ՖԻՖԱ-ն հաստատել է, որ Ռոնալդուն աշխարհի առաջնությունում Ուրուգվայի դարպասը խփած գոլից հետո «չի կպել գնդակին»
ՍպորտՄիջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) հանձնաժողովը հաստատել է, որ Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Քաթարում ընթացող ԱԱ-2022-ի խմբային փուլի 2-րդ տուրի խաղում Ուրուգվայի դարպասը խփած առաջին գոլից հետո չի կպել գնդակին։ Այս մասին հայտնում է ESPN-ը։
ՖԻՖԱ-ի որոշումը հիմնված է սենսորների ընթերցումների վրա։ Մրցաշարը օգտագործում է Connected Ball տեխնոլոգիան: Որպես գոլի հեղինակ է մնացել Պորտուգալիայի հավաքականի կիսապաշտպան Բրունո Ֆերնանդեշը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Պորտուգալիան ապացույցներ է ուղարկելու ՖԻՖԱ-ին, որպեսզի գոլը վերագրվի Ռոնալդուին։
Հիշեցնենք, որ հանդիպման 54-րդ րոպեին պորտուգալացին բացել է հաշիվը հարավամերիկյան թիմի հետ խաղում։ Սկզբում գոլը վերագրվում էր Ռոնալդուին, սակայն հետագայում պարզվեց, որ 37-ամյա հարձակվողը գլխով չի կպել գնդակին։ Ուստի գնդակը վերագրվեց կիսապաշտպան Բրունո Ֆերնանդեշին:
O Jogo-ն հայտնում է, որ եզրափակիչ սուլիչից հետո Ռոնալդուն վստահ է եղել, որ հենց ինքն է խփել գնդակը։
Պորտուգալիան ժամանակից շուտ ապահովել է իր ճանապարհը դեպի փլեյ-օֆֆ՝ երկու հաղթանակ տանելով Գանայի (3:2) և Ուրուգվայի (2:0) նկատմամբ: