորստի հետ, հանդուրժեց դավաճաններին, այդ պահից կդադարի լինել Դաշնակցություն, կհեռանա իր էությունից, ծրագրից և արմատներից։

Ռուբեն Տեր-Մինասյանն ասում էր, պայքարից հոգնածը մահանում է, միայն պայքարի եռանդով լցվածն է, որ ապրում և տիրում։ Իսկ մեր ժողովուրդը մի քանի անգամ արդեն վերահաստատել է ապրելու իր կամքը։

Ուրեմն ամեն գնով մեր ժողովրդի և պետականության համար կենսական պայքարը շարունակելն այսօր մեր  գլխավոր առաքելությունն է։

Սիրելի ժողովուրդ, քույրեր և եղբայրներ,

Մենք դեմ չենք մեզ առաջարկվող խաղաղությանը, բայց այդ խաղաղությունը չի կարող լինել հայրենազրկման գնով, չի կարելի խաղաղության անվան տակ մեր ժողովրդին տանել նոր կապիտուլյացաիայի և ցեղասպանության։ Չի կարող Հայաստանի իշխանությունների կողմից ստորագրվել մի փաստաթուղթ, որը կսահմանափակի Արցախի ինքնորոշման իրավունքը։ Սա մեր ժողովրդ կողմից պատռվելու է և հայտարարվելու է առոչինչ։ Թող այս մասին իմանան բոլոր մայրաքաղաքաներում և բոլորը։

Սիրելի հայրենակիցներ,

Ակնհայտ է որ Հայաստանը, Արցախը և հայ ժողովուրդը կանգնած է ծանր մարտահրավերների  առաջ:

Ստեղծված  վիճակից դուրս գալու համար անհրաժեշտ է ՝

  1. Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության վերականգնումով համահայկական զորաշարժի իրականացում. ողջ հայ ժողովրդի ուժերի և կարողությունների մեկտեղում՝ հանուն Հայաստանի և Արցախի:

2. Հայրենիքի պաշտպանության եւ անվտանգության խնդիրների հրատապ լուծում,

       3.կենսական զիջումները բացառելուն ուղղված արտաքին զորակցության   ապահովում:

Այս երեք ուղղություններով հետեւողական ուղղություններով մենք բոլորս գիշեր-ցերեկ քրտնաջան աշխատանքով պետք է մեր երկիրը հաատեղ ուժերով դուրս բերենք այս իրավիճակից։

Այս օրերին Երևանում որոշ անհատներ և քաղաքական ուժեր տարբեր երկրների դրոշներով ակցիաներ են անում, մի մասը ԱՄՆ ի , Եվրոմիության դրոշներով ,մյուս մասն էլ Ռուսաստանի Դաշնության։ Շատերը փորձում են Հայաստանը դարձնել աշխարհաքաղաքական կենտրոնների շահերի բախման մանրադրամ: Մենք ունենք մեկ դրոշ՝ դա հայոց եռագույնն է և ողջ հայ ժողովուրդը՝ անկախ իր քաղաքական հայացքներից, կուսակցական պատկանելիությունից պետք է համախմբվի հայոց եռագույնի շուրջ։

 Մենք մեզ վերագտնելու, մեր ուժերին հավատալու, մեր ինքնավստահությունը նորոգելու, մեր միասնությունը վերականգնելու հրամայականի առջեւ ենք։

Հայաստանում շատերը կարծում են, որ իրենք չեն կարող ազդել քաղաքական գործընթացների վրա։ Մտածում են, որ այս ամենը մեծ տերությունների խաղ է, որի վրա ժողովուրդը չի կարող ազդել։ Դա այդպես չէ: Մենք պետք է ապացուցենք, որ իրադրության տերը ժողովուրդն է, ժողովուրդն է այն գործոնը, որը կարող է փոխել իրավիճակը և մենք ժողովրդին պետք է առաջարկենք այդ գործիքակազմը։

Մենք Արցախում Հայաստանում Սփյուռքում ավելի լայն թափով նոր մոտեցումներով պետք է շարունակենք աշխատանքը մեր հայրենակիցների հետ, բացատրենք սպասվող վտանգների  մասշտաբները։

Հայ ժողովուրդը,  Հայաստանը և ՀՀ իշխանությունները  նույնը  չեն, ՀՀ իշխանությունները Հայաստան չեն, հետևաբար Հայաստանից պետք չէ հիասթափվել, հայրենիքը բոլորի կարիքն ունի։ Ուստի Հայաստանի, Արցախի, Սփյուռքի պատասխանատու քաղաքական ուժերը, գիտական, մշակութային, հոգևոր համայնքը, պահանջատեր երիտասարդությունը պարտավոր են հայոց պետականության անկումը կասեցնելու և Հայ ժողովրդի արժանապատվությունը վերականգնելու մանդատով ոտքի կանգնել, դուրս գալ պայքարի հանուն Արցախի, հանուն Հայաստանի։

Կեցցե՛ Արցախի հանրապետությունը, կեցցե՛ Հայաստանը, կեցցե՛ հայ ժողովուրդը:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Մեսսին ճանաչվել է Հարավային Ամերիկայի 2022 թվականի լավագույն խաղացողԱՄՆ-ն հրաժարվում է Չինաստանին վերադարձնել խոցված օդապարիկի բեկորներըԿադիրովը հայտարարել է Լեհաստանը «դենացիֆիկացնելու» մտադրության մասինԼՂ-ն ի սկզբանե պատկանել է Հայաստանին և միշտ բնակեցված է եղել հիմնականում հայերով. Ռոբերտսոնի հոդվածը Մահացել է Չեխոսլովակիայի երկարամյա վարչապետ Շտրոուգալը Երկրաշարժից հետո Սիրիան Իսրայելից օգնություն չի խնդրել․ ԶԼՄՎահան Քերոբյանն ու Էդուարդո Էռնեկյանը քննարկել են «Զվարթնոց» օդանավակայանի ընդլայնման նախագիծը Հալեպում շենքի փլատակների տակ երեխա է ծնվել (տեսանյութ) Թուրքիայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 1762-իԵրկրաշարժը չի ազդել Թուրքիայի միջուկային անվտանգության վրա. ՄԱԳԱՏԷ Երեւանի «Արարատի» նորեկը Ոստիկաններն ու փրկարարները շուրջօրյա ծառայություն են իրականացնում հանրապետության ճանապարհներին Ռուս փրկարարներով առաջին ինքնաթիռը թռել է ԹուրքիաՖինլանդիան պատրաստ է անդամակցել ՆԱՏՕ-ին առանց Շվեդիայի․ ԶԼՄԲաքուն դժգոհել է, թե իրանական կողմից «Զանգեզուրի միջանցքի» զարգացման հարցում առաջընթաց չկա Սիրիայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 1060-իՍաակաշվիլին վրացական դատարանի որոշումն անվանել է «մահապատիժ»Արարատի մարզում բախվել են Mercedes-ը և Honda-ն, տղամարդը մահացել է, կինն ու որդին հիվանդանոցում ենԹուրքիայում մինչև փետրվարի 12-ը համազգային սուգ է հայտարարվածԲաքուն չի հրաժարվել Արցախի ժողովրդին պատմական բնակության տարածքում բնաջնջելու քաղաքականությունից. Արցախի ԱԳՆ Խորվաթիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան Հունաստանի վարչապետը Թուրքիայի հետ հարաբերությունները խզելուց հետո առաջին անգամ զրուցել է Էրդողանի հետՉինուհին ոստիկանություն է կանչել՝ հայտնելով, որ զուգընկերն «առանց պատճառի» լքել է իրենԴարպասապահ Սևակ Ասլանյանը վերադարձել է «Ալաշկերտ» Երկրաշարժի պատճառով դադարեցվել է Քիրքուք-Ջեյհան նավթատարի շահագործումըԳարիկ Սարգսյանի՝ «սառույցին» գրված խոստումներն ու կնքված ուշագրավ պայմանագրերըՀՀ ԱԳ նախարարն ու Մյունխենի անվտանգության համաժողովի նախագահն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Ուկրաինայում հակամարտության խաղաղ կարգավորման հավանականությունը նվազում է․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարՎարչապետն ընդունել է «իԳործ» ծրագրի մասնակիցներին Թուրքիան մերժել է Իլոն Մասկի առաջարկը․ BloombergԿԽՄԿ-ի միջնորդությամբ այսօր 15 մարդ է տեղափոխվել Արցախից Հայաստան, 18-ը՝ Հայաստանից Արցախ Մոսկվայում տղամարդը փորձել է դամբարանից գողանալ Լենինի մարմինըԱրարատ Միրզոյանը Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամում անդրադարձել է Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներին Թուրքիան երկրաշարժից հետո օգնություն է խնդրել ՆԱՏՕ-իցԻնչ ունեցվածք են հայտարարագրել ԱԳՆ նախարարն ու փոխնախարարներըԴավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ․ News.amԷմանուել Մակրոնը Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցում կարևորել է Լաչինի միջանցքի անխափան գործունեությունը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ասել է, որ Դատաստանի օրվա ժամացույցն ավելի քան երբևէ մոտ է համաշխարհային աղետինԹուրքիայում երկրաշարժի զոհերի թիվն աճել էՉինացին իր դեմքի մեջ խրված երկու ատամ է հայտնաբերելՔԿՀ ծառայողները մտել են երկարատև տեսակցության սենյակ և առգրավել սպունգով փաթաթված 3 բջջային հեռախոս Մեր տարածքը ևս գտնվում է սեյսմոակտիվ գոտում, բայց ուժեղ երկրաշարժի նախադրյալներ չկան. Արտյուշ Գրիգորյան Երկրաշարժից հետո Թուրքիայի Իսկենդերուն նավահանգստում հրդեհ է բռնկվելԱՀ ԿԳՄՍՆ-ն հայտարարություն է տարածելՔիմ Քարդաշյանին 1 միլիոն դոլար են վճարել Մայամիում կայացած միջոցառմանը ելույթ ունենալու համար․ Page SixԻնչ գործունեությամբ է աչքի ընկել Եգիպտոսում ՀՀ դեսպան Հրաչյա ՓոլադյանըԱրագ շահույթի մոլուցքով արված շինարարությունը կարող է մեզ մոտ էլ մարդկային ողբերգության պատճառ լինել․ Ավետիք Չալաբյան «Խորին ցավակցություններս եմ հայտնում կործանարար երկրաշարժից տուժածների ընտանիքներին ու հարազատներին»․ Ձախ ՀարութՆորվեգիան միլիարդավոր դոլարների օգնություն կհատկացնի ՈւկրաինայինԻշխան Սաղաթելյանը ցավակցություններ է փոխանցել Սիրիայի դեսպանին՝ երկրաշարժի զոհերի կապակցությամբ
Ամենադիտված