Ամերիկացի բլոգերը հարյուրավոր դոլարներ է վճարել անցորդին Ֆրանսիայից բագետ առաքելու համար
Այլ
MrBeast կեղծանունով ամերիկացի բլոգերը պատահական անցորդին վճարել է հարյուրավոր դոլարներ՝ Ֆրանսիայից Միացյալ Նահանգներ թարմ բագետ առաքելու համար։ Տեսանյութը, որում բլոգերը խոսում է անծանոթի ճամփորդության մասին, նա հրապարակել է TikTok-ում։ Երկու օրվա ընթացքում հրապարակումը հավաքել է 12 միլիոն հավանում։
Բլոգերը քայլել է փողոցով և անցորդներին առաջարկել 300 դոլար՝ Փարիզ թռչելու և այնտեղից իրեն հաց բերելու համար։ «Եթե ես քեզ տամ 300 դոլար, կթռչես Փարիզ և կվերադառնաս ինձ համար բագետով»,- MrBeast-ը դիմել է անցորդին։ Ստանալով դրական պատասխան այն հարցին, թե արդյոք թռիչքի համար կվճարվի, տղան համաձայնել է։
Հետո բլոգերը ցույց է տվել, թե ինչպես է իր նոր ընկերը հավաքել իրերը դեպի Փարիզ թռիչքի համար, գնացել օդանավակայան և նստել ինքնաթիռ։ «Հուսով եմ, որ MrBeast-ը սոված է»,- տեսանյութում բղավում է տղան՝ ցույց տալով, որ բլոգերի համար 12 բագետ է գնել։ Նա նաև հայտնել է, որ այցելել է Լուվրի արվեստի թանգարան։ «Չեմ կարող հավատալ, որ այստեղ եմ», - հաջորդ կադրում ասում է տղան Էյֆելյան աշտարակի ֆոնին:
ԱՄՆ վերադառնալուն պես տղան բլոգերին 12 բագետ է տվել։ «Իրականում, ես խնդրել էի մեկը, բայց, այնուամենայնիվ, սա՝ քեզ», - ասել է բլոգերը տղային: Այնուհետև նա անծանոթին նվիրել է թղթադրամներ, չնայած այն հանգամանքին, որ սկզբում խոստացել էր աշխատանքի դիմաց վճարել ընդամենը 300 դոլար: