Ոսկեհասկ գյուղում ավտոմեքենա է այրվել
Emergency CaseՆոյեմբերի 29-ին, ժամը 17:00-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Ոսկեհասկ գյուղում այրվում է ավտոմեքենա։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ-ը։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ոսկեհասկ գյուղի սկզբնամասում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:24-ին, մարվել՝ 17։34-ին։ Այրվել է «ՎԱԶ 21-21» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գ․ Մ․)։