Էն, որ ասում էիք, բերողը մենք ենք, որ չհավանենք, ընենց էլ կհանենք, բա էդ պահը ի՞նչ եղավ. Գայանե Ասլամազյանը «Գնդապետ Մախսուդյանը մեր բոլորի աջակցության կարիքն ունի, միացե՛ք» Գյումրին ընդվզումների պատ կկազմի Փաշինյանի հետ հանդիպումից հետո Կիրանցի գյուղապետը հրաժարական է տալու Բավական է խլուրդի, խխունջի պես ապրել․ Բագրատ Սրբազանը դիմել է գործարարներին ու զինվորականներին Հրատապ․ տեղեկություններ կան, որ դիրքերից մեկը պատրաստվում են հանձնել Կիրանցի գյուղապետը գիշերը հանդիպել է գյուղացիներին եւ ասել, որ իշխանությունները ինչ պլանավորել են, դա էլ անելու են Տավուշում հյուղերի հանձնման դեմ ընդվզող գնդապետին կանչել են ՔԿ «Հիմա փոքր Վարդանն է բոլորիս ուժ տալիս, եղբայրները խենթանում են նրա համար». Վարդան Կևորկովն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ներքին Հանդի դիրքում. «Փաստ» Թշնամին տասնամյակների իր երազանքն իրականացնելու «հնարավորություն» է տեսել. «Փաստ» 

Ադրբեջանի հետ գազային գործարքը կոտրել է Հայաստանում մինչ այդ առկա մեծ վստահությունը. ԵԽ պատգամավոր Լարս Պատրիկ Բերգ

Քաղաքական

Գերմանական Junge Freiheit թերթը ծավալուն հոդված է հրապարակել Հայաստանի, երկրի վրա Ադրբեջանի հարձակման, Լեռնային Ղարաբաղի հակամարտության թեմայով՝ մեջբերելով Եվրոպական խորհրդարանի պատգամավորների խոսքերն այն մասին, որ ԵՄ հանձնաժողովի՝ Ադրբեջանի հետ գազային համաձայնագիրը մեծ սխալ է, այն ոչնչացրել է Հայաստանում մինչ այդ առկա մեծ վստահությունն իրենց հանդեպ:Հ

Հոդվածագիր Հինրիկ Ռոհբոմը հիշեցրել է, որ այս տարվա սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը Հարավային Կովկասում կրկին բռնկվել էր հակամարտություն, որը Եվրոպայում մոռացության է մատնվել՝ Ուկրաինայի իրավիճակի լույսի ներքո: Նա նշել է, որ այդ գիշեր Ադրբեջանը կրակ էր բացել իր հարևան Հայաստանի վրա, ինչի հետևանքով զոհվել են մարդիկ:

Հոդվածագիրը հիշեցրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին, մեկտեղ կրկին շեշտել, որ սեպտեմբերին ադրբեջանցի զինվորականները գնդակոծել են Հայաստանի Հանրապետության բնակավայրերը, այդ թվում՝ Սյունիքի սահմանամերձ Գորիս քաղաքը: Արկերը բախվել են նաև մարդկանց տներին, այդ թվում՝ Էդգար Սալբունցի տանը:

 

Ըստ հոդվածագրի՝ ուկրաինական իրադրությունն իր ազդեցությունն է թողնում Ռուսաստանի վրա, և հավանաբար դա է պատճառը, որ 2020 թվականի պատերազմից հետո սառեցված հակամարտությունը կրկին բռնկվել է։

Հոդվածի հեղինակը հիշատակել է նաև Եռաբլուրն՝ ընդգծելով, որ այնտեղ հուղարկավորված են մարդիկ, որոնք իրենց կյանքը տվել են հանուն հայրենիքի, այդ թվում՝ երկիրը սեպտեմբերին ադրբեջանական ներխուժումից պաշտպանելու ժամանակ:

«Զոհված զինվորների շիրիմներից տեսարան է բացվում դեպի հզոր Արարատ լեռը, որտեղ, ըստ Աստվածաշնչի, ջրհեղեղից հետո իջել է Նոյի տապանը: Քրիստոնեությունը խորապես արմատավորված է երկրում, և Հայ առաքելական եկեղեցին քրիստոնեական հնագույն ուղղություններից մեկն է աշխարհում»,-նշվում է հոդվածում:

Հատկանշական է, որ հոդվածում շեշտվում է, որ ժամանակին Հայաստանը ձգվել է ներկայիս Արևելյան Թուրքիայի տարածքների վրա և իր ծաղկման շրջանում հասել է  Կասպից ծովից մինչև Միջերկրական ծովի արևելք: Բայց նույնիսկ հին ժամանակներում երկիրը հայտնվել է երկու մեծ կայսրությունների՝ արևմուտքում՝ Հռոմեական կայսրության և արևելքում՝ Պարսկական կայսրության միջև: Իսկ հիմա երկիրը վաղուց կորցրել է իր ելքը դեպի ծով և  շրջափակված է տոտալիտար ռեժիմներով:

Հոդվածում անդրադարձ կա նաև նոյեմբերի սկզբին Եվրոպական խորհրդարանի պատգամավորների՝ Հայաստան այցի մասին: Նրանք Հայաստանում էին իրավիճակին տեղում ծանոթանալու և երկրին համերաշխություն հայտնելու համար: Պատվիրակության կազմում է եղել Եվրախորհրդարանի գերմանացի պատգամավոր Լարս Պատրիկ Բերգը: Այդ ընթացքում ԵԽ պատգամավորներին ընդունել է նաև Գարեգին Բ Վեհափառ Հայրապետը:

Լարս Պատրիկ Բերգը նշել է, որ Գերմանիան մինչև այժմ չի ցանկանում ներգրավվածություն ունենալ Հարավային Կովկասում:  Այնուամենայնիվ, տարածաշրջանը, որպես Եվրոպայի և Ասիայի միջև կապող օղակ, ունի աշխարհաքաղաքական նշանակություն: «ԵՄ-ն պետք է ակտիվանա: Եվրամիության հանձնաժողովի՝ Ադրբեջանի հետ գազային գործարքը կոտրել է Հայաստանում մինչ այդ առկա մեծ վստահությունը»,- ընդգծել է Բերգը։

ԵԽ պատգամավոր Փիթեր վան Դալենը ևս նույն կարծիքին է: «Կարծում եմ՝ Ադրբեջանի հետ գազային գործարքը մեծ սխալ է»,-նկատել է նա:

ԵԽ պատգամավոր Ֆաբիո Մասիմո Կաստալդոն նույնպես կոչ է անում ուժեղացնել ԵՄ ջանքերը՝ հակամարտությունը դիվանագիտական միջոցներով լուծելու համար:

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Երևանում հերթական ավտովթարն է տեղի ունեցել ավտոբուսի մասկանցությամբԿիրանցի գյուղապետը Փաշինյանի հետ հանդիպումից հետո այլալված էր, ասաց՝ մի բան էլ ավելին են տալուԷն, որ ասում էիք, բերողը մենք ենք, որ չհավանենք, ընենց էլ կհանենք, բա էդ պահը ի՞նչ եղավ. Գայանե ԱսլամազյանըԼիլիթ Մակունցը հանդիպել է Ռամսֆելդի կրթական ծրագրի մասնակիցների հետ Կալանքով են վախեցնում, բայց չեմ լռելու. Միհրան Մախսուդյան (տեսանյութ)Բաքուն քայքայում է մեր պաշտպանական գիծը, հայկական տարածքները հանձնվում է ԱդրբեջանինԻրանը «հարգում է» Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններըԱյս արշավը մեր բոլորի դեմ է. Եկեղեցու կողքին պետք է լինեն նաև եկեղեցի կառուցած մեր ազդեցիկ հայերը. Վահե Հովհաննիսյան Բաղանիս-Ոսկեպար հատվածում այսօր նախատեսվում են սահմանազատման հետ կապված աշխատանքներ«Գնդապետ Մախսուդյանը մեր բոլորի աջակցության կարիքն ունի, միացե՛ք»Ոնց գնացել, ընտրել են Փաշինյանին, հըմիկ էլ թող հանեն. Փաշինյանն ամեն ինչ արել ա առանց հարցնելուԳյումրին ընդվզումների պատ կկազմիԹող Հայոց ցեղասպանության Ս. Նահատակների բարեխոսությամբ շենանա մեր հայրենիքը. Հայր Զաքարիա Փաշինյանը գյուղապետերին կոնկրետ ասել է՝ փուլային տարբերակով ամբողջական հանձնելու եմ. ՊետրոսյանՆավթի գինը նվազել է Նոր նշանակում ՔԿ-ումԱպրիլի 23-ի աստղագուշակՓաշինյանի հետ հանդիպումից հետո Կիրանցի գյուղապետը հրաժարական է տալուԱպրիլի 23. Օրվա խորհուրդԲավական է խլուրդի, խխունջի պես ապրել․ Բագրատ Սրբազանը դիմել է գործարարներին ու զինվորականներինՈՒՂԻՂ․ Գնդապետ Միհրան Մախսուդյանը հրավիրվել է ՔԿ Թանկարժեք մետաղների գները նվազել ենՀրդեհ վագոն-տնակումՀրատապ․ տեղեկություններ կան, որ դիրքերից մեկը պատրաստվում են հանձնել Ինչպես է անցել գիշերը Կիրանցի փակված ճանապարհին (տեսանյութ)Կիրանցի գյուղապետը գիշերը հանդիպել է գյուղացիներին եւ ասել, որ իշխանությունները ինչ պլանավորել են, դա էլ անելու ենՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներՏավուշում հյուղերի հանձնման դեմ ընդվզող գնդապետին կանչել են ՔԿՏավուշի համայնքապետերը Փաշինյանին հորդորել են անցկացնել սահմանազատում ՀՀ ողջ տարածքովՀայաստանի պաշտպանական ծախսերը նկատելիորեն աճել են. SIPRI«Հիմա փոքր Վարդանն է բոլորիս ուժ տալիս, եղբայրները խենթանում են նրա համար». Վարդան Կևորկովն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ներքին Հանդի դիրքում. «Փաստ»Թշնամին տասնամյակների իր երազանքն իրականացնելու «հնարավորություն» է տեսել. «Փաստ»Հետընթաց ժողովրդավարությունից՝ մեծ քայլերով. «Փաստ»«Հրապարակ»․ Ադրբեջանն Ալմա-Աթայի հռչակագրից հրաժարվելու հիմքեր է ամրագրել, որ ավելին ստանա Հայաստանից«Այս իշխանությունը «կաղ բադիկ է», գնացող, խնդիրը զուտ արտաքին և ներքին քաղաքական որոշումն է». «Փաստ»«Ժողովուրդ». Ծիծեռնակաբերդ այցը պաշտոնական այցերի պրոտոկոլային մաս չէ․ ԱԳՆ-ն՝ Ղազախստանի նախագահի այցի մասինՄիայն «դրսինները». «Փաստ»Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել․ «Հրապարակ»«Ժողովուրդ». Ժողովրդավարությունը թիվ մեկ «բրենդ» հռչակած վարչապետը չի մեկնաբանել Սամվել Վարդանյանի հանդեպ կատարվածըԱռաջարկվում է պարեկային ծառայության աշխատանքի վարձատրության ֆոնդն ավելացնել տարեկան մոտ 417 միլիոն դրամով. «Փաստ»Այսօր միայն մեկ օրակարգ կա, և դա «լոկալ» օրակարգ չէ. «Փաստ»«Հրապարակ»․ Տավուշը պայքարում է, համայնքպետն ԱՄՆ-ում է«Հրապարակ». Իշխանությունը փորձում է պառակտել շարժումըՈչ մի բովանդակային հայտարարություն կամ մեկնաբանություն. «Փաստ»Տավուշի համար ճակատագրական պահին դատախազը լքում է պաշտոնը․ «Ժողովուրդ»«Ժողովուրդ». 36 կգ ոսկու եւ 293 միլիոն ռուբլու անհետացման գործով վկայի կարգավիճակում դատավոր է հարցաքննվելԻ՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ»Տա­վու­շը կա­րող է լի­նել նոր սկզբի... մեկ­նար­կը. «Փաստ»Չորս հայ ֆուտբոլիստ` ՌՊԼ տարվա լավագույն ֆուտբոլիստների մրցանակի հավակնորդ Պետք է Հայաստանը հզորանա, պաշտպանվի Արցախի մեր ժողովրդի վերադարձի իրավունքը․ Արամ Ա
Ամենադիտված