Համացանցում իր անսովոր մեծ պարանոցով հայտնի ամերիկացին ձերբակալվել է հետապնդման համար
PhotosԱՄՆ-ում ձերբակալել են 35-ամյա Չարլզ Մակդաուելին, ով համացանցում հայտնի է դարձել իր անսովոր մեծ պարանոցով, հայտնում է FoxNews-ը։
Միջադեպը տեղի է ունեցել Ֆլորիդայում։ Տղամարդուն մեղադրանք է առաջադրվել հետապնդման համար։ Քննիչների տվյալներով՝ 2022 թվականի օգոստոսի 24-ին Մաքդաուելը սպառնալից հաղորդագրություններ է ուղարկել մի կնոջ և գնացել նրա տուն։
Ամերիկացին ճանաչում ձեռք բերեց 2018 թվականին, երբ ձերբակալվեց թմրանյութերի օգտագործման բազմաթիվ դրվագների համար։ Այն բանից հետո, երբ նրա լուսանկարը հրապարակվեց ԶԼՄ-ներում, նա հայտնի դարձավ լայն պարանոցի պատճառով։
Տղամարդն ունի ավելի քան մեկ միլիոն բաժանորդ սոցցանցերում, ինչպես նաև թողարկել է երգերի մի քանի ալբոմ, այդ թվում՝ հայտնի ռեփերների հետ։
Մակդաուելը ներկայումս կալանավորված է։