Կրիշտիանու Ռոնալդուն 500 միլիոն եվրոյի դիմաց պայմանագիր կկնքի «Ալ Նասրի» հետ
ՍպորտՊորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն մոտ է Սաուդյան Արաբիայի «Ալ Նասր» ակումբի հետ պայմանագիր կնքելուն։
Ինչպես տեղեկացնում է իսպանական Marca պարբերականը, սաուդցիները 37-ամյա հարձակվողին առաջարկում են 2,5 տարվա պայմանագիր՝ 500 միլիոն եվրո արժողությամբ:
Նշվում է, որ Եվրոպայից կամ ամերիկյան MLS-ից ոչ մի ակումբ չի կարող համեմատելի պայմաններ առաջարկել պորտուգալացուն։
Նման պայմանագիր կնքելու համար բյուրոկրատական խոչընդոտներ չկան, քանի որ «Մանչեսթեր Յունայթեդի» հետ պայմանագրի խզումից հետո Ռոնալդուն ազատ գործակալի կարգավիճակում է։
Պորտուգալիայի հավաքականը երկու տուրից հետո վաստակել է վեց միավոր և գլխավորում է H խմբում։ Թիմն արդեն ապահովել է 2022 թվականի աշխարհի առաջնության փլեյ-օֆֆ դուրս գալու հնարավորությունը։
Խմբային փուլի վերջին տուրում Ֆերնանդո Սանտուշի սաները կխաղան Հարավային Կորեայի հավաքականի հետ։ Հանդիպումը կկայանա դեկտեմբերի 2-ին։ Սկիզբը՝ Երևանի ժամանակով 19:00-ին: