About $35 billion to be earmarked for Dubai’s Al Maktoum airport expansion project Foreign Ministers of Armenia and Azerbaijan to meet in Almaty Blinken arrives in Saudi Arabia kicking off his Middle East trip By adopting law on 'Transparency of Foreign Influence', Georgia does not deviate from European path: Garibashvili Fact check: Trump’s false courthouse claims about his trial Blinken tells CNN the US has seen evidence of China attempting to influence upcoming US elections Xi shakes up China’s military in rethink of how to ‘fight and win’ future wars Ararat Mirzoyan will leave for Qatar on official visit COP29 in Baku is also an opportunity to work for a brighter future in the Southern Caucasus: Foreign Ministry of Germany We stand for continuation of contacts between Baku and Yerevan: Peskov 

Ում էր ակնարկում Փաշինյանը. նախկին պաշտոնյաների՝ միլիարդների հասնող շահած տենդերները

Analytical

Նախորդ շաբաթ, ելույթ ունենալով Ազգային Ժողովում, Նիկոլ Փաշինյանը ուշագրավ հայտարարություն արեց՝ նշելով, որ հեղափոխությունից հետո նախկին իշխանությունների հետ փոխկապակցված անձինք, պաշտոնյաները միլիարդավոր դրամների տենդերներ են շահել: Փաշինյանի այս խոսքերից հետո որոշեցինք ուսումնասիրել և պարզել, թե ում նկատի ուներ վարչապետը: Ահա թե ինչ տեսք ունի նախկին պաշտոնյաների այն թոփ 5-յակը, որը ամենամեծ տենդերների տեր է դարձել, կամ մեկ անձից գնման ընթացակարգով միլիարդավոր դրամների գնման պայմանագրեր է ստացել հեղափոխությունից հետո:

Հայաստանի 4 մարզում Ոստիկանության պարեկային ծառայություններ ստեղծելու համար կառավարությունն այսօր 3 միլիարդ 107 միլիոն դրամ հատկացրեց՝ «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ից 175 մեքենա գնելու համար: Ոստիկանությանը մեքենաներ վաճառող «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ն գրանցված է 2006 թվականից, ըստ Պետռեգսիտրի տվյալների՝ այն պատկանում է 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդուն՝ Սեդրակ Քոչարյանին և այժմ ընդդիմադիր Քոչարյանի մտերիմ համարվող, հետախուզման մեջ գտնվող գործարար Սամվել Մայրապետյանին։

Մհեր Սեդրակյանի անվան հետ կապվող «Բիդեք ՍՊԸ»-ն հաղթել է ոստիկանության կողմից հայտարարված մրցույթը, որի ընդհանուր արժեքը 1 մլրդ 275 միլիոն դրամ է՝ 3 մլն դոլարից ավելի։ Ըստ պայմանագրի՝ ընկերությունը պետք է իրականացնի ոստիկանության՝ Երևան քաղաքի Էրեբունի համայնքի Խորենացի 158 հասցեում տեղակայված շենք-շինությունների հիմնանորոգման, վերակառուցման և կառուցման աշխատանքներ 150 օրվա ընթացքում։ Մամուլը, հիշեցնենք, գրել է, որ «Բիդեք ՍՊԸ»-ի 100 բաժնեմասերի նախկին սեփականատեր Գառնիկ Ավետիսյանը ԱԺ նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի՝ Թոխմախի Մհերի մտերիմ ընկերն է, վերջինս Սեդրակյանին ուղեկցում էր արտերկրյա ուղևորությունների ժամանակ։ Մամուլը գրել էր նաև, որ իրականում ընկերությունը պատկանում է Մհեր Սեդրակյանին, բայց գրանցված է ընկերոջ անունով։ 2019 թվականին, ի դեպ, «Բիդեք» ՍՊԸ-ն և Մհեր Սեդրակյանի որդին՝ Դավիթ Սեդրակյանը, 2019թ. հունվարի 16-ին դիմում են ներկայացրել Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով` հայտնելով, որ Դավիթ Սեդրակյանը ցանկանում է ձեռք բերել Գառնիկ Ավետիսյանին 100 տոկոսով պատկանող «Բիդեք» ընկերության կանոնադրական կապիտալի 75 տոկոս բաժնեմասը, ինչը և թույլատրվել է ՏՄՊՊՀ-ի կողմից: 

Բացի այդ,  Քաղաքաշինության կոմիտեն ու Երևանի քաղաքապետարանը 2022 թվականի ընթացքում մոտ 3,2 միլիարդ դրամի գնում են կատարել «Բիդեք» ՍՊԸ-ից։ Պայմանագրերը հրապարակվել են պետական գնումների armeps.am համակարգում։ Նշված գերատեսչություններից ամենախոշոր գնումը կատարել է քաղաքաշինության կոմիտեն։ «Բիդեք» ՍՊԸ-ի և Քաղաքաշինության կոմիտեի միջև հոկտեմբերի 3-ին կնքված պայմանագրի արժեքը կազմել է 2 մլրդ 671 մլն դրամ։ Այդ գումարի դիմաց նախկին պատգամավորին պատկանող ընկերությունը պարտավորվել է կատարել Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի շենքի վերակառուցման աշխատանքները։ Երևանի քաղաքապետարանի և «Բիդեք» ՍՊԸ-ի միջև պայմանագիրը կնքվել է 2022 թվականի սեպտեմբերի 29-ին։ Ըստ այդ պայմանագրի՝ ընկերությունը պետք է վերանորոգի Երևանի Ավան վարչական շրջանում գտնվող թիվ 12 պոլիկլինիկան, և այդ աշխատանքների համար քաղաքապետարանը «Բիդեք» ՍՊԸ-ին մինչև դեկտեմբեր ամիսը պետք է վճարի ընդհանուր 538 միլիոն դրամ։

Հայաստանի հետհեղափոխական կառավարությունն աղմուկի կենտրոնում հայտնված «Սեքյուրիթի Դրիմ» ՍՊԸ-ի հետ 3 միլիարդ 172 միլիոն դրամի նոր պայմանագիր է կնքել: Պայմանագրի շրջանակներում ընկերությունը շարունակելու է իրականացնել ճանապարհային երթևեկության կանոնների պահպանում՝ արագաչափ սարքերի և տեսախցիկների միջոցով: Պայմանագիրը Ոստիկանության ու «Սեքյուրիթի Դրիմ» ՍՊԸ-ն կնքել են 2019 թվականի հունվարի 25-ին: «Սեքյուրիթի Դրիմ» ընկերությունը միշտ կապվել է Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Սաշիկ Սարգսյանի հետ:

Ընդհանուր առմամբ, 334 միլիոն դրամի գնումներ է կատարՎել Ջրային կոմիտեի նախկին փոխնախագահին պատկանող ընկերությունից։ Խոսքը «ՄՄՎ Շինգրուպ» ՍՊԸ-ի մասին է, որը հիմնադրվել է 2020 թվականի սեպտեմբերի 2-ին։  Ընկերության 70 տոկոս բաժնեմասը պատկանում է Միհրան Հովհաննիսյանին, որը 2018 թվականի օգոստոսի 6-ից մինչև 2019 թվականի ապրիլի 2-ը զբաղեցրել է Ջրային կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնը։ «ՄՄՎ Շինգրուպի» մնացած 30 տոկոս բաժնեմասի սեփականատերը Միհրան Հովհաննիսյանի որդին է՝ Մհեր Հովհաննիսյանը։ Պետգնումների armeps.am համակարգի տվյալներով՝ ընկերությունը պետական գնումների գործընթացին սկսել է մասնակցել հիմնադրվելուց 5 ամիս անց։

ՊԵԿ-ի համար նոր սերնդի ՀԴՄ սարքեր ներկրող ընկերության ներկայացուցիչ ընկերությունները («Սմարթ Սոլյուշնս» և «Թորփայս» ՍՊԸ-ներ) փոխկապակցվում են նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի հետ: Բացի այդ, էլեկտրաէներգիայի շուկայի ազատականացումից հետո այստեղ լուրջ խաղացող է դարձել Կարեն Կարապետյանի փեսան: Էլեկտրաէներգիայի մատակարար է լինելու «Օպտիմում էներջի» ՍՊԸ-ն, որը ստեղծվել է 2013 թվականին: Դրա մասնակիցները երկուսն են` Արմեն Ղարիբյանը (50%) եւ Հայկ Հարությունյանը (50%): Արմեն Ղարիբյանն ու Հայկ Հարությունյանը 2018-22թթ.-ին մի շարք նոր ընկերություններ են ստեղծել, որոնք, անվանումներից դատելով, նույնպես էներգետիկայի ոլորտում են գործելու, չի բացառվում` նաև մատակարարներ դառնան: Օրինակ` 2020թ. ստեղծված «Նյու էներջի» ՓԲԸ-ի բաժնեմասում Արմեն Ղարիբյանի և Հայկ Հարությունյանի հետ մասնակցություն ունի նաև Կարեն Կարապետյանի որդին` Տիգրան Կարապետյանը:  Նույն անձինք կիսում են նաև «Հելիոս էներջի» ՓԲԸ-ի բաժնեմասը: 

Թերևս հենց այս նախկին պաշտոնյաներին և վերջիններիս հետ փոխկապակցված անձանց նկատի ուներ Նիկոլ Փաշինյանը, երբ ԱԺ ամբիոնից հայտարարում էր, որ նախկինները  Նոր Հայաստանում բարգավաճում են, իսկ թե ինչպես է այդպես ստացվել, այս հարցը թերևս պետք է ուղղել հենց Նիկոլ Փաշինյանին և իր թիմին, որի ներկայացուցիչներն էլ հանդիսանում են տենդերների կազմակերպիչները և գնման պայմանագրերը ստորագրողները...

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
ICC may discuss issue of Netanyahu's arrestAbout $35 billion to be earmarked for Dubai’s Al Maktoum airport expansion projectGlobal wine production reaches lowest level in 62 yearsIndia says it has increased defense exports 35 times in 10 yearsBritney Spears: My family hurt meForeign Ministers of Armenia and Azerbaijan to meet in AlmatyBlinken arrives in Saudi Arabia kicking off his Middle East tripProtests continue in Yerevan in support of Armenia’s Tavush Province border residentsRolls-Royce growing its factory so it can build more expensive carsCyberattack forces Georgia county to sever connection to state voter registration systemBy adopting law on 'Transparency of Foreign Influence', Georgia does not deviate from European path: GaribashviliFact check: Trump’s false courthouse claims about his trialBlinken tells CNN the US has seen evidence of China attempting to influence upcoming US electionsXi shakes up China’s military in rethink of how to ‘fight and win’ future warsArarat Mirzoyan will leave for Qatar on official visitImran Khan's supporters held protests in PakistanArmenian Foreign Ministry sends congratulations to South Africa on Freedom DayCOP29 in Baku is also an opportunity to work for a brighter future in the Southern Caucasus: Foreign Ministry of GermanySpain expressed readiness to continue military and humanitarian support to KyivGold pocket watch recovered from body of richest passenger on Titanic up for auctionWe stand for continuation of contacts between Baku and Yerevan: PeskovPost installed on the border is the cornerstone of Armenia's territorial integrity - Prime MinisterDina Titus submits bill on sanctions against Azerbaijan to US CongressBelgium may deliver first F-16 jets to Ukraine8800 mAh battery, 2.4K IPS screen, thermal imager: Blackview has introduced a new ultra-durable smartphoneArmenia ruling force MP: Tavush-Gazakh sector border delimitation process technically completedMFA spox: Armenia received Azerbaijan proposals regarding ‘peace treaty’ draftRussia MP: I’m ashamed of my colleagues' assessments of events in KarabakhArmenia parliament receives Valentina Matviyenko's letter regarding Alen Simonyan's remarksBaku described resolution of European Parliament related to human rights in Azerbaijan as 'one-sided and groundless'Armenia and Italy discuss military cooperationPM: We are resolving matter of Armenia’s existence in coming decadesHeads of Russian Gazprom and Azerbaijani SOCAR discussed cooperation in gas sector'Negative' factors building in US-China ties, foreign minister Wang tells BlinkenJoint Russia-Turkey monitoring center closing in KarabakhTasks of Russian-Turkish joint monitoring center are considered completed: ValiyevRussian-Turkish joint monitoring center closed in AghdamGrand Indian Wedding at Seven Visions, The DvinAliyev and Scholz to discuss issues related to foreign policy, economy and energyUSA started providing new military package to KyivAt suggestion of Kazakh side, we will inform about date of possible meeting of Foreign Ministers of Armenia and Azerbaijan: Ani BadalyanCivil disobedience actions resume in Yerevan in the morningDeputy FM, US officials discuss assistance to be provided to ArmeniaNewspaper: Armenia ruling political team also afraid of prospect of return of Azerbaijani ‘refugees’Chile Chamber of Deputies recognizes Armenian Genocide, Turkey protestsMher Grigoryan, Iran envoy discuss latest developments in Armenia-Azerbaijan state border delimitationWhat risks are hidden in keyboards of Android smartphones?Parliament speaker: There is no Armenia settlement under Azerbaijan controlCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metals20 border posts installed on Armenia-Azerbaijan border
Most Popular