Աշխարհի առաջնությունում Ուելսի նկատմամբ տարած հաղթանակից հետո Իրանը ազատ է արձակել ավելի քան 700 բանտարկյալների
ՍպորտԻրանում մոտ 700 բանտարկյալներ ազատ են արձակվել բանտերից՝ ի պատիվ Կատարում ընթացող աշխարհի առաջնությունում Ուելսի հավաքականի նկատմամբ ազգային հավաքականի հաղթանակի։ Այս մասին հայտնում է իրանական ISNA գործակալությունը։
Երկրի 12 նահանգներում ընդհանուր առմամբ ազատ է արձակվել 709 մարդ, այդ թվում՝ 195 մարդ՝ Թեհրանի բանտերից։ Համաներման տակ հայտնվածների թվում են երկրում զանգվածային ցույցերի ժամանակ բերման ենթարկվածները։ Նշվում է, որ համաներումը հայտարարվել է «մեր թիմի հպարտություն ոգեշնչող հաղթանակից հետո»։
Նոյեմբերի 25-ին Իրանի հավաքականը Կատարում ընթացող աշխարհի առաջնության խմբային փուլի խաղում 2:0 հաշվով հաղթել է Ուելսին։