Ինչպես են ԱՄՆ-ի հավաքականի խաղացողները մխիթարել իրանցի ֆուտբոլիստներին՝ երեկ կայացած հանդիպումից հետո (լուսանկարներ)
SportԽմբային փուլի վերջին տուրի խաղում ամերիկացիները 1-0 հաշվով հաղթել են Իրանի հավաքականին։ Այս հաղթանակի շնորհիվ ամերիկյան թիմը երաշխավորեց մրցաշարի փլեյ-օֆֆի ուղեգիրը,-հայտնում է armsport-ը։
Իրանցիները չկարողացան նվաճել հաջորդ փուլի ուղեգիր, թեև ԱՄՆ-ի հավաքականի հետ խաղում նրանց ոչ-ոքին բավական կլիներ։
Հանդիպումից հետո ԱՄՆ-ի հավաքականի խաղացողները, մասնավորապես՝ Էնթոնի Ռոբինսոնը և Ջոշուա Սարջենթը, մխիթարել են իրանցի ֆուտբոլիստներին՝ պաշտպաններ Ռամին Ռեզայանին, Աբոլֆազլ Ջալալին և այլ իրանցի խաղացողներին։