Թուրքիան ավարտել է Սիրիա ցամաքային ներխուժման նախապատրաստական աշխատանքները
Թուրքական զինված ուժերը գրեթե ավարտել են Սիրիայում ցամաքային գործողության նախապատրաստական աշխատանքները և միայն սպասում են պետության ղեկավարի որոշմանը, Reuters-ին հայտնել են թուրք երկու բարձրաստիճան պաշտոնյաներ։
«Բոլոր նախապատրաստական աշխատանքներն ավարտված են, այժմ անհրաժեշտ է քաղաքական որոշում»,- ասել է գործակալության զրուցակիցներից մեկը։