ՈՒՂԻՂ․ Գերլարված իրավիճակ Տավուշում․ Ոսկեպարի, Բաղանիսի և Կիրանցի բնակիչների բողոքը Հող են հանձնում. քաղաքացիները փակել են Թումանյան փողոցը Արագ դուրս եկավ ու փախավ. մանրամասներ՝ Փաշինյանի հետ ոսկեպարցիների հանդիպումից Տարադրամի փոխարժեքները՝ ապրիլի 20-ին Գյուղերը երբ կանգնեն, կտեսնեք ոնց է խնդիրը լուծվում Հաջորդ «կայարանը» Ազատամուտ և Կայան գյուղերն են, հետո՝ Տիգրանաշենը, հետո Ջիլիզայի վարչական տարածքները, հետո ապրիլի 24-ն աշխատանքային օր դարձնելը, հետո… . Էդգար Էլբակյան Առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել. Նիկոլ Փաշինյան Մայիսի 1-ից Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ վճարելու մեխանիզմ կգործի Ինչպես են ադրբեջանցիները տոնում ՀՀ իշխանությունների հերթական հանձնողական որոշումը Հանրահավաք ԱԺ-ի դիմաց. ժամը 18:00-ին կոչ ենք անում հավաքվել 

Փաշինյանի թիմակիցների և նրանց ազգականների՝ միլիարդների հասնող շահած տենդերները

Վերլուծական

Ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանի կողմից հատկապես սուր քննադատության էր արժանանում այն փաստը, որ նախկին իշխանությունների ներկայացուցիչների կանայք և ամուսինները բավական յուղոտ պաշտոններ և արտոնություններ էին ստանում և տենդերներ էին շահում պետական բյուջեի հաշվին։ Բացի դա, Նոր Հայաստանում պաշտոնյաների հետ փոխկապակցված ընկերությունները շարունակում են յուղոտ տենդերներ շահել՝ հարյուրավոր միլիոնների հասնող գումարներ ստանալով պետական բյուջեից:

Դիցուք՝ ամիսներ առաջ կառավարության նիստում որոշում ընդունվեց «ԻԲԱՐԻ» ՍՊԸ-ին ազատել մաքսատուրքից։ Ըստ նախագծի` ընկերությունը Երեւանում եւ Աշտարակում մեղրի, ջեմերի, մուրաբաների, նռան գինու արտադրության համար ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, հումքի եւ նյութերի ներմուծման մաքսատուրքից ազատվում է։ «ԻԲԱՐԻ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2017-ին, որի հիմնադիրներից է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի ամուսինը՝ Ստեփան Ավանեսյանը։ Բացի այդ, Անահիտ Ավանեսյանի ամուսնուն պատկանող «Արմֆարմացիա» ընկերությունը վերջին տարիներին կնքել է 240 պայմանագիր 44 պետական կառույցի հետ, ընդհանուր՝ մոտ 606,7 մլն դրամ արժողությամբ, որի կեսից ավելին՝ 137 պայմանագիրը, արդեն Ավանեսյանի փոխնախարար եղած ժամանակ։ 209,5 մլն ՀՀ դրամի պայմանագրեր ունի տարբեր պետական կառույցների, այդ թվում՝ Առողջապահության նախարարության եւ նրա ենթակայության տակ գտնվող կառույցների հետ։ Պայմանագրերի մոտ 43%-ը (262 մլն դրամ) կնքվել է Առողջապահության նախարարության հետ։ 

Վայոց ձորի մարզի Վայք համայնքի ղեկավար Մխիթար Մաթևոսյանն ընդհանուր 537 միլիոն դրամի պայմանագրեր է կնքել իր կնոջը պատկանող ընկերության հետ, ընդ որում՝ մինչև 2022 թվականը այդ ընկերությունը ղեկավարել է հենց ինքը՝ Մխիթար Մաթևոսյանը, սակայն համայնքի ղեկավար ընտրվելուց հետո ընկերության իր բաժնեմասն ու կառավարումը հանձնել է կնոջը՝ Մերի Մարգարյանին։ Պետական գնումների armeps.am համակարգի տվյալներով՝ 2022 թվականի ընթացքում Վայքի համայնքապետարանը՝ ի դեմս Մխիթար Մաթևոսյանի, 4 պայմանագիր է կնքել «Մավշին» ՍՊԸ-ի հետ։ Հունիսի 1-ի պայմանագրով՝ ընկերությունը 6,5 միլիոն դրամի դիմաց Վայք քաղաքի բազմաբնակարան շենքերի տարածքներում փոսալցումներ է կատարել։

Կառավարության մեկ այլ նիստում էլ որոշում էր կայացվել բավարարել «Ջերմուկ գրուպ» ընկերության կողմից ներկայացված հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը եւ (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար եւ սահմանված կարգով կիրառել համապատասխան արտոնությունը: «Ջերմուկ գրուպ»-ը պատկանում է Աշոտ Արսենյանի ընտանիքին, իսկ նրա որդին՝ Վահագն Արսենյանը, Ջերմուկի համայնքապետ է  ընտրվել ՔՊ ցուցակով:

Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Բագրատ Բադալյանը կնոջ հետ համատեղ տուն է գնել Ամերիկայի Միացյալ նահանգների Մերիսվիլ քաղաքում: Պաշտոնյայի հայտարարագրի համաձայն՝ գործարքը կայացել է 2021թ.-ի մայիսին, իսկ անշարժ գույքի արժեքը կազմել է 584 հազար 950 ԱՄՆ դոլար: Բագրատ Բադալյանի եկամուտներն ավելացել են հատկապես պետական պաշտոններ զբաղեցնելու տարիներին: Մասնավորապես, նրան է պատկանում «Ճաննախագիծ ինստիտուտ» ՍՊԸ-ի 88.13%-ը: Այս ընկերությունն ակտիվ մասնակցություն ունի պետական գնումներում՝ հատկապես ճանապարհաշինության ոլորտում: Բագրատ Բադալյանի՝ 2020թ. ապրիլի 16-ին «Ճաննախագիծ ինստիտուտ» ՍՊԸ-ի բաժնետեր դառնալուց հետո, պետական մարմինները և համայնքները ընկերության հետ կնքել են ընդհանուր 1 մլրդ 79 մլն 465 հազար դրամի պետական գնման պայմանագիր: Համեմատության համար նշենք, որ մինչև ՍՊԸ-ում Բագրատ Բադալյանի բաժնետեր լինելը, 2019թ. հունվարի 1-ից մինչև 2020թ. ապրիլի 15-ը,  «Ճաննախագիծ ինստիտուտ» ՍՊԸ-ի հետ կնքվել է պետական գնման ընդամենը մեկ պայմանագիր՝ 431 հազ. դրամ պայմանագրային գնով: Իսկ 2018-ին՝ 3 պայմանագիր՝ 11 մլն 949 հզր դրամ ընդհանուր գնով:

Ուշագրավն այն է, որ այս ավանդույթը առկա էր նաև նախկինում և անխնա քննադատվում էր այն ժամանակվա ընդդիմադիր գործիչների կողմից: Օրինակ՝ պետական գնումների մրցույթներում պարբերաբար հաղթում էր ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արայիկ Գրիգորյանին պատկանող «Ավշարի Գինու Գործարան» ՍՊԸ-ն: Պետգնումներին է մասնակցել նաև մեկ այլ ՀՀԿ-ական պատգամավոր Հակոբ Հակոբյանի «Արփա-Սևան» ԲԲԸ-ն:  «Ֆլեշ» ընկերությունը տարիներ շարունակ խոշոր պայմանագրեր էր կնքում պետական կառույցների հետ՝ դիզելային վառելիք մատակարարելու համար: Սակայն այժմ, երբ իրավիճակ է փոխվել, ՔՊ-ականներին կարելի է անել այն, ինչ չէր կարելի անել Հանրապետական պաշտոնյաներին...

Հետևե՛ք -ին Youtube-ում`
ՈՒՂԻՂ․ Գերլարված իրավիճակ Տավուշում․ Ոսկեպարի, Բաղանիսի և Կիրանցի բնակիչների բողոքըՀող են հանձնում. քաղաքացիները փակել են Թումանյան փողոցըԱրագ դուրս եկավ ու փախավ. մանրամասներ՝ Փաշինյանի հետ ոսկեպարցիների հանդիպումիցՏարադրամի փոխարժեքները՝ ապրիլի 20-ինԳյուղերը երբ կանգնեն, կտեսնեք ոնց է խնդիրը լուծվումՀաջորդ «կայարանը» Ազատամուտ և Կայան գյուղերն են, հետո՝ Տիգրանաշենը, հետո Ջիլիզայի վարչական տարածքները, հետո ապրիլի 24-ն աշխատանքային օր դարձնելը, հետո… . Էդգար ԷլբակյանԱռաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել. Նիկոլ ՓաշինյանՄայիսի 1-ից Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ վճարելու մեխանիզմ կգործիԻնչպես են ադրբեջանցիները տոնում ՀՀ իշխանությունների հերթական հանձնողական որոշումըՀանրահավաք ԱԺ-ի դիմաց. ժամը 18:00-ին կոչ ենք անում հավաքվել Ռուբեն Վարդանյանը գնում է այս ծայրահեղ քայլին, որովհետև նրա մեջքին այդպես էլ հայկական պետությունը չկանգնեց. Հովհաննես ԱվետիսյանԱպրելու իրավունքը վերագտնելու համար պայքարել և ապստամբել է պետք․ Դավիթ ԱնանյանԻնչպես թրջվածը չի վախենում անձրևից, այնպես էլ կապիտուլյանտներն են գովերգում նոր կապիտուլյացիան. Արտակ ԶաքարյանՈւՂԻՂ. Լարված իրավիճակ Կիրանց, Բաղանիս և Ոսկեպար գյուղերումՔաղաքացիները հավաքվում են Օպերայի շենքի մոտ (տեսանյութ)Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա երեխան օդաճնշիչ ատրճանակով կրակել է 15-ամյա երեխաների վրաՊետք է հեռանա Փաշինյանը, չի կարող լինել այսպիսի իշխանություն. Տավուշի թեմի առաջնորդՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ, Լարսը բաց էԱռաջին պաշտպանական բնագիծն ամբողջովին տրվում է Ադրբեջանին. ռազմական փորձագետ. «Հրապարակ»ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունում է Հայաստանի տարածքների փոխանցումը ԱդրբեջանինԱրարատում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասը վերականգնվել էՔՊ-ական կապիտուլյանտներ, Գրանադայից հետո գոռում էիք, թե անկլավները հանձնելու հարց չկա, բա սա ի՞նչ է. ՇարմազանովՈւՂԻՂ. Տավուշեցիները վաղ առավոտից հավաքվել են. բողոքի ակցիա են իրականացնում թշնամուն հանձնվող 4 գյուղերի և տարածքների որոշման դեմԱպրիլի 20. Օրվա խորհուրդՏավուշի թեման նույն Արցախի թեման է, բայց այդ մասին զգուշացնողներին «քացու տակ էին գցում»․ Տիգրան ԱբրահամյանՀայաստանից գյուղեր ու տարածքներ զիջելը լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ«Հրապարակ». Առողջապահության նախարարին ենթակա հիմնարկը նրան դատի է տվել«Ողջունում ենք, կարևոր քայլ է». Բլինկենը՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև համաձայնության մասին«Շատ թանկ է կորուստը, համակերպվելն՝ անհնար, պարզապես ապրում ենք, մինչև...». սերժանտ, ջոկի հրամանատար Տիգրան Գալստյանն անմահացել է հոկտեմբերի 31-ին «Մարտունի 2»-ում. «Փաստ»Դատավորի մեքենայից հայտնաբերվել է թմրանյութի նմանվող զանգված և խոշոր չափի գումար․ «դարի կողոպուտի» հետքերովԱշխատանքային փորձի շեմը կնվազեցվի. կադաստրի կոմիտեն օրենսդրական փոփոխություններ է առաջարկում. «Փաստ»Տեղի ունեցողը Հայաստանի՝ առաջին հերթին դիվանագիտության խոշոր պարտությունն է. Փաշինյանի նախկին խորհրդականԱդրբեջանը շարունակում է իր հանցագործությունները. «Փաստ»«Զանգեզուրի միջանցքը» կորցնելը, ադրբեջանցի փախստականների վերադարձը իրական են դառնալու. «Հրապարակ» թերթի խմբագիրՓաշինյանի «երկրորդ հայտնությունը» ոսկեպարցիներին ու ոչ միայն. մե՛կ՝ «վախ ծախելով», մե՛կ էլ՝ «կոնֆետի նկար». «Փաստ»Ճանապարհը փակած տավուշեցիները լուսաբացին 5-ին դադարեցրել են ակցիան. մանրամասներ«Հուսանք, որ վերջապես, թեկուզ ուշացումով, կստեղծվի վճռական դիմադրության ճակատ». «Փաստ»«Հրապարակ». Արցախի վերնախավը հավաքվել էրԿոռուպցիա կա, կոռուպցիա... և այնպես կա, որ նույնիսկ Արևմուտքն է բարձրաձայնում. «Փաստ»«Հրապարակ». Արամ Սարգսյանի մտերիմին 1 բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվելԻնչ քպականներն ասել են, արել են տրամագծորեն հակառակը. ևս 20 օրինակ. «Փաստ»Փաշինյանի հերթական նվերը՝ Ադրբեջանին. «Հրապարակ»«Հրապարակ». Մինչդեռ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելումՈսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում. «Փաստ»«Ժողովուրդ». Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախվածՍամվել Վարդանյանի հետ կապված պատմությունը՝ «լակմուսի թուղթ» հանրային տրամադրությունների առումով. «Փաստ»«Ժողովուրդ». 82 մլն 168 հազար դրամ 1080 ծառի համար, որից տնկվել է մոտ 400-ըՄայիսի 1-ից հասարակական տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու. «Փաստ»Երևի կմնանք մինչև լուսաբաց ու էստեղից կշարժվենք Ոսկեպար․ ակցիայի մասնակիցներԻնչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է
Ամենադիտված